РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ամերիկացի ժողովրդին խոստացել է երկրորդ ժամկետով վերընտրվելու դեպքում «շատ բան անել» Չինաստանի հետ։ Գրում է Gazeta.ru-ն։
«Մենք շատ բան կանենք Չինաստանի հետ ... Այն, ինչ նրանք մեզ հետ արեցին, ամոթ է», - ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը՝ չմանրամասնելով, թե ինչ նկատի ունի:
Նա մեղադրել է Չինաստանին այն բանի համար, որ Միացյալ Նահանգների բնակիչները ստիպված են դիմակներ կրել: Ըստ նրա դա ամոթալի է: Թրամփը նաև հայտարարել է, որ Պեկինը կաշառել է Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենին, որը «թույլ կտա Չինաստանին անպատիժ մնալ», թույլ կտա «թալանել» ամերիկացիներին:
Ամերիկայի նախագահը նշել է, որ ինքը ՉԺՀ-ԻՑ միլիարդավոր դոլարներ է հանել հարկացուցակների և ձեռնարկված այլ գործողությունների շնորհիվ:
«Եվ մենք հսկայական աշխատանք ենք կատարել: Իսկ հետո համաճարակը ընկավ մեզ վրա, ժանտախտ, ինչպես ես եմ անվանում, պատուհաս, որը եկել էր Չինաստանից», - ամփոփել է Թրամփը: