f

Անկախ

«Փաստ». Ինչպես են Թուրքիան և Ադրբեջանը փորձում փրկել իրենց ներքին ձախողումները


«Կանխատեսելի էր, որ համավարկի արդյունքում աշխարհն այլևս չի լինելու այնպիսին, ինչպես նախկինում էր. պետությունները որոշակի դժվարությունների են հանդիպելու։ Փորձագետների մեծամասնությունը ևս դեռևս վերջերս այն կարծիքին էր, որ կորոնավիրուսային ճգնաժամի արդյունքում միջազգային հարաբերություններում որոշակի լարվածություն կարող է նկատվել, սակայն դժվար էր կանխատեսել, որ հակամարտությունների այսպիսի մեծ չափերով սրացում կարող է տեղի ունենալ։

Առաջին հայացքից տպավորություն էր, թե ճգնաժամի առաջին ալիքից հետո կառավարությունները պետք է կենտրոնանան ներքին խնդիրների ու տնտեսության վերականգնման հարցերի վրա, սակայն ներկայումս այդ հարցերը առաջինից երկրորդ պլան են մղվում։ Նախևառաջ ուշադրություն պետք է դարձնել, թե ինչպիսի ներքին իրադարձություններ են տեղի ունենում այն երկրներում, որոնք շահագրգռված են հակամարտությունների խորացմամբ։

Գաղտնիք չէ, որ մերձավորարևելյան տարածաշրջանում ներկայիս փուլում կոնֆլիկտների հիմնական հրահրողը Թուրքիան է։ Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ Թուրքիան, որը նախկինում փորձում էր մեծ մասնակցություն չունենալ հակամարտություններում կամ զերծ մնալ դրանցից, հիմա շահագրգռված է իր հարևանների հետ հակասությունների սրմամբ։ Պատճառները պետք է փնտրել Թուրքիայի ներքին ձախողումների մեջ։ Իսկ այս պարագայում պետք է համեմատության մեջ դնել, թե ինչ էին իրենց հանրությանը խոստանում թուրքական իշխանությունները և ինչ ունեն հիմա։ Օրինակ՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը մեկ անգամ չէ, որ իր հանրությանը խոստացել է, թե Թուրքիայի Հանրապետության 100-ամյակին ընդառաջ երկիրը պատվավոր տեղ է գրավելու հզոր տնտեսություն ունեցող երկրների առաջին տասնյակում։

Իսկ ի՞նչ իրավիճակ է Թուրքիայի տնտեսության մեջ այս պահին։ Թուրքական ազգային արժույթի՝ լիրայի փոխարժեքը սրընթաց անկում է արձանագրում, երկրի ֆինանսական համակարգի վրա մեծանում է ճնշումը, շարունակաբար ավելանում է գործազրկության մակարդակը, լուրջ դժվարություններ են ստեղծվում տնտեսվարողների գործունեության համար։ Իսկ Հունաստանի, Սաուդյան Արաբիայի, Հայաստանի և մի շարք այլ երկրների կողմից թուրքական ապրանքների ներմուծմանը վերաբերող սահմանափակումները խոստանում են էական ազդեցություն ունենալ Թուրքիայի տնտեսության արտահանման սեկտորի վրա։ Պատահական չէ, որ եվրոպական որոշ տնտեսական վերլուծաբաններ արդեն իսկ ահազանգ են հնչեցնում, որ Թուրքիայում մեծ է տնտեսական կոլապսի հնարավորությունը։

Տնտեսական դժվարություններին զուգահեռ, Թուրքիայում ներքաղաքական տեսանկյունից էլ իրադրությունը բարվոք չէ, քանի որ ընդդիմադիրները շարունակում են հետապնդումների ենթարկվել, երկրում ամրապնդվում է բռնապետական համակարգը։ Սրան էլ գումարվում են թուրքական հասարակության համար կորոնավիրուսի համավարակի՝ առողջապահական առումով աղետալի հետևանքները։ Ուստի թուրքական իշխանությունները, կանխազգալով այն մեծ հավանականությունը, թե հանրային դժգոհությունների ողջ էներգիան կարող է ուղղվել իրենց տապալելու ուղղությամբ, փորձում են շեղել հանրության ուշադրությունը արտաքին խնդիրների վրա և նրանց «կերակրել» նոր ձեռքբերումների մասին խոսակցություններով։

