f

Անկախ

ԼՂ-ն Մակրոնից ճանաչում է սպասում. արդյո՞ք Ֆրանսիայի նախագահն Էրդողանի հետ բաց առճակատման կգնա. Свободная Пресса-ն փորձագիտական կարծիքներ է ներկայացրել


Ֆրանսիայի կառավարությանն առաջարկվել է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Նման քայլին կոչ է անում «Հանրապետական» կուսակցությունից սենատոր Վալերի Բուայեն: Նրա խոսքով, ԼՂ-ում Ադրբեջանի «հարձակմանը» հակազդել նշանակում է հակազդել նաև «Եվրոպայում թուրքական իսլամիզմի տարածմանը», փոխանցում է Свободная Пресса-ն:

Այս պահին ԼՂ անկախությունը ճանաչել են միայն Աբխազիան, Հարավային Օսիան և Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունը: Սակայն դրանք միջազգային հանրության կողմից ամբողջապես չճանաչված պետություններ են: Սակայն ի՞նչ կլինի, եթե նման քայլ անի Ֆրանսիան, որն այդ կերպ վիճաբանություն կունենա ոչ միայն Ադրբեջանի հետ, այլև սրացում կսկսվի Թուրքիայի հետ:

Իրավիճակը մեկնաբանել է Ե.Մ. Պրիմակովի անվան միջազգային հարաբերությունների և համաշխարհային տնտեսության ինստիտուտի գիտաշխատող Պավել Տիմոֆևը:

«Իրականում, այստեղ ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ, քանի որ խնդիրը մի քանի մակարդակի վրա է: Առաջինը՝ ներքաղաքական: Բուայեն ներկայացնում է հանրապետականների կուսակցությունը: Եվ, հավանաբար, այդ կուսակցությունը կարող է ընդունել նրա առաջարկած փաստաթուղթը Սենատի շրջանակում, առավել ևս, նրանք մեծամասնությունն են: Սակայն դա չի նշանակում, որ ֆրանսիական գործադիր իշխանությունը ի նկատի կունենա այն և կհետևի այդ բանաձևին: Քանի որ, թեև նախագահ Մակրոնի կուսակցության և հանրապետականների օրակարգը մի շարք հարցերում համընկնում է, սակայն, այնուամենայնիվ, ոչ բոլոր հարցերում»,- նշել է փորձագետը:

Տիմոֆևի կարծիքով՝ Հայաստանը պետք է առաջինն ընդունի ԼՂ անկախությունը, եթե ցանկանում է, որ դա անեն մյուսները: Սակայան կա նաև այլ կարևոր կետ:

«Ֆրանսիան, թեև հպարտանում է որոշումներ կայացնելու իր ինքնուրույնությամբ, վերջին շրջանում շատ հաճախ իր գործողությունները համաձայնեցնում է ԵՄ այլ անդամների հետ: Առաջին հերթին Գերմանիայի հետ: Մանավանդ, երբ խոսքը նման լուրջ հարցին է վերաբերվում»,- կարծում է մասնագետը:

Փարիզի և Անկարայի միջև վիճաբանությունները կապված են ոչ միայն ԼՂ-ի հետ: Երկու երկրների միջև վերջին շրջանում տարաձայնություններ սկսվել են մի շարք տարածաշրջանային ճգնաժամերի շուրջ: Դա Սիրիան և Լիբիան են: Եվ հունա-կիպրա-թուրքական վեճը Միջերկրական ծովի շրջանում: Այդ պատճառով էլ այս նոր սրացումը Թուրքիայի հետ հարաբերություններում, հավանաբար, ցավոտ կլինի: Սակայն փորձագետը կարծում է, որ այն լրջորեն չի փոխի ամբողջ իրավիճակը, քանի որ նման միտումն արդեն շարունակվում է մի քանի տարի:

«Կարծում եմ, լարվածությունը, ամենայն հավանականությամբ, կշարունակվի սրվել: Սակայն, հասկանում եք, Ֆրանսիայի համար ԼՂ-ն և ամբողջ Կովկասը ոչ առաջնային կարևորության մի շրջան է: Այդ պատճառով էլ պատկերացնել, որ Փարիզը պատրաստ է այնտեղ ուղարկել ինչ-որ ռազմական ուժեր, դա ընդհանրապես ֆանտաստիկայի ժանրից է, ընդ որում՝ գիտական»,- կարծում է Տիմոֆևը:

Առավել հավանական է բախումը Արևելյան Միջերկրականի առումով, քանի որ Ֆրանսիայի համար այդ շրջանը մեծ դեր է խաղում անվտանգության տեսանկյունից:

Մինչդեռ «Մերձավոր Արևելք-Կովկաս» հետազոտական կենտրոնի տնօրեն, արևելագետ Ստանիսլավ Տարասովը չի բացառում, որ Փարիզը կճանաչի ԼՂ անկախությունը:

«Արդեն իսկ այդ առաջարկը հարված է Ալիևին մեջքից: Ֆրանսիացի սենատորը հետևել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերիի օրինակին 2016թ. ապրիլյան «քառօրյա պատերազմից հետո»: Այն ժամանակ, որոշ տվյալների համաձայն, Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել ժողովին, որը կազմակերպվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ՝ զինված հակամարտությունից դուրս գալու համար: Եվ Քերին զգուշացրել էր Ալիևին, որ եթե նա չժամանի Վիեննա, իրենք կճանաչեն ԼՂ անկախությունը: Ալիևն անմիջապես մեկնել է: Եվ հետագայում նախարարների կաբինետի նիստի ժամանակ հայտարարել էր, որ «իրենց վրա ճնշում են գործադրում»՝ ԼՂ անկախության ճանաչման նպատակով: Նա, սակայն, չէր նշել Քերիի անունը»,- պատմել է փորձագետը:

Նրա կարծիքով, այժմ, երբ ֆրանսիացիները բարձրացրել են այս հարցը, դրդում են Ալիևին բանակցությունների գնալ:

Ֆրանսիա Էմանուել Մակրոն

Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Կարմիր բերետավորների կողմից բռնության է ենթարկվել գնդապետ Մախսուդյանը, նա Նոյեմբերյանի հիվանդանոցում է
Շատ մեծ վտանգներ կան. Սերժ Սարգսյանը՝ Տավուշում տիրող իրավիճակի մասին
Այո, ինձ հրել են. #Բագրատ_Սրբազան
Կիրանցի ճանապարհը փակած քաղաքացիները երթով այցելեցին գյուղի եկեղեցու բակում գտնվող հուշահամալիր
Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից. իրավիճակը կտրուկ լարվեց Այրումից Բագրատաշեն տանող հատվածում
Սուրեն Պետրոսյանն ու ևս 20 քաղաքացի Նոյեմբերյանի բաժնում են, Մախսուդյանը վնասվածքներ ունի, նրան բաց են թողել
Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Ավելին
Ավելին