f

Անկախ

Աննա Հակոբյանը նամակներ է ուղարկել Բրազիլիայի, ԱՄՆ-ի, Կանադայի ու այլ երկրների առաջին տիկիններին


ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան ՝ջում նամակ հրապարակելով, նշում է, որ այն ուղարկել է իր լավ բարեկամ՝ Բրազիլիայի առաջին տիկին Միշել Բոլսոնարոյին:

«Հասկանում եմ, որ խնդրանքս հեշտ իրագործելի չէ, ավելին՝ չափազանց մեծ կամք, խիզախություն եւ արդարության կողմը կանգնելու վճռականություն է պահանջում»,-գրել է Աննա Հակոբյանը՝ նշելով, որ մինչ Բրազիլիայի բարեկամ ժողովուրդն ու կառավարությունը կվերլուծեն իրավիճակը, այս խնդրանքը այսօր արդեն ուղղում էբոլոր առաջին տիկիններին, առաջին հերթին նրանց ում հետ հասցրել է անձամբ շփվել.

Մելանյա Թրամփին (ԱՄՆ)

Բրիջիտ Մակրոնին (Ֆրանսիա)

Սոֆի Գրեգորի Թրյուդոին (Կանադա)

Նադյա Չամին Աունին (Լիբանան)

Հո Չինին (Սինգապուր)

Դիանա Նաուսեդիենեին (Լիտվա)

Ֆաբիոլա Անդրեա Յանեզին (Արգենտինա)

Թրան Նյուգետ Թուին (Վիետնամ)

Կիմ Սիմփլիս Բարոունին (Բելիզ)

Նամակում նշվում է.

«Սիրելի՛ Առաջին տիկին, իմ հարազա՛տ ընկեր,

Հիշո՞ւմ ես՝ խոսում էինք խաղաղությունից և հավատում, որ հենց կանայք և մասնավորապես մենք՝ առաջին տիկնայքս կարող ենք նշանակալից դերակատարում ունենալ մեր երկրներում ու աշխարհում խաղաղություն հաստատելու գործում:

Ավելի քան տաս օր է՝ (նամակն ուղարկվել է հոկտեմբերի 8-ին) իմ ժողովուրդը պարտադրված պատերազմի մեջ է: Գուցե գիտես, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը Թուրքիայի բռնապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի աջակցությամբ, պատերազմ սկսեց արդեն ավելի քան երեսուն տարի սեփական ակնախությունը հռչակած, բայց դեռևս չճանաչվաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ:

Այս պատերազմը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ է, այլ ամբողջ հայ ժողովրդի, քանի որ Թուրքիան նպատակ ունի սրա միջոցով ավարտին հասցնելու հարյուր տարի առաջ սկսած հայերի բնաջնջման իր ծրագիրը՝ Հայոց ցեղասպանությունը:

Այս պատերազմը ոչ միայն հայ ժողովրդի դեմ է, այլ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, ինչպես նաև ազատության, ժողովրդավարության և խաղաղության դեմ, քանի որ Ադրբեջանի և Թուրքիայի երկու բռնապետները Սիրիայից, Պակիստանից, Աֆղանստանից ու Լիբիայից վարձկան ահաբեկիչների են ներգրավել տարածաշրջանի խաղաղ բնակչությանը ոչնչացնելու համար:

Հրթիռակոծվում են մեր քաղաքներն ու գյուղերը, օգտագործվում են արգելված զինատեսակներ խաղաղ բնակչության դեմ: Այս պահին մենք ունենք հարյուրավոր զոհեր՝ զինվորականներ, քաղաքացիականներ և երեխաներ:

Իմ ժողովուրդը չի կարող միայնակ դիմակայել այս արհավիրքի դեմ, մենք ընկերների կարիքն ունենք, ու ես դիմում եմ քեզ իմ ամենանվիրական խնդրանքով. որ քո երկիրը ճանաչի խաղաղ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

Հավաստիացնում եմ, որ այս քայլով դուք խաղաղություն կբերեք այս տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին, այդ թվում Ադրբեջանի ժողովրդին, որի անմեղ զավակները՝ այդ երկրի բռնակալ եւ տեռորիստ իշխանության գործողությունների պատճառով, մեր զավակների հետ միասին զոհվում են այսօր մարտի դաշտում:

Սիրելի՛ Առաջին տիկին,

Ուզում եմ` հիշես մեր խոսակցությունը, հիշես իմ աչքերը: Ես այսօր խնդիր ունեմ նայելու մեր զոհված զինվորների մայրերի աչքերի մեջ և բացատրելու, թե ինչու նրանց որդիներն իրենց կողքին չեն: Միայն վերջնական խաղաղության հաստատումն է կարող արդարացնել այդ չափազանց թանկ գինը, որ վճարում են մեր մայրերը, մի ամբողջ ժողովուրդ:

Ուզում եմ, որ իմանաս՝ իմ որդին, Աշոտը, հենց այս պահին (հոկտեմբերի 8-ին), երբ նամակ եմ գրում քեզ, իր հասակակիցների հետ միասին զինվորական ավտոբուսով շարժվում է դեպի առջնագիծ: Եվ ուզում եմ՝ իմանաս, որ իմ որդու կյանքը նույնպես դրված է հանուն խաղաղության:

Ճանաչելով Լեռնային Ղարբաղի Հանրապետության անկախությունը ձեր երկիրը ոչ միայն կլինի խաղաղության այն աղավնին, որ կկանխի հետագա արյունահեղությունները մեր տարածաշրջանում, այլև կվերականգի մարդկության հավատը թե՛ սեփական ուժերի, թե Աստծո զորության նկատմամբ:

Ես մինչև իմ կյանքի վերջը երախտապարտ կլինեմ քեզ ու քո ժողովրդին, իմ շնորհակալ ժողովուրդը հավերժ կհիշի այս մասին, ամբողջ քաղաքակիրթ աշխարհը կգնահատի այդ քայլը ըստ արժանավույն, որովհետև մենք այսօր կանգնած ենք քաղաքակրթության պաշտպանության առաջնագծում:

Ցանկանում եմ նաև իմանաս, որ մեզ համար ամեն ժամը, ամեն րոպեն կարող են ճակատագրական լինել:

Սիրով, ու մեծ հույսով,

Աննա»:

Հայաստան Աննա Հակոբյան ՖԲ Գրառում

Այլ հոդվածներ հեղինակից

Բագրատաշենի և Գոգավանի անցակետերում դեկտեմբերի 1-ից վերականգնվում է բոլոր տեսակի բեռնատար տրանսպորտային միջոցների անխափան մուտքը և ելքը
Որոշ լրատվամիջոցներ Հայաստանի նախագահի՝ եկեղեցի այցի և հանդիպման մասին տարածել են մտացածին տեղեկություններ.աշխատակազմ
Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է զինծառայողների ծնողների և հարազատների հետ
«ՖԼԱՅ ԱՐՄԵՆԻԱ ԷՅՐՎԵՅԶ» —ը Հայաստան ներմուծեց հերթական ինքնաթիը՝ BOEING 737-400 ։
Այրում են Արշակ Զաքարյանի ռեստորանը Քարվաճառում
«Դու եւս դավաճան ես». Մոսկվայի հայերը՝ Արմեն Սարգսյանին
«Հողատու» Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջին չհետեւելու ֆլեշմոբ. 48 ժամում հետեւորդների թիվը նվազել է 72 հազարով
«Հետևից մեր հրետանին էր խփում մեզ, դեմից՝ թուրքի». Ռուստամ Գասպարյանի եղբայրը պատմում է պատերազմի օրերից. Aravot.am
Մտավորականն իրավունք չունի այդչափ կույր լինել…
Պատերազմի ժամանակ Վազգեն Մանուկյանի և Դավիթ Շահնազարյանի առաջարկին այլ արձագանքի դեպքում, միգուցե պատերազմն այլ ելք ունենար
ԱՄՆ-ում առաջին անգամ մեկ օրում  կորոնավիրուսի  ավելի քան 200 հազար  դեպք է  հայտնաբերվել
Չինաստանի ղեկավարը երկրի բանակին կոչ է  արել  պատերազմի պատրաստվել
 Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 27 հազար նոր դեպք
Կալիֆոռնիայի առևտրի կենտրոններից մեկում կրակոցներ են հնչել
ԱՀԿ-ն դիմել է համաճարակաբանական իրավիճակի  կայունացում  արձանագրող  երկրներին
Թեհրանը  հատուցում է խոստացել իրանցի միջուկային ֆիզիկոսի մարդասպանների համար
ԼՂ-ից սիրիացի վարձկանների դուրսբերման հարցը ներառված չէ եռակողմ հայտարարության մեջ. Լըմուան
Մանրէաբանը բացատրել է, թե ինչու բոլորը կորոնավիրուսով չեն վարակվում
Քչերը գիտեն, որ Հոկտեմբերի 27֊ի գործով հարցաքննվել է նաև գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը 1999 թվականի դեկտեմբերի 13֊ին
ՄԻԵԴ-ը բավարարել է հայ գերիների վերաբերյալ դիմումը՝ կիրառելով հրատապ միջոց
Մեզ այսուհետ պոպուլիստ «փրկիչներ» պետք չեն, մեզ իրական ու իրատեսական գործ անողներ, պետության համար հարց լուծողներ են պետք
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիաներ իրականացնելու քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 11 անձի
Ո՞ւր մնաց մարդկային ամօթն ու ազգային արժանապատւութիւնը...Ո՞վ է համակարգում ինստագրամային նիկոլասէրներին…
Մենք, որպես  հասարակության գիտակից ու ողջախոհ հատված, իրավունք չունենք թույլ տալու Հայաստանի Հանրապետության կորուստ, իրավունք չունենք...
Թե երբ, որտեղ և ում առջև է Փաշինյանը ստանձնել Արցախը ադրբեջանին հանձնելու հանձնառությունը, մենք կիմանանք շատ շուտով
Ավելին
Ավելին