f

Անկախ

«Լեռնային Ղարաբաղ. Անտեսանելի քրիստոնյա պետություն»․ Արցախի ՄԻՊ-ի հոդվածը The American Conservative-ում


The American Conservative պարբերականը հրապարակել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի հոդվածը։

Բեգլարյանն իր հոդվածում, մասնավորապես գրում է, որ ««անտեսանելի» Արցախի Հանրապետությունում Մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունն անիրագործելի է թվում՝ պաշտպանել այն մարդկանց իրավունքները, որոնք, ըստ միջազգային հանրության, գոյություն չունեն»:

«Չնայած իմ հրավերներին, միջազգային ոչ մի խոշոր իրավապաշտպան կազմակերպություն երբեք չի այցելել մեր հանրապետություն, որպեսզի ստուգի, թե ինչպես են Արցախում պաշտպանվում երեխաների, կանանց, հաշմանդամների և բնակչության այլ խոցելի խմբերի իրավունքները, կամ իր ներդրումն ունենա մարդու իրավունքների պաշտպանության համակարգերի կատարելագործման մեր ջանքերում: Այս տարիներին ինքս ինձ մտածում էի՝ արդյոք այս կույր աշխարհում գոյություն ունե՞ն մարդու իրավունքներ»,-գրել է հեղինակը։

Բեգլարյանը նշել է, որ «2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտից սկսած այդ հարցն այլևս չի կարելի անտեսել։ Այդ օրը Ադրբեջանը Թուրքիայում Էրդողանի ռեժիմի բացահայտ աջակցությամբ և Սիրիայից և Լիբիայից վարձկանների հավաքագրմամբ սկսեց համակարգված լայնամասշտաբ ներխուժում Լեռնային Ղարաբաղ՝ խախտելով 1994 թվականին վիճելի տարածաշրջանում հաստատված հրադադարի ռեժիմը: Նույնիսկ երբ հայտարարվեց հրադադարի մասին, քաղաքացիական բնակչության վրա անխնա հարձակումները մարդու իրավունքների ոլորտում ստեղծեցին ճգնաժամ, որը դուրս է գալիս վերահսկողությունից»։

«Դիվանագետներն ու իրավաբանները կարող են կշռադատել «ժողովուրդների ինքնորոշումը» ընդդեմ «տարածքային ամբողջականության» հարցի շուրջ։ Վերլուծաբանները կարող են քննարկել Սիրիայից վարձկանների, ջիհադականների և այլ անձանց՝ հայերի դեմ կռվելու նպատակով ներգրավվածության աշխարհաքաղաքական հետևանքները։ Հայկական և ադրբեջանական զորքերը կարող են մարտական գործողությունների պլաններ կազմել։ Այս ամենը կշարունակվի առաջիկա օրերին և շաբաթներին։ Բայց ի՞նչ կասեք մարդու իրավունքների մասին։ Այստեղ կա՞ն մարդու իրավունքներ։ Այստեղ երեխաները, կանայք, հաշմանդամներն ունե՞ն իրավունքներ։ Արդյոք Արցախի ավելի քան 75 000 տեղահանված քաղաքացիական անձինք իրավունքներ ունե՞ն»,- գրում է Բեգլարյանը։

Նրա խոսքով՝ մարդու իրավունքների պաշտպանությանը հավակնող ցանկացած անձ կամ կազմակերպություն պետք է դրանք պաշտպանի առանց որևէ սահմանափակման, հատկապես, երբ խոսքը վերաբերում է խոցելի և անապահով բնակչության կյանքին։

«Դուք կարող եք այն անվանել Արցախի Հանրապետություն, կամ Լեռնային Ղարաբաղի վիճելի շրջան, կամ որևէ այլ բան։ Բայց այստեղ ապրում են մարդիկ, ինչպես հազարավոր տարիներ առաջ՝ քրիստոնյաները, որոնց անխնա ռմբակոծում են, ավերում և ոչնչացնում։ Ես այլևս երբեք ոչինչ չեմ տեսնի։ Շատ երեխաներ այստեղ երբեք չեն տեսնի իրենց հայրերին, բայց ես հույս ունեմ, որ դուք գոնե սկսում եք տեսնել, թե ինչ է կատարվում այստեղ։ Մինչ քաղաքական գործիչների, վերլուծաբանների կամ բանակների՝ լուծումներ գտնելը, մենք՝ որպես մարդու իրավունքների պաշտպաններ, պետք է կատարենք մեր պարտավորությունը՝ պաշտպանել բոլոր մարդկանց իրավունքները, որքան էլ նրանք անտեսանելի թվան»,- գրել է Բեգլարյանը։

Արցախի Հանրապետություն

Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Ավելին
Ավելին