f

Անկախ

Լրագրողի խոհեր. ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ԱՅՍՊԻՍԻՆ


«Հրապարակ» օրաթերթի այս տարվա սեպտեմբերի 17-ի թիվ 154 /29.16-ի/ Սերոբ Մարությանի,'' Չենք կարողանում արժեվորել մեր ունեցածը'' հրապարակման մեջ կարդացի
«Ճակատագրի նետած մարտահրավերին քանդակագործ Ռուբեն Նալբանդյանը փլիլսոփայորեն է վերաբերվում: ''Պետք է կարողանալ գնահատել ունեցածն ու սրտացավորեն վերաբերվել դրան, նույնիսկ եթե դա քարն է'' :

Տեսեք, թե ինչ է կատարվում քարհանքում:  Ես ափսոսանքով եմ նայում, թե ինչ վայ8ագությամբ են արդյունահանում տուֆը: Եթե մեծ կտոր տուֆ է պետք, կտրում-վերցնում են, մնացածն անցնում է հողի տակ:

Մեր անտարբերության պատճառով հսկայական պաշարներ մնում են գետնի տակ: Մինչդեռ կարելի է լուրջ ներդրումներ անել, քարից փոշի ստանալ և օգտագործել ներկերի և այլ շինանյութերի արտադրության մեջ»:
Հետո հիշեցի ճանաչված մանկագիր Սուրեն Մուրադյանի մի բանաստեղծություն և ծնվեց ընթերցողին ներկայացվող հերթական խոհերիս վերնագիրն ու շարադրանքը:


Որքան սխալ ենք կյանքում գործում,
Չափում ենք, ձևում, սայթաքում, փորձում,
Վաղ մանկությունից մինչև խոր տարիք
Մենք զգում ենք միշտ խորհրդի կարիք:
Քայլում ենք կյանքում մեկ ծուռ, մեկ ուղիղ,
Միշտ գտնում ենք սեփական ուղի,
Որքա՜ն սխալ ենք կյանքում թույլ տալիս,
Ափսոս, որ կրկին աշխարհ չենք գալիս:
                ՍՈՒՐԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Արդեն որքան ժամանակ է` փնտրում եմ: Իսկ փնտրանքիս առարկան հասարակ իր չէ, այն նյութեղեն չէ, այլ հույս է, հավատ, վստահություն, անմնացորդ նվիրվածություն, ելք, փրկություն:
Այս խառնաշփոթից դուրս գալու համար, ելք եմ փնտրում  նոր ուղի` կյանքիս ղեկը ճիշտ վարելու համար: Գրեցի ճիշտ, բայց սխալներիս մի մասի տեղն էլ չգիտեմ, սխալներս էլ եմ փնտրում…
Այս անորոշության մեջ հույսի մի կայծ եմ փնտրում, որ աչքերիս մեջ հուր դառնա, հոգուս մեջ` կրակ ու այրի ինձ: Թող իր բոցով ջերմացնի ինձ, որ տաքանամ, ջերմանամ, լուսավորվեմ: 
Աշխարհի աղետի մեջ մաքրություն եմ փնտրում, ուզում եմ մաքրվել, մանուկ դառնալ (երբեմն մանկությունս եմ փնտրում կյանքի անհատ ճանապարհին, չնայած որ չեմ կորցրել կամ թե այն էլ մի հրաշք բան չէր, բացի աստվածային ծնողներիս կողքին լինելու հաճայքը):
Շուտով65 տարիս կլրանա, և խաբեության մեջ ճիշտ եմ փնտրում, որ ինքս էլ սովորեմ ճիշտ ապրել, որ կարողանամ տարբերել թացը չորից, ճիշտը` սխալից:
Այս ամենի մեջ ես ինձ եմ փնտրում, որ մեկ անգամ գոնե հանգիստ խոստովանեմ, թե ինչ եմ ուզում և հիմա ինչ եմ փնտրում: Ինձ էլ չեմ գտնում, չեմ կարողանում, որովհետև հասնում ու կարճում եմ ստվերիցս, դարձյալ ճամփես շեղվում է: 
Պաշտոն, փող և ունեցվածք չեմ փնտրում: Չեմ ուզում հյուրանոցների, կամ սուպերմարկետների տեր լինել (իսկ գուցե այստե՞ղ է իմ գլխավոր սխալը): Այնուամենայնիվ, դրանք էլ չեն խանգարի, անգամ չէին դադարեցնի փնտրանքս: Հավատացեք, ստուգված է խոսքերիս ճշտությունը, քանզի եթե ոչ ունեցվածք, պաշտոնական դիրք ունեցել եմ: Իմ խիղճը, գրիչը ինձ հետ են, պարապության մոլորություն չեմ զգում, տպագրվելու պակաս հնարավորությունն էլ հոգս չէ…
Պատկերացնու՞մ եք, անվանակիցներիս եմ փնտրում… 
Գրող Վաղարշակ Նորենց, բժիշկ Վաղարշակ Սահակյան, երգիչ Վաղարշակ Սահակյան, նկարիչ Վաղարշակ Սարգսյան, ֆաշիզմի զոհ դարձած Վաղինակ պապիս ու հորս Արշակ պապին եմ փնտրում:
Արշակ պապն է իմ անունը կարգել, հորս ասելով. «Որդուդ անունը Վաղարշակ դիր: Թե Վաղիկը կգա` Արշակ կասեք, իմ անունը, թե չի գա` Վաղարշակ էլ կմնա, համ ես կհիշվեմ, համ որդիս»: Ասել է պատերազմից տարիներ հետո: Ու ես շարունակում եմ նաև պապիս փնտրել: 
Անհաշիվ անգամ ձեռքս եմ առել Մովսես Խորենացու «Պատմություն հայոց» աշխատությունը և անհաշիվ անգամ համոզվել Վաղարշակ անվան ուղիղ ձևով 19 անգամ հիշատակման մեջ: Բայց և փնտրում եմ ու փնտրում: Ահա անվերջ փնտրում եմ` չհասկանալով, որ ժամանակը միայն արագությանն է զոհ դառնում, այսինքն, սլանում է` հաշվի չառնելով հույզերի կամքը: Երևի զուր է փնտրանքս, երևի այն, ինչ փնտրում եմ, կորել է հույզերիս ծովում: Հայկական համառոտ հանրագիտարանի 4-րդ հատորի 564-րդ էջից էլ տեղեկացա, որ Ջերմուկ քաղաքը նախկինում կոչվել է Աբառբնե, Ավառնե, նաև Վաղարշակապոլիս, ի պատիվ հայոց թագավոր Պապի որդի Վաղարշակի, ում Ծոփաց աշխարհի բուժիչ և տաք ջրերով հայտնի քաղաքը նվիրել է Բյուզանդացի կայսր Թեոդոսիս Առաջինը (379-395թթ.): Դրան չէի փնտրում: Ես ամենուր նավ եմ փնտրում հույզերիս ծովում չխորտակվելու համար: Մենա՞կ եմ, արդյոք, փրկության այդ նավը որոնում: Այս հարցադրումն էլ մի կողմից է տանջում ինձ: Մինչև դեպքերի բերումով հանդիպեցի հոգեբան Կարինե Նալչանջյանին և լսեցի նրա «Ո՞վ ենք մենք և ինչո՞ւ ենք այդպիսին» հարցադրումը: 
«Որպեսզի ուժ ունենանք պետք է հավատանք ինքներս մեզ», - սա հոգեբանի մասնակի պատասխանն էր իր իսկ հարցադրմանը: 
Անշուշտ, յուրաքանչյուր մարդ իր կյանքի պատմության արդյունքն է: Յուրաքանչյուր ժողովուրդ, որպես հոգեբանական ամբողջություն, իր ազգային ճակատագրի կրողն է:
Դարերով պայքարի և մաքառումի մեջ, ցեղասպանության ցնցող ազդեցությունից հավերժ անբաժան աշխարհասփյուռ հայությունը, դարերով պետական կորուստներ, աղետալի երկրաշարժ է տեսել, ապրել վախի և անվստահության մթնոլորտում: Գուցե ազգո՞վի ենք փնտրում ամուր նավը:
Ինչ լավ է, որ մենակ չեմ: Ուրեմն` սիրով շարունակեմ փնտրել…
«…Մեր ժողովրդի ամենամեծ աղետներից մեկը ուրիշին վարկաբեկելու, կողքինի հաջողությանը «չդիմանալու» հատկանիշն է»: Սա էլ հարգարժան հոգեբանի եզրահանգումներից է: Ընդհանրապես հայ ազգային հոգեկերտվածքի թուլություններից է, երբ չես կարողանում քո սեփականը գնահատել: Չգիտեմ ով է ձևակերպել «բարի նախանձ» արտահայտությունը, բայց նախանձը բարի լինել, գոնե իմ կարծիքով, չի կարող: Ինչ լավ է, որ իմ շրջապատում այնսքան մեքենա ունեցող կա, ու ես երբեք ճանապարհին չեմ մնում: Իսկ եթե մեր Ձորից է հանրապետության նախարարներից մեկը, կամ այլ բարձրաստիճան պաշտոնյա, ավելի լավ, պատահել է, չէ՞, որ նրա ծառայողական մեքենայից էլ ենք օգտվել, նրա դեմք ու դիրքից էլ…
Շարունակում եմ փնտրել, և ժապավենի նման աչքիս առաջ են գալիս և միտքս ծանրանում է «Օ՜ ժամանակներ, օ՜ բարքեր» հարցադրումից: Ու միանգամից միտքս հակադարձում եմ մ.թ. 2000 տարի առաջ ապրած եգիպտացի քուրմի «Մեր աշխարհը հասել է ճակատագրական փուլի: Զավակները այլևս չեն լսում ծնողներին, և… յուրաքանչյուրը ուզում է գիրք գրել: Երևի աշխարհի վերջը այնքան էլ հեռու չէ» արտահայտությանը: 
Ինչպես տեսնում եք, աշխարհի վերջը չի եկել: Ուրեմն շարունակենք փնտրել առանց պիտակավորումի, անգամ չմտածելով, թե երիտասարադությունը այլասեռված է, վատ է դաստիարակված, թերուս, պարզապես` շատ վատն է:
Շարունակենք փնտրել առանց մեղադրելու ուրիշներին, առանց բարի կամ չար նախաձախնդրությամբ, հավատանք շարունակվող բարեփոխումներին: Ոչինչ, որ սանձարձակ գրերը աճում են, անտեղի կորուստները շարունակվում, տնտեսական աճի տեմպերը դեռ մեզ չի հասնում, էկոլոգիական վիճակը մնում է անմխիթար, շարունակվում է մոլեգնել կորոնավիրուսը, արձանագրելով մահեր, պարտադրելով որոշակի սահմանափակումներ՝ դիմակ, ալկոգել, սոցիալական հեռավորություն: Ես  այստեղ էլ եմ փնտրում:

Փնտրում եմ ճշմարտությունը՝ դիմակի օգուտն ու վնասը, բայց մնում եմ օրինապաշտ կրելով դիմակ, օգտագործելով ամրագոտին Մ-6 մայրուղու Ալավերդի - Շնող ճանապարհին… Քիչ էր մնում մոռանայի՝ օրհասական պահին ենք միայն միավորվում հենց հիմա պատերազմի օրերին դա հրաշալի է, բայց ինչու է այդպես…
Ոչինչ, որ գործազրկության բեռը դեռ չենք թոթափում, ազգային կրթությունը մնում է լոզունգ, բարձր արվեստը խառնվել է, այպես կոչված, շոու բիզնեսին, գիրքը կորել է համակարգչային նորամուծությունների ճանապարհին…

Եկեք շարունակել փնտրել, քանի որ ասում են «Ով փնտրում է, նա գտնում է»: Մենք մեր գտածը լավ պահենք, հիշելով Վ. Բելինսկուն. «Մարդիկ սովորաբար այնքան հաճախ չեն վայելում այն, ինչը իրենց տրված է, որքան վշտանում են նրա համար, ինչը իրենց տրված չէ»:

ՎԱՂԱՐՇԱԿ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ

Վաղարշակ Ղորխմազյան Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Ոստիկանները նախազգուշական կրակոցներ էին արձակել և բերման ենթարկել դիմակավորված անձանց
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՌԴ դեսպանին
«Ալեն, դավաճա՜ն». բողոքի ակցիա ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի տան բակում
Վտանգված է Կապանի օդանավակայանի, Գորիս–Կապան ճանապարհի գործունեությունը. Վահե Հակոբյան. NEWS.am
«Բարգավաճ Հայաստան». Փաշինյանը չի կարող բանակցություններ վարել Ալիևի հետ
ՀՀ ոստիկանապետը հանդես է եկել ուղերձով
ՌԴ ՊՆ. Ղարաբաղում հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով
Ինչքանո՞վ է այս իրավիճակը պատշաճ արձագանք տեղի ունեցածին. Նիկոլ Փաշինյանը՝ իրավապահ համակարգի ղեկավարներին
Գործ ունենք պաթոլոգիկ ստախոսի հետ. «Բարգավաճ Հայաստանը»՝ իշխանությունների անպատասխանատվության մասին
Խաղաղ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա հարձակված՝ իլհամ ալիևի երևանյան աջակիցների թվում ճանաչել են Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի՝ Ավետ Պողոսյանի մորը
Նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
Երեխա ունեցող ընտանիքների համար հիփոթեքային պետական ծրագրերը
Հեռախոսազրույց են ունեցել Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինը՝ վերջինիս նախաձեռնությամբ
Ես հիմա էլ ունեմ բանակի հետ կապված շատ մտահոգություններ, դրա համար եմ այստեղ. Վահան Քերոբյան
Փրկարարական վարչությունները պատրաստ են ձմռան աշխատանքների կատարմանը․ ԱԻՆ
Թուրքիայի և Ադրբեջանի պաշտոնյաների կողմից ահաբեկչական խմբավորումներին ֆինանսավորելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել
Մայրաքաղաքում համալրվում է էներգախնայող լուսատուներով լուսավորվող փողոցների ցանկը
Երևանի «Կիլիկիա» ավտոկայանից դեպի Ստեփանակերտ անվճար ուղևորվող ավտոբուսները վաղվանից կվերսկսեն իրենց աշխատանքը
2020թ. ծրագրով մայրաքաղաքում 500 վերելակներից 251–ն արդեն տեղադրված է․ քաղաքապետարան
Անի Սամսոնյանը դիմել է ոստիկանությանը և պահանջել, որ իմքայլական պատգամավորի հրաժարականը պահանջող ակտիվիստների նկատմամբ բռնություն գործադրողները ենթարկվեն պատասխանատվության
Վերջին 2 օրում Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջի հավանումները նվազել են մոտ 23 000-ով
ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին` տեսակոնֆերանսի ձևաչափով
Այսպես ստացվեց, որովհետեւ բոլորդ խոսում էիք. Կարեն Ճշմարիտյան
«Հայ ազգային գվարդիա» ՀԿ հիմնադիր, ռեժիսոր Արշակ Զաքարյանը կառավարության շենքի դիմաց հացադուլ է սկսել:
«Չեմ կարող լինել ոչ քաղաքականացված, կիսաքաղաքականացված, եթե համոզված եմ որ Նիկոլը վտանգ է երկրի համար ու պետք է հեռանա». Մհեր Մկրտչյան
Ավելին
Ավելին