Շիրվանի ազատության ճակատի Սուրախանի բաժինը հայտնում է, որ վերջին օրերին անհանգստացնող տեղեկություններ են ստացվել թաթ զինվորների մասին, ովքեր ծառայում են հիմա ղարաբաղյան ռազմաճակատում։ Առկա տվյալներով ադրբեջանցի սպաները, ովքեր պատրաստություն են անցել Թուրքիայի ռազմական ուսումնարաններում, ագրեսիվ և անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում ռազմաճակատում ծառայող թաթ զինվորների նկատմամբ։ Ըստ որում, նշվում է, որ ադրբեջանցի թուրքերը չեն մասնակցում վտանգավոր մարտական գործողություններին, իսկ զինվորական ստորաբաժանումների հրամանատարությունը հարկադրում է միայն բնիկ ժողովուրդների ներկայացուցիչներին, հատկապես, թաթ զինվորականներին, կռվել ամենավտանգավոր և վախենալու ուղղություններում։ Իրավիճակը հասել է այնտեղ, որ չորս օր առաջ չորս թաթ զինվորականներ, ովքեր հրաժարվել են կատարել հրամանատարության հրամանները և պահանջել են ադրբեջանցի թուրքերի մասնակցությունը հաջորդ վտանգավոր մարտական գործողությանը, գազանաբար գնդակահարվել են հրամանատարության կողմից։
Որպես Շիրվանի ազատության ճակատ մենք կոչ ենք անում բանակի հրամանատարությանը, այդ թվում՝ Զաքիր Հասանովին, վերջ դնել խտրականության քաղաքականությանը այդ թվում՝ թաթ զինվորների նկատմամբ, հակառակ դեպքում Շիրվանի ազատության ճակատը այս անիմաստ պատերազմը Ղարաբաղից կտեղափոխի Շիրվան՝ ազատության համար, հանուն մեր հայրենիքի ազատագրության Բաքվում, Ղուբայում, Շաբրանում, Խիզայում, Շամախիում և կկռվի Շիրվանի մյուս մասերում։