Մակրոն-Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել, որի ընթացքում մանրամասն քննարկվել է ԼՂ հակամարտության գոտում իրավիճակը։
Պուտինը Մակրոնին տեղեկացրել է ռազմական գործողությունների հետագա էսկալացիան կանխելուն եւ խնդիրը դիվանագիտական - քաղաքական ճանապարհով լուծելուն ուղղված ջանքերը։ Շեշտվել է հակամարտող կողմերի միջև հոկտեմբերի 10-ին եւ 17-ին ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման կարևորությունը։ Ուշագրավ է, որ Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչության համատեքստում Պուտինը վերահաստատել է ահաբեկչության եւ ծայրահեղական գաղափարախոսության տարածման դեմ պայքարում համատեղ ջանքերն ակտիվացնելու ընդհանուր հետաքրքրվածությունը։