f

Անկախ

Բոյկոտիր, քանի որ Այո֊ն քաոսի դուռ է բացում. Ինչպե՞ս


Մարդկությունը նվաճել է անկախ դատարանի գաղափարը, ի՞նչ է դա նշանակում. դատավորին իր պաշտոնում նշանակելուց հետո նրան ոչ ոք չի կարող հեռացնել, որ դատավորը կախված չլինի որևէ ուժից՝ լինի գործադիր թե օրենսդիր իշխանություն, մեծամասնություն թե փոքրամասնություն, հասարակական կարծիք, թե ամբոխ, հպարտ թե ոչ հպարտ քաղաքացի, այսինքն ինչ որ մեկի համար անցանկալի վճիռ կայացնելուց առաջ չմտածի՝ թե հանկարծ ընդունեմ, բա որ գործից հանեն, որևէ քաղաքական կուսակցություն, թե հասարակական կազմակերպություն չկարողանա ասել՝ այս մարդը մեզ համար անընդունելի է, եկեք հանենք, էնպիսի մեկին դնենք, որ մեզ համար ընդունելի լինի։ Ուրեմն, դատավորը այնքան անկախ պետք է լինի, որ լինի «ժողովրդի կամք», թե վարչապետի կամք, մեծամասնության կամք, չկարողանա ազդել նրա վճիռների վրա՝ մարդու իրավունքը պաշտպանված լինի նրանցից ովքեր այսինչ մարդուն ատում են։
Դատավորի անկախության սկզբունքը որդեգրել է նաև Հայաստանի Հանրապետությունը, անկախության առաջին օրերից պայքար է գնացել որ հռչակված դատավորի անկախության սկզբունքը գործի, օրենսդրությունը այնքան կատարելագործվի, որ իշխանությունը չկարողանա ճնշում գործադրել դատավորների վրա։ իսկ 2001թվին երկիրը դառնալով Եվրոպայի խորհդի անդամ նաև միջազգային պարտավորություններ է ստանձնել ապահովելու համար դատավորների անկախությունը։
Հիմա իշխանութան է գալիս քաղաքական մի ուժ, որն ասում է՝ չէ, մեզ համար Սահմանադրական դատարանի յոթ դատավորները անընդունելի են, չեն կատարում մեր ուզածը, մի խոսքով, չեն ճնշվում, պետք է նրանց փոխենք։
Ասում են՝ մեզ համար ամենանընդունելին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն է, իհարկե, այնքան էլ ուղիղ չեն ասում՝ որ անընդունելի է քանի որ մեր ուզած որոշումները կարող է չընդունել։ Ինչքան էլ լեգիտիմ լինեն, մի տեղ է հասնում որ անկեղծությունը պակասում է, թեև կան անկեղծ լեգիտիմներ, օրինակ Հայկ Գևորգյանը ասում է թե տեսեք դատխազ Արթուր Դավթյանը խաղի կանոնները ընդունել է, իսկ Թովմասյանը ուրիշ գործ է անում, կամ Հովիկ Աղազարյանը ասում է, թե այ եթե ՍԴ֊ն Վենետիկի հանձնաժողով ու ՄԻԵԴ չդիմեին, մեր վրա տղա չբերեին, նրան չէինք փորձի հանել:
 

Իսկ ընդհանրապես, մասսաների վրա ազդելու համար ուրիշ պատրվակներ են բերում, ասենք՝ Թովմասյանը անընդունելի է, քանի որ Սահմանդրության հեղինակներից է, եղել է հանրապետական կուսակցության անդամ, ճիշտ է, վիճարկվող ընտրության ժամանակ նա ՍԴ անդամ չի եղել, բայց միևնույն է, նա նստում է մի աթոռի, որի վրա նստողները կեղծված ընտրություններ են ճանաչել և այլն։ Այս պատրվակներով էլ հանրության միամիտ հատվածին մոլորեցնելով տանում են իրենց հետևից այո֊ի. մեկ էլ մեկը, հարգարժան մտավորական կաղաղակի՝ Թովմասյանը այս Սահմանդրության հեղինակներից է պիտի հեռանա, որ հարցնես Սահմանդրության որ կե՞տը դուրդ չի գալիս, շարժում տար, թող հանեն, չի կարող ասել։
Այդ մոլորյալ անձինք ու իմքայկալանները մի համընդահնուր խոռ դարձած փաստորեն սա են ասում. քանի որ այն ինչի համար Թովմասյանին անընդունելի ենք համարում, որևէ օրենք չկա, որ հանենք, օրինակ՝ օրենք չկա, որ եթե ՍԴ դատարանը Վենետիկի հանձնաժողով է ուղարկում խորհդատվության մի բողոք, որ վարչապետի սրտով չի, կազմը պիտի պիտի հեռանա, կամ եթե դատավորը հանրապետական է եղել կամ սահմանդրութունը գրելուն է մասնակցել, պետք է պաշտոնանկ լինի, հետևաբար նրանց էն օրենքով կհանենք, որը կա, ասենք քրեական օրենսգրքի որևէ հոդվածով։ 

Սակայն քրեական օրենսգրքի հոդվածից հոդված են թռնում, էս փորձում, հետո էն փորձում, բայց չի ստացվում, քանի որ Եվրոպայի խորհրդի անդամ երկրում այնքան էլ հեշտ չի մարդուն չկատարած հանցանքի համար դատապարտելը։
Բայց եթե օրենք չկա նրանց հեռացնելու, ի՞նչ անեն, ուրեմն, Սահմանդրական օրենքը կոտրելով հանրաքվե անելով հեռացնեն յոթ դատավորներին։ Գուցե կուզեին այնպիսի հանրաքվե անցկացնեն, որ միայն Հրայր Թովմասյանին հանենին, սակայն կամ այդքան ստեղծագործական չկարողացան լինել կալ էլ տեսան որ մյուս վեց դատավորներն էլ են անկախ, միանգամից սաղին հանենք պրծնենք։ Բայց հանրաքվեն ոչ միայն սահմանդրությունն է կոտրում, կամ խախտում է Սահմանդրության մի քանի հոդվածներ, այլև մարդկության նվաճած դատավորի անկախության սկզբունքը, որին հակադրում են մեկ այլ սկզբունք՝ եթե մեծամասնության համար դատավորը անընդունելի է, ուրեմն, պետք է պաշտոնանկ արվի, եթե դատավորը «ժողվրդի կամքը» չի կատարում, ուրեմն, պետք է հեռացվի, որ մենք չենք ընդունում դատավորի անկախության գաղափարը, մենք մտցնում ենք նոր սկզբունք՝ դատավորը պետք է կախված լինի ժողովրդի կամքից, իսկ քանի որ ժողովրդի կամքի արտահյտությունը վարչապետն է, ուրեմն, նրանից։
 

Եթե հանրաքվեին Իմ քայլը իր ուզած արդյունքը ստանա, միևնույն է էս գլխից հայտնի է, որ հանրաքվեն էլ արդար պայմաններում չի լինելու, անցնելու է ճնշումներով: Այո֊ի շտաբի պետ է նշանակված տարածքային կառավարման նախարարը՝ այսինքն մի պաշտոնյա, որին ենթակա են Հայաստանի մարզերի գրեթե բոլոր պաշտոնյաները, նա է նշանակվել որ այդ բոլորը իրենց վերադասին կամքին ենթարկվելով, անհրաժեշտ այո֊ների թիվ ապահովեն։ Եթե պետք լինի, եթե վարչական ռեսուրսն էլ չօգնի, կկեղծեն, ի՞նչ է եղել, եթե Իմ քայլը էս գլխից հակասահմանդրական հանրաքվեի է գնում, վարչական ռեսուրս օգտագործում, էն գլխից էլ կկեղծի, իսկ իմքայլական գիքորներն էլ կարող են ասել՝ գիտեք, մենք լեգիտիմ իշխանություն ենք, ուրեմն, կարող ենք նաև վարչական ռեսուրս օգտագործել, հանրաքվե կեղծել որ մեր ուզած ժողովրդի կամքը ստանանք։
 

Բայց Փաշինյանը շատ ավելի վտանգավոր դուռ է բացում՝ Սահմանդրությունը կոտրելով դատավորներ հեռացնելը փոխում է այն խաղի կանոնը, որ իշխանափոխությունը պետք է լինի միայն սահմանադրական ճանապարհով, մտցնում նոր խաղի կանոն՝ իշխանությունը կարելի է նվաճել նաև ոչ սահմանդրական ճանապարհով։ Իսկ եթե այդպես է, մի ուժ էլ կարող հայտնվել ու ասել՝ վարչապետը կամ նախագահը, կամ ԱԺ նախագահը մեզ համար անընդունելի են, նրանց նշանակած դատավորները անօրինական են, և մենք կհեռացնենք նրանց ամեն գնով, մեզ համար այլևս չկա սահմանդրական ճանապարհ, եթե կուզեք, թող լինի ժողովրդի կամք, իսկ թե դա որն է մենք ինքնրես կորոշենք։ Քանի որ սահմանդրական ճանապարհը վերացրել է հենց ինքը վարչապետը, իսկ այդ ոչ սահմանդրականը թույլ է տալիս նաև բռնություն ու կռիվ՝ կռվով կգա, կասի ես վարչապետ եմ , էլ էս դատավորներին չեմ ճանաչում։
Ուրեմն, կանխելու համար քաոսն ու ավերումը, փրկելու համար իրավական պետությունը, պետք է հանրաքվեն բոյկոտել կամ «ոչ» ասել։

Վահան Իշխանյան ՖԲ Գրառում հանրաքվե Կարծիք

ՌԴ-ի հեռանալը Լեռնային Ղարաբաղից ո՛չ պատմության վերջն է, ո՛չ էլ դատավճիռ է. Մարկեդոնով
Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ
«Ժողովուրդ». ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների է հայտնաբերել նախկին պատգամավորի բիզնեսում
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ»
Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը
«Փաստ». Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում
«Հրապարակ». Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը
«Ժողովուրդ». Հերթն Անահիտ Ավանեսյանինն է
«Հրապարակ». Օսկանյանին սպասելիս
«Փաստ». Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է
«Ժողովուրդ». ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն
Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը
Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն օրինակ են, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ. ԱՄՆ Պետքարտուղարություն
Շատ սիրուն քանդվեց պաշտպանության նախարարության հին շենքը...
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թուրքական Baykar–ը սկսել է KEMANKES 2 խելացի հրթիռի փորձարկումները
Թբիլիսիում հազարավոր ցուցարարներ շարժվել են դեպի կառավարության շենք
Օգնության ուշացումը մշտապես ազդում է արդյունքների վրա. իմ ուղերձը մեր դաշնակիցներին պարզ է. ավելի շատ օգնություն ուղարկեք Ուկրաինային. Ստոլտենբերգ
Թուրքիան չի ցանկանում, որ երրորդ երկրներն իրենց հակամարտությունը մտցնեն տարածաշրջան. Ֆիդան
Իսրայելը մտածում էր Իրանի դեմ պատասխան հարված հասցնել երկուշաբթի գիշերը, բայց ի վերջո որոշեց հետաձգել այն․ Axios
Թրամփը զիջում է Բայդենին. հարցման արդյունքներ
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
Իսրայելցի 14 զինվոր վիրավորվել է Լիբանանի հարձակման հետևանքով. ՑԱԽԱԼ
Ավելին
Ավելին