Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է, որ իր երկիրը բժշկական օգնություն կուղարկի Լեռնային Ղարաբաղում վիրավորվածներին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին DPA-ին հայտնել է Ելիսեյան պալատին մոտ կանգնած աղբյուրը:
Մանրամասները հայտնի կդառնան մոտակա օրերին:
Գործակալությունը հաղորդում է, որ Մակրոնը հոկտեմբերի 22-ին բանակցություններ է անցկացրել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ՝ Ելիսեյան պալատում: Ֆրանսիայի նախագահը հերթական անգամ ընդգծել է, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ տարբերակը բանակցություններն են: Միաժամանակ, նա ավելացրել է, որ երկխոսության վերականգնման համար անհրաժեշտ են «հանգիստ պայմաններ»:
Մինչ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումը Մակրոնը երկուական հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ:
Ֆրանսիան ԼՂ-ում վիրավորվածներին բժշկական օգնություն կուղարկի
Կարդացեք նաև
- Տավուշի մարզպետը բողոքող գյուղացիներին ասել է՝ այլընտրանք չկա. Գառնիկ Դանիելյան
- Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան
- Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է