Ալիեւի ու Էրդողանի կողքին պատերազմի հանցագործներ են Հայաստանում հայ ժողովրդի դեմ տեղեկատվական պատերազմ վարողները։ Այս կորուստները եւ զոհերը նաեւ տեղեկատվական տեռորի արդյունք են, իրավիճակը ոչ ադեքվատ ներկայացնելու, հանրային քննարկումները լռեցնելու, ճշմարտությունը տուգանելու եւ արգելելու, ֆեյքերով ու զոմբիներով հարձակումներ գործելու արդյունք։
Պատերազմի ավարտից հետո Ալիեւի ու Էրդողանի կողքին հայ ազգի դատին են հանձնվելու իր դեմ տեղեկատվական պատերազմ տվող «գեներալներն» ու «շարքայինները»։ Այս կորուստներն ու արյունը նաեւ իրենց պատասխանատվությամբ է, իրենց խղճի վրա է։