f

Անկախ

Կրթության և գիտության ոլորտներում հայ-ինդոնեզական համագործակցությունը նոր թափ է ստանում


ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն այսօր նախարարությունում  ընդունել է Ինդոնեզիայի Հանրապետության պատվիրակությանը, որը մեր երկիր է ժամանել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հրավերով՝ Co-incubation and incubator ոլորտում Հայաստանի փորձն ուսումնասիրելու նպատակով։ Նոյեմբերի 23-ից Հայաստանում գտնվող ինդոնեզական պատվիրակության կազմում այդ երկրի կառավարության ներկայացուցիչներն են, ինկուբացիոն ծրագրերի ղեկավարներն ու ստարտափերի հիմնադիրները:

Ողջունելով հյուրերին Երևանում՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ա. Անափիոսյանն արձանագրել է, որ երկկողմ համագործակցությունն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի և Ինդոնեզիայի Հանրապետության հետազոտությունների, տեխնոլոգիաների և բարձրագույն կրթության նախարարությունների միջև հուլիսին ստորագրված համաձայնագրի շրջանակում։ Նա համառոտ ներկայացրել է կրթության և գիտության ոլորտներում Հայաստանում սկիզբ առած բարեփոխումների ընթացքն ու նպատակները՝ նշելով, որ խնդիր է դրված խորացնել բնագիտական առարկաների ուսուցումը, բարենպաստ պայմաններ ստեղծել ստարտափերի շարունակական զարգացման համար, գիտությունն ու հետազոտական աշխատանքը կապել բուհերի հետ։ Ա․ Անափիոսյանն անդրադարձել է նաև Հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների ու ծրագրերի վերանայման գործընթացին, խոսել է դպրոցականների համար իրականացվող մշակութային ծրագրերի կարևորության մասին։  

 

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանն ազդարարել է, որ FAST-ը, որպես գլխավոր իրականացնող գործընկեր, արդեն սկսել է համագործակցության առաջին փուլը: Ծրագրի շրջանակում նախատեսվում են արագընթաց վերապատրաստման և փորձի փոխանակման ծրագրերը։ Արագ փոփոխվող աշխարհում նա նաև կարևորել է առնվազն վեց տարին մեկ անգամ կրթական ռազմավարական ծրագրերի ու փաստաթղթերի վերանայման անհրաժեշտությունը։

Ինդոնեզիայի Հանրապետության հետազոտությունների, տեխնոլոգիաների և բարձրագույն կրթության նախարարության ներկայացուցիչ Ֆերրի Ռահմադանը, շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար, հետաքրքրվել է, թե որքանով է արդարացված կրթության և գիտության նախարարության միավորումը մշակույթի և սպորտի ոլորտները համակարգող գերատեսչությունների հետ։ Նա խոսել է նաև մասնավոր հատվածի հետ բարձրագույն ուսումնական հաստատությունների համագործակցության և հնարավոր համատեղ ծրագրերի կարևորության մասին։

Հյուրերին ներկայացվել է կրթական բարեփոխումների ոլորտում ԿԳՄՍ նախարարության ձեռնարկած քայլերն ու բարձրագույն կրթության և գիտության բնագավառում օրենսդրական նոր կարգավորումները։

Ինդոնեզական պատվիրակությունը հանդիպումների շարքը մեր երկրում կշարունակի մինչև դեկտեմբերի 2-ը։

Արևիկ Անափիոսյան Հայաստան ՀՀ ԿԳՄՍ Ինդոնեզիա

Այլ հոդվածներ հեղինակից

«Հրապարակ». Ում թեկնածությունն է քննարկվում ՊՎԾ պետի տեղապահի պաշտոնում
Հոսանքազրկում Երևանում և 3 մարզերում
«Ժողովուրդ». Հայտնի է դարձել Արթուր Աղաջանյանի՝ աշխատանքից ազատման նախապատմությունը
«Ժողովուրդ». ՀՀ քաղավիացիայի կոմիտեի շուրջ կրքերը չեն դադարում
«Փաստ».սպասվում են տոտալ սահմանափակումներ
«Հրապարակ». Ապրիլյան քննիչ հանձնաժողովի վերջին հույսը
Տղաներ և աղջիկներ, եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչու՞ է ամեն ինչ այդքան վատ
«Փաշինյանի կառավարությունը պատմության մեջ կմնա որպես գուցե սիրված, բայց լիովին ձախողված կառավարություն». Արտակ Զաքարյան
Վարչապետն էսօրվա իրա լայվում հայտարարեց, որ դիմակները 95%֊ով պաշտպանում են վարակից։
Թրամփը հայտարարությամբ է հանդես  եկել
Այվազովսկու «Նեապոլիտանական  ծոց» կտավը  վաճառվել է  աճուրդում
Նոր Հայաստանում, նոր բարոյականություն, նոր մատնիչներ
Կորոնավիրուսային հեղափոխություն
Նիկոլը վերջացած է ու պետք չի սպասել, թե ինքն երբ կհամաձայվի հեռանալ
Հռոմի պապը դատապարտել  է  ԱՄՆ-ում ռասիզմի դրսևորումները
Նյու  Յորքում անկարգությունների ընթացքում շուրջ  200 քաղաքացի է բերման ենթարկվել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության
Գագիկ Խաչատրյանը եւ նրա որդիները դատի են տվել վարչապետին, մամուլի խոսնակին եւ աշխատակազմին
Երկիրը աղետի ճարակ. Փաշինյանը մեղավոր է՝ պետք է հեռացվի
Երեւանի վեց դպրոցի տնօրեններին հայտարարվել է նկատողություն
Պարզվում է պողոսն էնքան էլ պողոս չի
ՀԿԵ մանևրային ջերմաքարշի բոցավառումը տեղի է ունեցել տեխնիկական պատճառներով
Հասարակական անպատասխանատվություն, թե՝ Քաղաքացիական Անհնազանդություն
Հայաստանում հանրային տարածքներում դիմակ կրելը դառնում է պարտադիր
ՊՆ-ն հորդորում է Դավիթ Շահնազարյանին «ժամ մը» առաջ հաղորդում ներկայացնել իրավապահներին
Ավելին
Ավելին