f

Անկախ

Թուրքիան Սիրիայում իր վարձկաններից մի քանի հազարին տեղակայում է Հունաստանի հետ ծովային սահմաններին, զգույշ եղեք. Աբրահամ Գասպարյանը դիմել է հույն ժողովրդին (տեսանյութ)


Էրդողանը վերջին շրջանում ատամները սրել է մի քանի՝ Ռուսաստանի, Հարավային Կովկասի, Մերձավոր Արևելքի ու Միջերկրականի Արևելյան ափի ուղղությամբ: Կրակի հետ խաղ է անում, Ռուսաստանի հետ առևտուր անում՝ հնարավորինս շատ բան կորզելու՝ Սիրիայում, Արցախում, Դոնբասում և Հունաստանի ջրային տարածքում: Այս մասին «Արմնյուզ» ՀԸ «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման ընթացքում նշել է Գասպարյանը։

Գասպարյանը դիմել է Հունաստանին և հույն ժողովրդին՝ հայտնելով, որ Թուրքիան Սիրիայում իր վարձկաններից մի քանի հազարին տեղակայում է Հունաստանի հետ ծովային սահմաններին․ «Զգույշ եղեք ու ձեռնարկեք համապատասխան միջոցները, դուք Եվրոպայում եք, գուցե Բրյուսելն ավելի ակտիվ արձագանքի ձեզ, ի տարբերություն՝ մեզ։  Թեև ինչու եմ զարմանում․ շուտով կես դար կլինի, որ Թուրքիան անեքսիայի է ենթարկել Կիպրոսի հյուսիսային հատվածը և Եվրոպական միակ մնայուն երևույթը Կիպրոսում՝ բրիտանական բազան է, ինչու՞ եմ զարմանում, երբ ՆԱՏՕ-ն, ավանդույթի համաձայն, չեզոք կոչեր է անում իր անդամ երկրներին և այս ամբողջ պատմության մեջ՝ Հյուսիսատլանտյան դաշինքին հետաքրքրում է բացառապես մեկ բան՝ որ Թուրքիան չգործածի ռուսական C-400 համալիրները, քանի որ հակասում է ՆԱՏՕ-ի չափանիշներին»:

Աբրահամ Գասպարյանը նշել է՝ վատ նորություն ունի նաև Թուրքիայի համար․  «Անցած 48 ժամվա ընթացքում չեզոքացվել ու սպանվել է 27 վարձկան: Տվյալս այսօր հաստատեց նաև Մարդու իրավունքների սիրիական դիտակետ կազմակերպության տնօրենը: Ռամի Աբդուլ Ռահմանը ոչ թե հետաքրքիր, այլ ոսկե վկայություն է այսօր տվել, որը պարտավոր է ամբողջ աշխարհը լսել ու տեսնել, հատկապես՝ Էրդողանը, Ալիևը և վերջինի օգնականը»։

Նա հարց է բարձրացրել՝ ինչու՞ են Էրդողանին հավատում․ «Նա իրեն վաճառում է որպես շարքային մուսուլմանի ոտնահարված պատիվն ու արժանապատվությունը փրկող հերոսի: Եթե այսքանը կարողանաս վարպետորեն ներկայացնել այն սիրիացուն, որն արդեն 10 տարի է պատերազմի մեջ է, 40 տարի ապրում է ծայրահեղ աղքատության պայմաններում, արդարության կարոտ է մնացել, կրթության փոխարեն կրոնական դաստիարակություն է ստացել, պարզ չէ՞, որ նրան պիտի դարձնի տոտեմ:

Բնական է, որ նման զանգվածի գիտակցականի վրա աշխատելով՝ նրան պիտի մոլորեցնեն ու հարցը ներկայացնեն որպես սրբազան պատերազմ անհավատների դեմ: Ի դեպ՝ կարևոր մեկ ընդգծում, որպեսզի այլ պետություններ ու կազմակերպություններ չառիթավորվեն այս ամենից: Սիրիացի ժողովուրդն այդքան տգետ չէ, ատելություն չունի, խաղաղասեր է, հուսալի: Երբեք ու երբեք չխառնենք սիրիացի բարեկամ ժողովրդին՝ Էրդողանի զոմբիների հետ: Սիրիացին երբեք ու երբեք, նաև տարածաշրջանի արաբական ու իսլամական այլ պետություններ, հայերի դեմ ջիհադի գաղափարն ասպարեզ չեն նետել»:

Գասպարյանն անդրադարձել է նաև Հայաստանի հարևան Իրանում տեղի ունեցող անցուդարձին․ «Իրանական մամուլը վերջին օրերին խոսում է, որ Բաքվի մաֆիան խոր ներթափանցել է Իրանի պետական մարմիններ, սատարում է Ադրբեջանին և գործում՝ Իրանի ազգային անվտանգության դեմ: Զուտ հուշելու կարգով՝ Իրանը մեծ պետություն է, լուրջ պետություն է, պարբերաբար էլ հուշում են, որ Ադրբեջան պետություն գոյություն չի ունեցել, այդ պետությունն Իրանի հյուսիսային նահանգն է: Հիմա Ատրպատականում ոգևորվել են, ինչպես 2016-ի ապրիլի քառօրյայի ժամանակ: Արաքսի ափին հավաքվել ու ողջունում են Ադրբեջանի զինվորական համազգեստով ինչ-որ զինյալների: Պարզից էլ պարզ է, որ այդ զինյալները կանոնավոր բանակից չեն»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աբրահամ Գասպարյան Տեսանյութ Հունաստան ահաբեկիչներ

Եվ սա՞ էր հայերի ուզածը. Военкор Котенок
«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում
«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Իսրայելը հարվածել է Իրանին
«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Ավելին
Ավելին