f

Անկախ

Պեստիցիդների և ագրոքիմիկատների շուրջ 160 վաճառակետի դիտարկում. ՍԱՏՄ-ն ամփոփել է 2019 թ. աշխատանքները


Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2019թվականի ընթացքում իր գործունեությունն իրականացրել է այս տարվա համար նախատեսված բոլոր միջոցառումները, որոնք ուղղված են սպառողների կյանքի կամ առողջության վրա վնասակար ներգործություն ունեցող հնարավոր անընդունելի ռիսկերի կանխարգելմանը:

Բուսասանիտարիա - Իրականացվել է հանրապետությունում իրացվող պեստիցիդների եւ ագրոքիմիկատների շուրջ 160 վաճառակետերի դիտարկում, կատարվել են նմուշառումներ եւ մոտ 500 լաբորատոր փորձաքննություն: Բույսերի կարանտին վնասակար օրգանիզմների տարածվածությունը եւ աշխարհագրությունը հայտնաբերել նպատակով՝ հանրապետության ողջ տարածքում անցկացվել է նաեւ բուսասանիտարական մոնիթորինգ, լաբորատոր փորձաքննության է ներկայացվել մոտ 5000 նմուշ:

Անասնաբուժություն - Անասնահամաճարակային մշտադիտարկումներ են անցկացվել մոտ 1000 տնտեսավարողների մոտ: Մասնավորապես՝ ձկնաբուծությամբ եւ ձկնամթերքի արտադրությամբ զբաղվող տնտեսություններում:

Կենտրոնական եւ մարզային մակարդակով քննարկումներ են անցկացվել սպանդանոցային գործունեությամբ զբաղվող անձանց, միս իրացնողների, ֆերմերների, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաեւ նոր սպանդանոցներ հիմնել ցանկացող անձանց եւ կազմակերպությունների հետ, ներկայացվել են օրենսդրությամբ սահմանված պահանջները, քննարկվել են բարձրացված խնդիրները: Տվյալ գործունեությանը ներկայացվող նվազագույն պահանջները տեղեկատվական թերթիկների միջոցով տրամադրվել են շահառուներին։

Սննդամթերքի անվտանգություն - Անցկացվել են պետական վերահսկողության միջոցառումներ՝ ինչպես Երեւան քաղաքում, այնպես էլ հանրապետության բոլոր մարզերում՝ դիտարկումներ 618, ստուգումներ 78, մշտադիտարկում՝ 582։

Կազմակերպվել են «Ձյունիկ» սառնարանային տարածքում բռնկված հրդեհի արդյունքում գոյացած վտանգավոր սննդամթերքը տարածքից դուրս բերելու, ոչնչացնելու եւ ախտահանման աշխատանքնեը՝ կանխելով եւ ամբողջովին վերացնելով բնակչությանը սպառնացող հնարավոր սանիտարահամաճարակային վտանգը:

Միջազգային - Իրանի Իսլամական Հանրապետության անասնաբուժական կազմակերպության եւ ՍԱՏՄ-ի համագործակցության արդյունքում՝ հաստատվել են երկկողմ անասնաբուժական սերտիֆիկատներ, որոնք հնարավորություն են տալիս Հայաստանի Հանրապետությունից ԻԻՀ-ի տարածքով Իրաք, Քաթար, ԱՄԷ, Քուվեյթ արտահանել կենդանի կենդանիներ:

Իրազեկում - Տարվա ընթացքում թե սպառողներին, թե տնտեսվարողներին ուղղված իրազեկման աշխատանքներն ինտենսիվ են եղել՝ իրականացվել են քարոզարշավներ, շրջանառվել են տեղեկատվական-սոցիալական հոլովակներ, պատրաստվել են ֆիլմեր, բուկլետներ, պաստառներ: Նշվել են Սպառողների իրավունքների պաշտպանության եւ Անասնաբուժության միջազգային օրերը, հակամանրէային ռեզիստենտականության դեմ պայքարի շաբաթը, այդ շրջանակներում կազմակերպվել են մի շարք միջոցառումներ:

2019 թվականին Տեսչական մարմնի ձեռքբերումներից է համակարգում առկա կոռուպցիոն տարրերից ձերբազատման գործընթացը, ներմուծման եւ արտահանման ոլորտում գործառույթների դյուրացման եւ ավելորդ վարչարարության նվազեցումը, ինչպես նաեւ միջազգային հարթակներում Տեսչական մարմնի հեղինակության բարձրացումը:

 

ՍԱՏՄ

«Ժողովուրդ». ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը
«Փաստ». Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում
«Հրապարակ». Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը
«Ժողովուրդ». Հերթն Անահիտ Ավանեսյանինն է
«Հրապարակ». Օսկանյանին սպասելիս
«Փաստ». Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է
«Ժողովուրդ». ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն
Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը
Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն օրինակ են, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ. ԱՄՆ Պետքարտուղարություն
Շատ սիրուն քանդվեց պաշտպանության նախարարության հին շենքը...
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թուրքական Baykar–ը սկսել է KEMANKES 2 խելացի հրթիռի փորձարկումները
Թբիլիսիում հազարավոր ցուցարարներ շարժվել են դեպի կառավարության շենք
Օգնության ուշացումը մշտապես ազդում է արդյունքների վրա. իմ ուղերձը մեր դաշնակիցներին պարզ է. ավելի շատ օգնություն ուղարկեք Ուկրաինային. Ստոլտենբերգ
Թուրքիան չի ցանկանում, որ երրորդ երկրներն իրենց հակամարտությունը մտցնեն տարածաշրջան. Ֆիդան
Իսրայելը մտածում էր Իրանի դեմ պատասխան հարված հասցնել երկուշաբթի գիշերը, բայց ի վերջո որոշեց հետաձգել այն․ Axios
Թրամփը զիջում է Բայդենին. հարցման արդյունքներ
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
Իսրայելցի 14 զինվոր վիրավորվել է Լիբանանի հարձակման հետևանքով. ՑԱԽԱԼ
Ադրբեջան արհեստածին կազմավորումը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ. Ոսկանյան
Տոյվո Կլաարը կդառնա Ուզբեկստանում Եվրամիության դեսպան
2021թ. ընտրվել եք այլ խոստումներով, անկեղծ լինենք` այսօր ժողովրդի մեջ կա մեծ անվստահություն. Բերքաբերում Փաշինյանին առաջարկել են գնալ նոր ընտրությունների
Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի կողմից լրագրողի նկատմամբ պահվածքը
Նման վարքագիծը դատապարտելի է. «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժումը` Փաշինյանի փակ հանդիպման մասին
«Պատերազմով չսպառնաց. Ոսկեպարի և Բերքաբերի «եռանկյունիներն» է առաջարկում փոխանակել». գնդապետ Մախսուդյան
Ավելին
Ավելին