f

Անկախ

Թուրքիան С-400 համակարգերը կարող է տեղակայել հայկական կամ սիրիական սահմաններին. Al Monitor


Թուրքիան կարող է Ռուսաստանից գնված С-400 զենիթահրթիռային համակարգերի մարտկոցները տեղակայել հայկական կամ սիրիական ուղղություններով, ինչի մասին գրում է Al Monitor պարբերականը՝ անդրադառնալով օրերս Թուրքիայի կողմից հիշյալ համակարգերի ենթադրյալ առաջին փորձարկմանը:

Հոդվածագիր Մետին Գուրկանը հիշեցնում է, որ С-400 համակարգերն օգտագործելու իր ձգտումներում Թուրքիան դեռևս ռիսկի տակ է ԱՄՆ զայրույթն իր վրա ուղղելու հարցում.Վաշինգտոնը վաղուց էր զգուշացնում իր դաշնակցին զերծ մնալ նման գործողություններից: Այնուամենայնիվ, թուրքերը, ըստ որոշ աղբյուրների, հոկտեմբերին փորձնական արձակումներ են իրականացրել սևծովյան ափն՝ Սինոփ քաղաքից ոչ հեռու:

«Հոկտեմբերի 16-ին այս շրջանում արձակման կադրերը վերլուծող փորձագետները նկատել են С-400  համակարգի 40Н6Е հրթիռ, որի հեռահարությունը կազմում է 400 կմ: Փորձարկումները, որոնք տևել են մոտ 6 ժամ, առավել կարևոր փուլ են 2019թ. նոյեմբերի զորավարժություններից հետո С-400 համակարգի տեղակայման համար: Այդ ժամանակ Թուրքիան օգտագործում էր ամերիկյան արտադրության F-16 և F-4 կործանիչներ»,- նշում է հեղինակը:

Գուրկանի խոսքով, նոր փորձարկումները հատում են խորհրդանշանական «կարմիր գիծը», որն անցկացրել է ԱՄՆ-ն Թուրքիայի առաջ: Այժմ ամբողջական կիրառումից առաջ վերջին քայլը կլինի Թուրքիայի ՌՕՈւ-ի մարտական կազմում С-400 համակարգերի պաշտոնական ներառումը, ամենայն հավանականությամբ, գնդի մակարդակով, ինչպես նաև դրանց օպերատիվ տեղակայումն ըստ ծառայության վայրի: Համակարգերից մեկը, հավանաբար, կմնա Անկարայում:

«Հաշվի առնելով Էգեյան ծովում և Միջերկրական ծովի արևելյան մասում Թուրքիայի ռազմական հզորությունը՝ մյուս 2 մարտկոցները, հավանաբար, կտեղակայվեն այն շրջաններում, որոնք դուրս են գալիս դեպի ջրային տարածքներ: Չորրորդը, ամենայն հավանականությամբ, կհայտնվի կամ սիրիական, կամ հայկական սահմանի մոտ»,- ենթադրում է Գուրկանը:

Դեռևս 2019թ. հուլիսին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն զգուշացրել էր Թուրքիային «լրացուցիչ պատժամիջոցների մասին»՝ F-35 հարվածային կործանիչների արտադրության ծրագրից երկիրը հեռացնելուց հետո: Նա ընդգծել էր, որ С-400 ձեռք բերելը «անըդնունելի» է:

Հայաստան Թուրքիա

Այլ հոդվածներ հեղինակից

ՄԱԿ-ն ու Ռուսաստանը կհամագործակցեն Ղարաբաղում մարդասիրական գործունեության հարցերի շուրջ
Ղարաբաղում խաղաղապահների շուրջ Ռուսաստանի ու Թուրքիայի միջև վեճեր են ծագել․ Reuters
Ռիտա Սարգսյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի է ունենալու խիստ ընտանեկան միջավայրում. 3-րդ նախագահի գրասենյակ
Նախկին իշխանությունները մեզ անվանում էին հող հանձնող, ուրեմն գիտեին՝ այդ ամենը մեր գլխին էր կոտրվելու. Լենա Նազարյան
Ղարաբաղ և Ղրիմ՝ տարածքային ամբողջականություն և ինքնորոշման իրավունք. Միխայիլ Դեմուրին
Նեթանյահուն գաղտնի հանդիպել  է Սաուդյան Արաբիայի թագաժառանգին․ ԶԼՄ-ներ
Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 45 հազարը
Ես եւ իմ ընտանիքն ապրում եւ շարունակելու ենք ապրել Հայաստանի Հանրապետությունում. Զոհրաբ Մնացականյանը՝ Aysor.am-ին
Փաշինյանն այցելել է Ռազմարդյունաբերական կոմիտեի սպառազինության արտադրությամբ զբաղվող ընկերություններ
Նայեք ադրբեջանցիների տարածած տեսանյութը գերիների մասով ու գլուխներդ մտցրեք. պետություն չկա. Արփինե Հովհաննիսյան
Քաշաթաղում եւ Քարվաճառում թալանել են «Արմաթ» լաբորատորիաները, գողացել են համակարգիչներն ու ռոբոտի հավաքածուն. Aravot.am
Նստել եք ձեր կառավարական աթոռներին ու արհամարհում եք մեզ. անհետ կորած զինծառայող եղբայրների մայրը՝ վարչապետի օգնականին
Ոստիկանությունը մեծ թվով ուժեր է կենտրոնացրել ՊՆ շենքի դիմաց
Կառավարության անտարբեր վերաբերմունքը. Զինվորները պատերազմից հետո քնում են բետոնի վրա. «Փաստինֆո»
Քուվեյթի ազգային պատվիրակությունը պահանջել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը
Կառավարությունը պետք է սկսի իրական արդյունքին միտված աշխատանք գերիների ու անհետ կորածների հարցերով․ ՄԻՊ
Ողջ երեխաներ ունենք, որոնց կարողացել ենք որոշ հատվածներից գտնել. Ծնողները տեղյակ են. ՊՆ ներկայացուցիչ
Թալինի Կաթողիկե եկեղեցին կվերականգնվի
Փաշինյանը հանդիպումներ կունենա անհետ կորած եւ գերեվարված անձանց ընտանիքների ներկայացուցիչների հետ
24 ժամվա ընթացքում 2.334 փախստական է Հայաստանից վերադարձել Լեռնային Ղարաբաղ
Իրանի դեսպանի հետ եմ հանդիպել, քննարկել ենք երկկողմ հարաբերությունների հեռանկարները. Մարուքյան
Դիլիջանի մի շարք փողոցներում 23 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը
Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում, Կապանի ավտոճանապարհներին՝ անձրև
Մարտունու Բերդաշենում մարդկանց այգիների միջով սահման են գծում. հայկական կողմից մարդ չկա. armeniasputnik.am
Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Սեյրան Օհանյանի նկատմամբ. Արթուր Ղազինյան
Ավելին
Ավելին