f

Անկախ

Զերծ պահենք թիկունքը հոգեբանական ցնցումներից.Վախթանգ Սիրադեղյան


Հայաստան աշխարհի Արցախ հատվածը դաժան պատերազմի մեջ է, մեր զավակները դիմագրավում են առաջադիմական սպառազինությամբ հագեցած ու քանակով մեզնից մի քանի անգամ շատ թշնամուն: Դա նշանակում է, որ մեր կողմից ամեն ինչ պետք է արվի հանուն ռազմաճակատի, հանուն հաղթանակի: Ամեն ինչը ներառում է ոչ միայն աշխատանքն ու դրանով ստեղծված նյութական բարիքները, այլեւ թիկունքում տիրող բարոյական, հոգեբանական մթնոլորտը: Առաջինը, իհարկե, համախմբվածությունն է՝ մեկ բռունցք դառնալը, երկրորդը՝ անկասկած, վստահությունը: Համախմբվածության առումով բազմիցս է խոսվել․ մենք բազմաթիվ խնդիրներ ունենք, իսկ մեկ-երկու օր առաջ էլ պարզվեց, որ դրանք կարող են ծագել նաեւ վստահության հարցում: 

 

Վստահության կարեւորությունը ներկայացնենք պարզ կենցաղային օրինակով. ենթադրենք, ամուսինը երկար ժամանակ չգիտի, որ կինը դավաճանում է իրեն, ու ապրում է երջանիկ անգիտության մեջ, եւ կարելի է պատկերացնել, թե որքան ծանր կլինի նրա հոգեվիճակը, երբ իմանա ճշմարտությունը: Վերադառնանք մեր հիմնական ասելիքին․ որպես ժողովրդավարական երկիր՝ մեր իշխանությունները, ի տարբերություն Ադրբեջանի իշխանությունների, օրական կտրվածքով հրապարակում են հայրենիքի համար մղվող պատերազմում նահատակված մեր քաջորդիների անունները: Միաժամանակ, մեզ ոչինչ չի ասվել եւ ասվում դիրքային կորուստների մասին՝ հիմնավորելով այն հանգամանքով, որ այդ կորուստներն էական չեն այսչափ ծանր պատերազմում, քանի որ մի օր տարածք ենք տալիս, հաջորդ պահին վերցնում ենք: Ու հանկարծ պատերազմի 3-րդ շաբաթավերջին իմանում ենք զինվորագրվելու վերաբերյալ Սյունիքի համայնքապետերի հայտարարության եւ մարզում իրականացվող պաշտպանական աշխատանքների համակարգողի դերում գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի նշանակման մասին, ինչին նախորդում եւ հաջորդում են խորհրդակցությունները վարչապետի եւ այդ թվում արտախորհրդարանական քաղաքական ուժերի մասնակցությամբ, որոնց թվում էին նրանք, ովքեր ոչ հեռավոր անցյալում «սեւերի» կարգն էին դասվել: 

Այդ ամենին ավելացան նախորդ օրերին դաժան մարտերի եւ զոհերի թվի աճի վերաբերյալ պաշտոնական հաղորդումներն ու Արցախի ղեկավարության կողմից զգալի տարածքային կորստի մասին հաղորդումը: Կարծում եմ, որ ամեն գիտակից անձնավորությանը պետք է հասկանալի լիներ, որ թիկունքում մարդիկ դրանից կարող են ընկնել հոգեբանական ցնցման մեջ, եւ դա էլ հենց տեղի ունեցավ: Եվ փոխանակ գիտակցվեր բացթողումը, կրկին խոսվեց դավաճանների կամ առնվազն չուզողների ակտիվացման մասին եւ այլն, եւ այլն: 

Հիմա հարցը․ շատ ավելի ճիշտ չէ՞ր լինի, որ մեր զոհերի թվի նման (այդ օրերին արդեն մարդիկ կային, որ չէին վստահում այդ թվերին) ասվեր նաեւ տարածքային կորուստների մասին, որպեսզի նախորդ օրերի պատահածը չհնչեր որպես ամպրոպի որոտ անամպ երկնքում: Ի վերջո, նույնիսկ այնպիսի փակ երկրում, ինչպիսին ԽՍՀՄ-ն էր, Հայրենական պատերազմի օրերին օրական կտրվածքով ինֆորմացիա էր տրվում զորքերի նահանջի ու թշնամուն թողնված բնակավայրերի մասին: Նախորդ մեկ-երկու օրվա հոգեբանական ցնցումը թող դաս լինի իշխանության համար, քանի որ ե՛ւ համախմբվածության, ե՛ւ վստահության առաջնային կրողն իշխանությունն է:

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ  
 

Վախթանգ Սիրադեղյան Հայաստան Նիկոլ Փաշինյան խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Վայոց ձորի մի շարք բնակավայրերում իրականացվելու են էլեկտրաշչակների փորձարկման աշխատանքներ
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքից ազատվել են 2 փոխնախարարներ
Կարեն Ֆարխոյանն իր անունը տարավ դրեց Փաշինյան Նիկոլի կողքը. Երվանդ Վարոսյան
10 փաստ Լեռնային Ղարաբաղի պատերազմի մասին. միջազգային գիտաժողով է կայացել ԵՊՀ-ում
Փաշինյան. Տրանսպորտային կապերի ապաշրջափակումը կփոխի զարգացման ողջ տրամաբանությունը տարածաշրջանում
Նշված է 121 համայնք, բայց իրականում Ադրբեջանին 181 գյուղ և քաղաք է անցնում. Միրաքյան
36 ժամ ջուր չի լինելու Երևանի որոշ հատվածներում
ՊԵԿ-ը 2020-ի երրորդ եռամսյակում բացահայտել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման մոտ 200 դեպք
Գեղամ Մանուկյանը և Կիմ Բալայանը շարունակում են հացադուլ անել՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը.ուղիղ
Բացառիկ լուսանկար՝ Արայիկ Հարությունյանի՝ Ռուսաստան կատարած գաղտնի այցից
Ռուս խաղաղապահները ԼՂ-ում Լաչինի միջանցքի երկայնքով ապահովում են քաղաքացիական տրանսպորտի անվտանգ շարժը. ՌԴ ՊՆ (տեսանյութ)
Ֆրանսիայում Արցախի ճանաչման շուրջ գրեթե հանրային կոնսենսուս է ձևավորվել․ Էդվարդ Նալբանդյան
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1563 նոր դեպք. մահացել է 44 մարդ. Ապաքինվել է 1969 մարդ
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Գրիգորյանին նշանակվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարի պաշտոնակատար
Սփյուռքի 20-ից ավելի կառույցներ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը
Ռաֆիկ Գրիգորյանն ազատվել է Արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից
Նաիրա Մարգարյանն ազատվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից
Մոնթեն միշտ հիշվելու և փառաբանվելու է, Նիկոլը՝ միշտ հիշվելու և անիծվելու. Արտակ Զաքարյան
Շուրջ 50 օր իր որդուց որեւէ լուր չունեցող մայրը զանգ ստացավ իր որդուց` տղան ողջ էր ու առողջ
Հենց այսօրվանից մենք պետք է ծրագրեր մշակենք, բանակը զինենք, ինքներս զինվենք, ամեն օր, ամեն ժամ պատրաստվենք, թե ինչպես ենք ազատագրելու Արցախի բարձունքները
«Ժողովուրդ». Այսօր՝ Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը, նրա ազատագրած Քարվաճառը հանձնվեց Ադրբեջանին
Արայիկ Հարությունյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական
«Առավոտ».Փաշինյանը շատ վատ, աղե­տալի վատ կառավարիչ է
«Հրապարակ»․ Պարտություն՝ բոլոր ֆրոնտներում․ իշխանություններն ապացուցեցին իրենց բացարձակ ապաշնորհությունը՝ որևէ հարց լուծելու, մենք՝ մեր անարժան լինելը՝ անկախ պետություն ունենալու
«Ժողովուրդ». Քարվաճառն այսօր կհանձնվի. զորքերը երեկ վերջին անգամ լուսանկարվել են
Ավելին
Ավելին