«Վալդայ» միջազգային ակումբի հանդիպման շրջանակներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գնահատել է Ղրիմի թերակղզու պատկանելիության վերաբերյալ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կարծիքը: Գրում է Gazeta.ru-ն։
Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ Թուրքիայի նախագահի դիրքորոշումն այս հարցում կարևոր չէ, քանի որ Ռուսաստանի շահերը հուսալի պաշտպանության տակ են:
«Ինչ վերաբերում է Ղրիմի վերաբերյալ որոշ նկրտումներին՝ ես դա չգիտեմ: Դա ինձ համար հետաքրքիր չէ, քանի որ Ռուսաստանի շահերը հուսալիորեն պաշտպանված են», - ընդգծել է Պուտինը:
Նա նաև կոչ է արել «ոչ մի վայրկյան չկասկածել», որ Ռուսաստանը հավատարիմ է այս դիրքորոշմանը:
2014թ․ մարտին Ղրիմում հանրաքվե անցկացվեց, որից հետո թերակղզին դարձավ Ռուսաստանի տարածքային մաս, իսկ Սևաստոպոլը դարձավ դաշնային նշանակության քաղաք:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին Էրդողանն իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ իր երկիրը Ղրիմը որպես ռուսական տարածքների մաս չի ճանաչում: