f

Անկախ

«Կյանքն այստեղ ընթանում է իր հունով». ռուս լրագրողը մեկնել է Բերձոր և հերքել Լաչինի միջանցքը գրավելու մասին ադրբեջանական կողմի հայտարարությունները


Ռուսական EADaily կայքի թղթակիցը մեկնել է Լեռնային Ղարաբաղի Բերձոր քաղաք և փաստել, որ ադրբեջանական կողմի՝ Հայաստանը Արցախին կապող ռազմավարական նշանակություն ունեցող Լաչինի միջանցքը իրենց վերահսկողության տակ վերցնելու հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում։

Թղթակցի խոսքով՝ քաղաքն ապրում է իր բնականոն հունով, պատերազմի մասին հուշում են միայն հրետանու բարձր լսվող ձայները։

Բերձորի քաղաքապետ Դավիթ Դավթյանը լրագրողի հետ հարցազրույցում նշել է, որ ադրբեջանցիներն փորձում են գրավել տարածաշրջանի հարավային ծայրամասերը՝ որոնց թվում է նաև Բերձորը, որպեսզի Արցախը կտրեն Հայաստանից։



«Իհարկե, նրանք նպատակ ունեն 1990-ականների նման Արցախը «կտրել» Հայաստանից, սակայն դա նրանց թույլ չենք տա։ Գիտենք՝ ինչ է տեղի ունեցել, երբ Ղարաբաղը բաժանված էր Հայաստանից և հայ բնակչության վտարման քաղաքականություն էր իրականացվում: Այս տարածքը մեր հայրենիքն է, այստեղ երեխաներ ենք մեծացրել, տներ ենք կառուցել և ոչ մի տեղ չենք գնալու»,- նշել է քաղաքապետը։

Նրա խոսքով՝  ճանապարհն իրենց վերահսկողության տակ առնելու մասին լուրերն Ադրբեջանին անհրաժեշտ են զինվորների և սեփական ժողովրդի մարտական ոգին բարձրացնելու համար։

«Իհարկե, կխոսեն այդ մասին, բայց հիմա այստեղ եք ու տեսնում եք, որ մարդիկ հանգիստ են, բարձր են պահում իրենց մարտական ոգին, կյանքն ընթանում է իր հունով։ Ճանապարհի արգելափակումը Արցախի և հենց Հայաստանի վերջ կնշանակի, քանի որ մեկն առանց մյուսի չի կարող գոյատևել։ Բայց այս ճանապարհի համար պայքարելու ենք մինչև վերջին մարդը»,- նշել է քաղաքապետը։

Նշվում է, որ Բերձորի բնակիչների մեծ մասը չի հեռացել քաղաքից․ եթե Ստեփանակերտում բնակիչները նկուղներում են ապրում, ապա այստեղ շատերն անգամ իրենց բնակարաններում են շարունակում մնալ։

Արցախի Հանրապետություն

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Ավելին
Ավելին