Հոկտեմբերի 21-ին, ժամը 22:24-ին Սյունիքի ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Երկաթուղայիններ փողոցում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:37-ին, մարվել՝ 22:49-ին: Այրվել է «Lada 2101» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Արամ Ա․) սրահը՝ մասամբ։