Սրանից մի քանի օր առաջ, մամուլում գրվեց, որ վիրավորվել է Սեյրան Օհանյանի սպա որդին։ Լուրի տակ սրիկաների մի բանակ մտել էր ու գրում էր՝ քիչ ա, պիտի սատկեր, ցեղը վերանար ու սենց բաներ։ Էրեգ լրատվականներից մեկը գրել էր, թե Վանեցյանի կուսակցությունը կամավորներով գնում են առաջնագիծ։ Տակը մի 100-ից ավել անասուն՝ ինչ անեծք ու վատ բառ ասես գրել էին՝ էլ դավաճան, էլ թշնամի, էլ սրիկա, թե գնում են հող տան, ծախեն ու սենց բաներ...
Վանեցյանն աչքիս լույսը չի, իր կառույցի թերացման մասին շատ եմ գրել։ Բայց կոնկրետ էն ինչ կատարվում է հիմա կանգնեցնել է պետք։ Տարիներ շարունակ էն թույնն ու թարախը, որը ներարկվել է կոնկրետ շրջանակների կողմից, հասարակությունը բաժանել յուրայինների ու ոչ յուրայինների, ոչ մի լավ տեղ չի տանելու։ Դա կարող են և պարտավոր են կանգնեցնել նրանք, ովքեր էդ ատելության դոզան տարիներով ներարկել են։ Ես սկզբից շատ վատ բառերով էի ուզում անդրադառնալ սրիկաներին, բայց զսպեցի ինձ։ Միայն կասեմ՝ անհնար է, որ համ դրանք հայ լինեն, համ մենք։ Դրանք հայ չեն, դրանք բիոմասսա են։ Բայց էդ բիոմասսայի հախից եթե չեկան քաղաքակիրթ ձևով, երկրորդ տարբերակը մնում է, որ էդ զանգվածին հավաքեն տանեն առաջնագիծ՝ մոտ մի ամիս կամավոր կանգնած տղերքին փոխարինելու։ Էնտեղ կամ խելքի կգան, կամ էլ թույնի դոզան մեր Հայրենիքից ու ազգից մի քիչ կպակասի… Էսպես այլևս չի կարող շարունակվել։ Սրանով լրջագույնս զբաղվել է պետք։