ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը կարծում է, որ ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը բարձր կարծիք չունի Ֆրանսիայի նախագահ Էմանուելի մասին։ Գրում է Russian.rt.com-ը։
«Թրամփը բարձր կարծիք չունի Մակրոնի մասին: Մակրոնը փորձել է շողոքորթել Թրամփին: Սա ռազմավարություն է, որը հաճախ գործել է, բայց չեմ կարծում, որ Թրամփը թույլ տվեց Մակրոնին տպավորել իրեն», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է նրա խոսքերը RTL ռադիոկայանին տված հարցազրույցի շրջանակներում:
Բոլթոնը նշել է նաև, որ Թրամփը դժվարություններ ունի ոչ միայն Մակրոնի, այլ նաև այլ պետությունների ղեկավարների հետ հարաբերություններում:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը քննադատել էր Բոլթոնին ՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի նամակների վերաբերյալ իր խոսքերի համար: