f

Անկախ

Արցախյան պատերազմը ցույց տվեց Էրդողանի իրական դեմքը. Ռուսաստանի համար ժամանակն է վերանայել հարաբերությունները Թուրքիայի հետ․ realtribune.ru


Մոսկվայում, ինչպես երևում է, տեղի է ունենում տարածաշրջանային քաղաքականության մեջ Էրդողանի դերի ու նշանակության վերագնահատում, գրում է realtribune.ru-ն։

Ինչպես գրում է հոդվածագիր, պատմական գիտությունների թեկնածու Ստանիսլավ Իվանովը, Թուրքայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հաջողվել է երկար ժամանակ մանևրել Արևմուտքի և Ռուսաստանի միջև և շահարկել նրանց միջև վատթարացող հարաբերությունները։ Մոսկվան շատ բան է ներել Էրդողանին՝ հույս ունենալով Թուրքիային հեռացնել ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից և օգտագործել իր շահերի համար։

Նրա խոսքով՝ Էրդողանը չի հրաժարվում նաև ՆԱՏՕ-ի հարավային թևի առաջնորդի, ԱՄՆ-ի միջուկային զինամթերքի ու ռազմակայանների պահապանի դերից՝ մեծ եռանդով դեպի ՆԱՏՕ-ն քաշելով Ադրբեջանին, Վրաստանին ու Ուկրաինային։

«Ռուսաստանի կողմից Էրդողանի նկատմամբ վստահությունը խարխլող վերջին կաթիլը ղարաբաղյան հակամարտությանը նրա ակտիվ միջամտությունն էր։ Չնայած Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանին պահպանվող լարվածությանը և այնտեղ բռնության պարբերաբար բռնկումներին՝ հիմնականում ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողությունների պատճառով, այնուամենայնիվ, շահագրգիռ պետությունների ընդհանուր ջանքերով երկար ժամանակ հաջողվել է խուսափել նոր լայնածավալ պատերազմի բռնկումից»,- նշում է հոդվածի հեղինակը՝ ընդգծելով, որ հակամարտության նոր փուլերի զսպման գործում իրենց դրական դերն են ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ Ադրբեջանի ու Հայաստանի միջև պարբերական բարձր մակարդակի հանդիպումները:

Նրա խոսքով՝ վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության նկատմամբ ավելի ռազմատենչ և ագրեսիվ դիրքորոշում է որդեգրել թուրքական ղեկավարությունը։ Անկարան սկսել է բացահայտորեն կոչ անել ԼՂ հակամարտության ուժային լուծմանը և ռազմական ճանապարհով «շրջափակված տարածքների» ազատագրմանը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ռուսաստանի և այլ շահագրգիռ պետությունների՝ հրադադարի և մարտական գործողությունների հասնելու փորձերը դեռևս հաջողությամբ չեն պսակվել։ Մեծամասամբ իրենց սադրիչ դերը շարունակում են խաղալ թուրքական ղեկավարության՝  «մինչև հաղթական ավարտ» պատերազմ մղելու կոչերը։ Ակնհայտ է, որ Ռուսաստանի համար ժամանակն է վերանայել իր հարաբերությունները Թուրքիայի հետ, որոնք գնալով վերածվում են միակողմանի երթևեկությամբ ճանապարհի։ Էրդողանն առավելագույն օգուտ է ստանում Ռուսաստանի հետ մերձեցումից՝ չհրաժարվելով տարածաշրջանային հակամարտություններ բորբոքելու հաճույքից և անտեսելով մեր երկրի շահերը տարածաշրջանային քաղաքականության շատ կարևոր ոլորտներում։ Այս անգամ Էրդողանն ուղղակիորեն վտանգ է ներկայացնում հետխորհրդային տարածքում տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի համար, և հաշվի առնելով, որ Ռուսաստանը և ՀԱՊԿ անդամ մյուս պետությունները համապատասխան փոխադարձ պարտավորություններ ունեն Հայաստանի հետ հավաքական պաշտպանության հարցում, Ղարաբաղում պատերազմը կարող է հանգեցնել նրա հետագա էսկալացիայի և ներգրավել ավելի շատ պետությունների»,- եզրափակում է նա։

Արցախի Հանրապետություն

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին