f

Անկախ

Խնդրում եմ կարդաք, ես էլ այս տիրույթում այլևս նույնքան ակտիվ չեմ լինի. Բաբկեն Թունյան


Սիրելի բարեկամներ, որպեսզի առանձին-առանձին գրառումներ չանեմ, որոշեցի ասելիքս այսպես ամփոփ՝ կետերով ներկայացնել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Սրանք խորհուրդներ կամ կոչեր չեն։ Սրանք ԽՆԴՐԱՆՔՆԵՐ են։ Տարբեր հարցերով, բայց մեկ նպատակով՝ հաղթանակը մոտեցնելու։

Խնդրում եմ կարդաք, ես էլ այս տիրույթում այլեւս նույնքան ակտիվ չեմ լինի։

Դիմակ կրեք։ Մի մտածեք, որ պատերազմական իրավիճակ է, ու դա կարեւոր չէ։ Հակառակը, կրկնակի, եռակի, քառակի կարեւոր է։ Բուժվողների թիվը հասել է 20 հազարի։ Մենք իրավունք չունենք բժիշկներին ու հիվանդանոցները ծանրաբեռնել։ Վիրավոր զինվորներ ունենք, ժողովուրդ ջան։ Տնտեսական հետեւանքների մասին էլ չեմ խոսում. եթե կրկին սահմանափակումներ մտցվեն, ծանր է լինելու։

Խնդրում եմ, դիմակ կրեք։

Դադարեցրեք թուրքական ապրանքների բոյկոտը։ Հնարավորություն տվեք արդեն իսկ թուրքական ապրանքներ ներմուծած մեր հայրենակիցներին՝ վաճառել ու սպառել պաշարը։ Լրացուցիչ Խնդիրներ չստեղծենք նրանց համար։ Ի վերջո, այդ մարդիկ թուրքական ապրանք վաճառել են, որովհետեւ պահանջարկ է եղել, մենք գնել ենք։ Միեւնույն է, դեկտեմբերի 31-ից ներմուծումն արգելվելու է։ Ժամանակ տվեք, որ մարդիկ բիզնեսը վերակառուցեն, չսնանկանան։

Թուրքական ապրանք ներմուծող գործարարներ, գիտեմ՝ չի բացառվում, որ շատերդ ցանկանաք այս 2 ամսվա ընթացքում մաքսիմալ շատ ապրանք բերել։ Որ արգելքը ուժի մեջ մտնելուց հետո պաշար ունենաք։ Դա ռիսկ է։ Հաշվի առեք այդ ռիսկը, որ հետո պահանջարկ չլինելու պատճառով փաստի առաջ չկանգնեք։

Տարբեր այլ ապրանքների վաճառքով զբաղվողներ (ծաղիկ, քնապարկ եւ այլն): Անհիմն մի թանկացրեք ապրանքները։ Հիմա գերշահույթ ստանալու ժամանակը չէ, առիթը չէ։ ՏՄՊՊՀ եւ այլ կառույցներ այս հարցով զբաղվում են եւ կզբաղվեն, բայց եկեք բանը դրան չհասցնենք։

Ընդհանրապես, տարբեր ուղղություններով, փորձեք ռեսուրսները միավորել ու ավելի արդյունավետ օգտագործել։ Ասենք, մի քանի տարբեր հայտարարություն աչքովս ընկավ, որ ԱԹՍ-ների հետ կապված աշխատանք է կատարվում եւ ֆինանսավորման կարիք կա։ Ճիշտ կլինի, եթե մտավոր, ֆինանսական եւ այլ ռեսուրսները մեկտեղվեն։ Գտեք իրար, կապ հաստատեք։ Հիմա մրցակցելու ժամանակը չի, համագործակցելու ժամանակն է։

Եթե ուզում եք նվիրատվություն կատարել, ամենաճիշտը դրամական փոխանցումն է։ Եվ ավելի շատ ուշադրություն դարձրեք Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Դա շատ կարեւոր է։

Կրկնեմ նախկինում ասածս. եթե ծախսերը հետաձգել եք ու ազատ փող ունեք (որով հանգանակություն չեք անելու), ծախսեք։ Դա տնտեսական ակտիվությունը կխթանի։ Նույնը գործարարների մասով. մի հետաձգեք ձեր ներդրումները։ Եթե կարող եք, հիմա՛ գործեք։

Բանկերի հետ կապված։ Մեր բոլոր բանկիրներին խնդրում եմ այս փուլում ավելի հանդուրժող գտնվել ճակատում գտնվող զինծառայողների, զորակոչիկների եւ կամավորների, նրանց ընտանիքի անդամների նկատմամբ։ Եթե կա հնարավորություն, կտրուկ քայլեր մի արեք, նոր ժամանակացույց կազմեք։ Մենք օրենքով ձեր ազատ գործելու հնարավորությունները մեծացրել ենք, բայց որոշումը դուք եք կայացնում։

Հարգելի վարկառուներ, խնդրում եմ դուք էլ ըմբռնումով մոտեցեք բանկերին։ Բանկային համակարգը նույնպես գործում է ընդհանուր ճգնաժամային իրավիճակին համապատասխան։ Եթե համատարած չվճարումներ լինեն, դա կբերի ֆինանսական լուրջ խնդիրների, ինչը կազդի բոլորիս վրա։ Կան դեպքեր, երբ լինում են ինֆորմացիայի հետ խնդիրներ (մասնավորապես, զորակոչվածների եւ կամավորների մասով): Պատերազմ է, կլինեն նաեւ խնդիրներ։ Կարեւորը, որ լուծվում են եւ կլուծվեն։

Հետեւեք միայն պաշտոնական լրահոսին։ Խուսափեք լայքել նոր էջերը, հատկապես, եթե դրանք գովազդով են երեւում ձեր լրահոսում։ Մի տարածեք ամեն պատահած լուր եւ տեսանյութ։

Համբերատար եղեք եւ հանդուրժող։ Եթե ինչ-որ մեկի ասածը կամ գրածը ձեզ դուր չի գալիս, պարզապես թերթեք էջը եւ անցեք առաջ։ Կամ անֆոլոու արեք։ Բայց պետք չի մտնել ֆեյսբուքյան վեճերի մեջ սեփական հայրենակիցների հետ, վիրավորել ու հայհոյել միմյանց։ Որքան էլ մեծ լինի զայրույթը, զսպեք ձեզ։

Օրինակ, ես գիտեմ, որ եթե իմ այս գրառումը տեղ գտնի որոշ լրատվականներում, լինելու են մարդիկ, որոնք դժգոհ, չի բացառվում նաեւ՝ վիրավորական մեկնաբանություններ են գրելու, մեր Չստացած պարգեւավճարների մասին են խոսելու, եւ այլն... Բայց դե ոչինչ, կդիմանանք։ Հիմա այդ տիպի խոսակցություններին պատասխանելու ժամանակը չի։

Ընդհանրապես, սոցցանցը ժամանակը արդյունավետ ծախսելու ամենալավ տեղը չէ։ Բայց եթե սոցցանցերում ակտիվ եք, ապա փորձեք ձեր ժամանակն ու էներգիան ուղղել արտաքին թշնամու դեմ (տարբեր հարթակներում գրառումներ, քոմենթներ եւ այլն): Ամեն տառի նպատակը պիտի հաղթանակը լինի։

Եվ վերջապես, ոչ մի բանից խուճապի մի մատնվեք, եւ ոչ մի բանից չափից դուրս շատ մի ոգեւորվեք։ Որքան սառնասիրտ ու սթափ լինենք, այնքան կմոտեցնենք հաղթանակը։

Եվ մի մոռացեք, որ անկասկած #ՀԱՂԹԵԼՈՒենք

Հայաստան Բաբկեն Թունյան

Այլ հոդվածներ հեղինակից

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Անհամաչափ ուժ է կիրառվում, երբ դատարանը վերացրել է խաղաղ հավաքների արգելքը․ Ռուբեն Մելիքյան
Ոստիկանները նախազգուշական կրակոցներ էին արձակել և բերման ենթարկել դիմակավորված անձանց
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՌԴ դեսպանին
«Ալեն, դավաճա՜ն». բողոքի ակցիա ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի տան բակում
Վտանգված է Կապանի օդանավակայանի, Գորիս–Կապան ճանապարհի գործունեությունը. Վահե Հակոբյան. NEWS.am
«Բարգավաճ Հայաստան». Փաշինյանը չի կարող բանակցություններ վարել Ալիևի հետ
ՀՀ ոստիկանապետը հանդես է եկել ուղերձով
ՌԴ ՊՆ. Ղարաբաղում հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով
Ինչքանո՞վ է այս իրավիճակը պատշաճ արձագանք տեղի ունեցածին. Նիկոլ Փաշինյանը՝ իրավապահ համակարգի ղեկավարներին
Գործ ունենք պաթոլոգիկ ստախոսի հետ. «Բարգավաճ Հայաստանը»՝ իշխանությունների անպատասխանատվության մասին
Խաղաղ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա հարձակված՝ իլհամ ալիևի երևանյան աջակիցների թվում ճանաչել են Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի՝ Ավետ Պողոսյանի մորը
Նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
Երեխա ունեցող ընտանիքների համար հիփոթեքային պետական ծրագրերը
Հեռախոսազրույց են ունեցել Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինը՝ վերջինիս նախաձեռնությամբ
Ես հիմա էլ ունեմ բանակի հետ կապված շատ մտահոգություններ, դրա համար եմ այստեղ. Վահան Քերոբյան
Փրկարարական վարչությունները պատրաստ են ձմռան աշխատանքների կատարմանը․ ԱԻՆ
Թուրքիայի և Ադրբեջանի պաշտոնյաների կողմից ահաբեկչական խմբավորումներին ֆինանսավորելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել
Մայրաքաղաքում համալրվում է էներգախնայող լուսատուներով լուսավորվող փողոցների ցանկը
Երևանի «Կիլիկիա» ավտոկայանից դեպի Ստեփանակերտ անվճար ուղևորվող ավտոբուսները վաղվանից կվերսկսեն իրենց աշխատանքը
2020թ. ծրագրով մայրաքաղաքում 500 վերելակներից 251–ն արդեն տեղադրված է․ քաղաքապետարան
Անի Սամսոնյանը դիմել է ոստիկանությանը և պահանջել, որ իմքայլական պատգամավորի հրաժարականը պահանջող ակտիվիստների նկատմամբ բռնություն գործադրողները ենթարկվեն պատասխանատվության
Վերջին 2 օրում Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջի հավանումները նվազել են մոտ 23 000-ով
ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին` տեսակոնֆերանսի ձևաչափով
Այսպես ստացվեց, որովհետեւ բոլորդ խոսում էիք. Կարեն Ճշմարիտյան
Ավելին
Ավելին