f

Անկախ

Դանիելյանը մոռացել է իր անցյալը, դավաճանել նախկին թիմին. Armlur.am


Armlur.am-ը գրում է.

«Վերջին շրջանում սոցիալական ցանցերում բավականին ակտիվացել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը: Նա 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ Ազգային ժողովի պատգամավոր էր` ընտրված համամասնական կարգով, Հանրապետական կուսակցությունից, իսկ այդ դեպքերից հետո` մայիսի 7-ին, Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել է գլխավոր դատախազի տեղակալ: Ընդ որում, Դանիելյանը երկու գումարման պատգամավոր է եղել եւ 2007-ին ընտրվելուց առաջ էլ 2003 թվականին կրկին պատգամավոր է դարձել ՀՀԿ քվոտայով:

Եվ այսօր, մոռանալով իր անցյալը, ակտիվ որակումներ է տալիս նախկին իշխանություններին, բացասական բնորոշումներհնչեցնում, քննադատում։ Նախկինում ՀՀԿ-ի բոլոր քայլերն արդարացնող այս կերպարը հիմա փորձում է սրբի կերպար հագնել եւ նույն ջանասիրությամբ քծնում է գործող իշխանություններին։

Բայց եթե Դանիելյանն ինքը մոռացել է իր անցյալը, դավաճանել նախկին թիմին, հիշեցնենք մի դրվագ։

2008 թվականի մարտի 18-ին հանրապետական պատգամավորը ԱԺ հայտարարությունների ժամին խոսեց 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների մասին՝ կասկածի տակ դնելով հանրահավաքների խաղաղ ընթացքը։

«Ես չեմ պատկերացնում, ի՞նչ է նշանակում հանդուրժողականություն, ինչպիսի՞ որակում պետք է տալ այն, իբր թե, խաղաղ ցուցարարին, որը նռնակը նետում է 18 տարեկան զինվորի վրա, նրան հայհոյում, թուրք անվանում, ամենավերջին վիրավորանքը հասցնում։

Բայց նրանք չեն կարող ո՛չ հակադարձել, ո՛չ… եւ ո՛չ էլ բարձրաձայնել։ Մի՞թե խաղաղ ցուցարարը պատրաստ է ջարդելու հայ ոստիկանի, հայ զինվորի գլուխը, ոտքը եւ ձեռքը։ Մի՞թե նրանք պատրաստ էին ավերելու քաղաքը, թալանելու խանութները եւ հրկիզելու մեքենաները, թե՞, իրոք, կային սադրիչներ, որոնք ներգործել էին 20-25 տարեկան այն տղաների վրա, որոնք գիշերներն անցկացնում էին Օպերայի հրապարակում, ուր ուտելիքը եւ ոգելից խմիչքը նրանց մատակարարվում էր անսահման։ Համոզված եմ, որ բացի խմիչքից, ցուցարարներին առավել ագրեսիվ դարձնելու այլ եղանակներ եւս կիրառվել են։ Ինչպիսի՞ որակումներ կարելի է տալ այն մարդկանց, որոնցթեթեւձեռքով, վառ երեւակայությամբ մեր քաղաքացիներին, հիմնականում` երիտասարդներին, ներքաշեցին իրենցկեղտոտ խաղի մեջ. խաղ, որտեղ նրանք տեղչունեին։ Ակնառու է, որ սա ոչ այլ ինչ է, քան որոշ տխրահռչակ քաղաքական գործիչներիմտքի անգրագետ եւ մեծամիտ երեւակայության կամ գուցե մազոխիզմի դրսեւորում», -իր ելույթում նշեց նախկին պատգամավորը:

Եվ, ահա, հիմա նա դարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտպանը եւ սոցիալական ցանցի իր էջում հայտարարում է, որ նրան պետք է աջակցել:

«Նիկոլ Փաշինյանին պետք է աջակցել եւ ոչ թե նրա մեջքի հետեւում թաքնվել ու չաշխատել։

Նախկիններից ոչ ոք որեւէ պահանջ, ակնկալիք չի ունեցել։ Վերցրել է տասը հազար դրամը եւ հինգ տարի տառապել։ Նախկինները ձախողվելու խնդիր չեն ունեցել։ Ամեն ինչ ի սկզբանե ձախողված էր. բարձր պաշտոնների նշանակվածները բացառապես կոռուպցիայով զբաղվելու մեծ փորձառություն ունեցող բորենիներ էին, եւ որքան «հարուստ էր» նրանց կաշառքով զբաղվելու պրակտիկան, այնքան ավելի բարձր եւ եկամտաբեր պաշտոնների էին նրանք նշանակվում։

Փաշինյանի իշխանությունից ակնկալիքն անասանելի մեծ է։ Հասարակությունը նրա մեջ տեսնում է արդարության եւ իրենց պայքարի երաշխավորին։ Տեսնում է պարզ ու հասարակ անկեղծ մարդու», – ահա այսպիսի բնորոշումներ է տվել վարչապետին Արմեն Դանիելյանն արդեն այս տարվա օգոստոսի 30-ին:

