Հոկտեմբերի 22-ին, ժամը 17:12-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսակունք գյուղի դպրոցի մոտակայքում այրվում է անասնակեր։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի մոտակա անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։00-ին, մարվել՝ 23։11-ին։ Այրվել է տանիքում պահեստավորած մոտ 650 հակ անասնակեր։