Այդպիսով, Էրդողանը լարվածություն հրահրելով Արևելյան Միջերկրականում, ձգտում է հանրությանը հանգստացնել նոր էներգառեսուրսների պաշարների մասին խոսակցություններով, թե իբր Թուրքիան առաջիկայում կարող է էներգետիկ առումով ինքնաբավ երկիր դառնալ։ Եվ այս իրողությունը համեմվում է Սև ծովում գազի մեծ պաշարի հայտնաբերման մասին հայտարարություններով։ Իսկ մյուս կողմից էլ Էրդողանը պանթուրքական կամ պանթուրանական ծրագրերի միջոցով թուրքական հասարակության մեջ բորբոքում է ազգայնական կրքերը։ Հիմնականում հենց այս շրջանակում է տեղավորվում թուրքական ներգրավվածության աճը Արցախյան հակամարտությունում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

պատերազմ Հայաստան Թուրքիա Ադրբեջան

Այլ հոդվածներ հեղինակից

Հեռացե՛ք և թո՛ղ գա այն համարձակ մեկը, ով կարող է ավերակաց թագավորել․ Աստղիկ Ավետիսյան
Նշված է 121 համայնքի անուն, բայց իրականում 181 գյուղ և քաղաք է անցնում Ադրբեջանին․ Վահրամ Միրաքյան
Ջո  Բայդենը կոչով է  հանդես   եկել
Թուրքիայում մեկ օրում  կորոնավիրուսի ավելի քան 7000 դեպք է հայտնաբերվել
 Արևմուտքը չի կարող միայնակ  կառավարել  աշխարհը․ Լավրով
ԱՀԿ-ն գնահատել է կորոնավիրուսի  շուրջ  ստեղծված  իրավիճակի վրա  պատվաստանյութերի ազդեցությունը
Մենք պետություն ունե՞նք, ինչո՞ւ է մեր քաղաքացին միայնակ թշնամու դեմ. Թագուհի Թովմասյան
Bloomberg  գործակալությունը  կազմել է աշխարհի ամենահարուստ մարդկանց  վարկանիշը
Ալիևը Ղարաբաղում քրիստոնեական եկեղեցիներն Ադրբեջանի պատմական ժառանգություն է անվանել
Դա էթնիկ զտումների ու ցեղասպանության քաղաքականության անբաժան մաս է. Թաթոյանն արձագանքել է Ադրբեջանի դատախազությանը
Մեր գերիներին վերադարձնելու և մեր անհայտ կորածներին փնտրելու համար` Կարմիր Խաչին վճարում է Պուտինը
«Նա ապրեց ժպիտով ու առանց ֆալշ նոտայի». ընկերները՝ Ռիտա Սարգսյանի մասին
ՖԵՅՔԻԶՄ. Ահա , «Իմ քայլի», ավելի ճիշտ, նրա առաջնորդի իրական գաղափարախոսությունը
ԱԺ խորհրդի նիստին որոշվեց Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու միջնորդություն ուղարկել Սահմանադրական դատարան
ՀԱՐՑ ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ...
Կորոնավիրուսի տարածման ցուցանիշով Վրաստանն  աշխարհում առաջին տեղում է հայտնվել
«Ռոման» կերկարաձգի պայմանագիրը Հենրիխ Մխիթարյանի հետ
ԱՄՆ-ն  նախատեսում է Թուրքիայում ամրապնդել «ժողովրդավարական արժեքները»
Գիտնականները կորոնավիրուսի մեկ այլ վաղ ախտանիշ են անվանել
Պուտինը հորդորել է մի կողմ թողնել միջազգային տարաձայնությունները և առաջ շարժվել
Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 59 միլիոնը
Ինչո՞ւ այդ ոստիկանական ուժերը Արցախում չեն, չեն ապահովում մարդկանց տարհանումները, ինչու են մարդկանց մեն մենակ թողնում ադրբեջանցիների դեմ
Լուկաշենկոն պատմել է, թե ինչպես կարելի է իրեն  հեռացնել իշխանությունից
Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ մեկ օրում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 1895 փախստական
ԱԺ խորհուրդը քննարկում է Ծառուկյանին պատգամավորի մանդատից զրկելու հարցով ՍԴ դիմելու հարցը
Ավելին
Ավելին