Մեկ օրհետո էլ նա որոշել էր խոսել Գագիկ Խաչատրյանի մասին` նրան անվանելով տնտեսությունը կործանած թիվ մեկ բորենի: Զավեշտալի է, որ նախկին իշխանությունների մաս կազմող, մի քանի տարի ՀՀԿ խմբակցության անդամ հանդիսացող պատգամավորը հիմա որոշել է պաշտպանել Նիկոլ Փաշինյանին եւ, սա` այն դեպքում, երբ 2008 թվականին Օպերայում հավաքված մարդկանց «իբր թե խաղաղ ցուցարար» էր անվանել եւ հենց կազմակերպիչներին մեղադրել նրանց գործողությունների համար: Տարիներ առաջ նա չէր հիշում, որ Նիկոլ Փաշինյանը պարզ ու հասարակ մարդ է, որ նախկին իշխանությունները կոռումպացված են, ընտրություններին փող են բաժանում եւ այլն: Իսկ, ահա, հիմա որոշել է նախկիններին հիշեցնել իրենց անցյալը` մոռանալով սեփականի մասին: Ի վերջո, ոչ ոք չպետք է մոռանա իր անցյալը:

Միևնույնն է, Արմեն Դանիելյանը նոր Հայաստանում չի կարող պաշտոն ստանալ»։

Արմեն Դանիելյան ՀՀԿ

Այլ հոդվածներ հեղինակից

ԱԱԾ մամուլի կենտրոնին խորհուրդ կտայի փաստը հերքելուց առաջ խորհրդակցել ԱԱԾ ղեկավար կազմի հետ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան
Կոտայքի տարածաշրջանային  պետական քոլեջն ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ. Արցախում պատերազմից հետո փոխհատուցում է ստացել 104 շահառու
Արծրուն Հովհաննիսյան, կասե՞ս, թե այս բլուրը վերադարձնելու համար քանի Հայ զինվոր է զոհվել վերջին պատերազմում. Ղազինյան
Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով ԱԺ խորհրդի նիստը նախատեսված է ժամը 18:00-ին
Նոյեմբերի 23-ից 24-ը բացահայտվել է հանցագործության 46 դեպք
Նորակառույց շենքերում բնակարաններ ստացած վթարային շենքերի բնակիչներին կհատկացվի 2,3 մլն դոլար
Արցախի Ճարտար քաղաքի քույր քաղաք ֆրանսիական Դեսին-Շարպիոն բանաձև է ընդունել Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ
Ինձ առաջադրված մեղադրանքով եկել էին մեր տուն՝ խուզարկության, ոչինչ չեն գտել. Միհրան Հակոբյան
Շարքային Արկադի Վերդյանը, դրսևորելով անձնական արիություն, հակառակորդի կրակի տակ կարողացել է տարհանել զոհերին ու վիրավորներին. ՊԲ-ն հերոսական դրվագներ է ներկայացրել
Ծովասար գյուղում բռնկված հրդեհը մարվել է
The National Interest. Ինչի՞ համար են Փաշինյանին կոշտ քննադատության ենթարկում Մոսկվայում
Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Մաքսիմ Վայշե-Լագրավի հետ
Մահացել է գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը
Երևանի ավագանու երկու ներկայացուցիչներ հեռանում են «Իմ քայլը» խմբակցությունից
Երևանի քաղաքապետարանը 500 խմ փայտանյութ կտրամադրի սոցիալապես անապահով ընտանիքներին
Երևանի քաղաքապետարանը 2 միլիոն դոլար է հատկացրել Ստեփանակերտի վերականգնման համար
Նախագիծ ենք ներկայացնելու, որ կապիտուլյանտ վարչապետը, որն անարդյունավետ, ձախողակ, տգետ կառավարում է իրականացրել, հրաժարական տա. Դավիթ Խաժակյան
Զինվորների ապահովագրության հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանի ասուլիսը ուղիղ
Ովքե՞ր են աշխարհի ամենահարուստ մարդիկ
1000 դրամների հիմնադրամում այս պահին կա 32 մլն դրամ, բայց միայն միանվագ հատուցման համար պետք է 70 մլրդ. Մ. Մանուկյան
Իսպանիայի Կոնգրեսն ընդունել է պատգամավոր Ջոն Ինյարիտուի՝ ԼՂ վերաբերյալ առաջարկ-միջնորդությունը
ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը հացադուլ է հայտարարել Փաշինյանի հրաժարականի և նրան պատասխանատվության ենթարկելու պահանջով
Ստեփանակերտի Բաղրամյան փողոցում ականազերծում կկատարվի, տարածքում հայտնաբերվել են «Սմերչ» համակարգից արձակված ռումբեր. Արցախի ԱԻՊԾ
«Եթե աշխատանքները ձգձգվեն, ապա ձմռանը մոտ դիերը կփտեն». Կարմիր խաչի ղեկավարը պատմել է ԼՂ-ում զոհերի մարմինների որոնման աշխատանքներում բարդությունների մասին
Ավելին
Ավելին