ԱՄՆ-ում վերջին օրվա ընթացքում COVID-19 կորոնավիրուսային վարակի պատճառով ավելի քան 1000 մարդ է մահացել:
Այդ մասին վկայում են ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները: Գրում է Russian.rt.com-ը։
Նշվում է, որ երկրում մեկ օրում կորոնավիրուսից մահացությունների թիվը 221,083-ից 222,220-ի է հասել:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվն աճել է՝ կազմելով 8,338,467:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ից գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսի «թույլ տեղը»:
Հիշեցնենք, որ ներկայումս ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 41 միլիոնը, իսկ զոհերին՝ 1 միլիոնը։