f

Անկախ

«Ժողովուրդ»․ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի դիմումը ՌԴ նախագահին կընդուն­վի ի գիտություն և, բնականաբար, կքննարկվի․ Կ․ Զատուլին


«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի դիմումը կընդուն­վի ի գիտություն և, բնականաբար, կքննարկվի, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույ­ցում նման տեսակետ արտահայտեց ՌԴ պետդումայի պատգամավոր, ԱՊՀ հարցե­րով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը:

Հիշեց­նենք, որ երեկ Արցախի նախագահը դիմում էր հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և գրել. «Դուք այն անհատականությունը և պետության ղեկավարն եք, ով ու­նի հսկայական հեղինակություն աշխարհում և մեր տարածաշրջանում: Հաշվի առ­նելով այդ ամենը' խնդրում ենք Ձեզ գործադրել բոլոր հնարավոր ջանքերն ադրբե- ջանաղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի դադարեցման և քա­ղաքական գործընթացների վերսկսման ուղղությամբ», - ասված էր նամակում:

Զատուլինը մեզ հետ զրույցում նկատեց՝ Արցախը միջազգայնորեն չճանաչված պետու­թյուն է, չնայած ընդգծում է՝ հենց ինքը վաղուց ճանաչել է այն: «Իհարկե, Հայաստա­նի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեր կողմից ճանաչված պե­տության, մեր դաշնակից երկրի ղեկավարն է, իսկ Արցախը, միջազգայնորեն չճա­նաչված միավոր է: ճիշտ է՝ ինձ համար ես վաղուց ճանաչել եմ այն, բայց Ռուսաստա­նը, Հայաստանը և այլ պետություններ չեն ճանաչել այն: Եվ դա, բնականաբար, խն­դիրներ է առաջացնում, որպեսզի ուղիղ պատասխան լինի: Իհարկե, այն կվերլուծվի, բայց ավել բան այս պահին ասել չեմ կարող»,- հավելեց նա:

Օրեր առաջ մամուլում հրապարակում եղավ Զատուլինի մի հայտարարության մասին, որտեղ նա խոսում էր Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի միջամտության մասին դեսանտային գործո­ղության միջոցով: Անդրադառնալով այս արտահայտությւսնը՝ նա նկատեց. «Այն տա­րածվեց մի փոքր այլ կերպ: Ես, պատասխանելով լրագրողի հարցին, խոսել էի         Հա­յաստանում Ռուսաստանի զինված ուժերի ներկայության ուժեղացման մասին և ասել էի, որ այդ նպատակով անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել, այդ թվում՝ հատուկ օպերացիաներ, քանի որ Հայաստանն օդային հարձակումների է ենթարկվում»:

Հավելենք, որ երեկ ԱՄՆ-ում ՀՀ և Ադրբեջանի արտաքին գործերին նախարարներն առանձնազրույցներ էին ունեցել արդեն պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ, որից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, թե միջնորդի տեսքով ներգրավ­ված է բանակցություններում, ապա հավելել, թե այսօրվա բանակցություններից հե­տո առաջընթաց կա»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կոնստանտին Զատուլին Արցախ Վլադիմիր Պուտին Արայիկ Հարությունյան

Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է.Մետաքսե Հակոբյան
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը դարձավ Հայոց ցեղասպանության շարունակությունը. The Boston Globe
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Փաստ». Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով»
«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան
«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը
«Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախ
«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված են
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
նիկոլն անցել ա անդառնալիության կետը` խամաճիկային բռնապետությունն այլևս չի էլ թաքցվում:
«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
«Ժողովուրդ». Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում նշել է Հայաստանի ոստիկանության՝ փաստաբանների նկատմամբ բռնությունների մասին
Պայքարում ենք ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ հետ ներդաշնակ
Եկեղեցին ստանձնում է պետականության պահպանման պատվարի դերը. ՀՀ նախկին վարչապետ
Կիրանցում արդեն 6-րդ օրն է միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ. բողոքի ակցիայի մասնակիցները կգիշերեն այստեղ
ՄՔԴ դատախազ Օկամպոն Ֆրանկֆուրտի Սբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված հիշատակի ելույթ է ունեցել
Ազգային ժողովրդավարական բևեռի բողոքի ակցիայի 96 մասնակից բերվել է ոստիկանություն
Լեռնային Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերման որոշումն ամրապնդեց Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները. Ալիև
24 ժամյա ջրանջատում՝ Գեղարքունիքի մարզում
Ավելին
Ավելին