Ֆրանսիայում վերջին մեկ օրվա ընթացքում,գրանցվել է կորոնավիրուսով վարակման 41 622 նոր դեպք։ Այդ մասին հայտնում է Santé Publique սանիտարական գործակալությունը: Գրում է Gazeta.ru-ն։
Ինչպես նշվել է, համաճարակի սկզբից ի վեր երկրում COVID-19 դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 999 հազարը:
Անցած օրվա ընթացքում կորոնավիրուսից 165 հիվանդ է մահացել, ընդհանուր առմամբ` 34,210:
Ավելի վաղ Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը հայտարարել էր ևս 38 դեպարտամենտներում պարետային ժամ մտցնելու մասին:
Ավելի ավղ հայտնի էր դարձել, մեկ օրում, աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 423 819 նոր դեպք: Համաճարակի ընթացքում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 41.104.946-ի: