f

Անկախ

Երբ ուկրաինացին փորձում է թուրքից ավելի թուրք լինել


Մեզ միշտ թվացել է,  թե Հայաստանը նվաճած, Հայաստանի հողերի վրա իր պետությունը կառուցած, այդ հողի վրա ապրած հայերին ֆիզիկապես բնաջնջած և այդ ծրագիրը  դեռ հիմա էլ շարունակող թուրքերից ավելի հակահայ, այսինքն՝ ավելի թուրք այս աշխարհում հնարավոր չէ գտնել: Պատերազմական այս դաժան օրերին, ցավալիորեն, սկսում են կասկածներ առաջանալ, որ այդ համոզմունքն այնքան էլ հիմնավոր չէ:

Մինչ հայության մեծամասնությունը դառնացած էր աշխարհի, մասնավորապես քաղաքակիրթ, առաջադեմ, ժողովրդավար ու խաղաղասեր համարվող Արևմուտքի կրավորականության հասնող զուսպ չեզոքությունից, Ուկրաինան ուղղակի ապշեցրեց իր ցուցադրական ակտիվությամբ (բացասական իմաստով իհարկե):

Արևմտյան երկրները, եթե բավարարվում են սոսկ կրակի դադարեցման կոչերով և խիստ դատապարտող հայտարարություններ չեն անում Թուրքիայի հասցեին, որը բացեիբաց հրահրել ու աջակցել է Ադրբեջանին այս խելահեղ պատերազմը սանձազերծելու հարցում և լկտիաբար չի էլ թաքցնում դա՝ սպառնալով էլ ավելի գործուն մասնակցություն ունենալ (հասկանալի է՝ տնտեսական շահեր, քաղաքականություն և այլն), ապա այս ընթացքում գոնե սիրախաղեր էլ չեն անում Թուրքիայի հետ:  

Մինչդեռ Ուկրաինայի նախագահ Զելենսկին հոկտեմբերի 17-ին ժամանեց Թուրքիա և Յարոսլավ Իմաստունի շքանշան հանձնեց Էրդողանին «ուկրաինա-թուրքական միջպետական համագործակցության ամրապնդման գործում անձնական ավանդի, Ուկրաինայի անկախության և տարածքային ամբողջականության աջակցության համար»: Այն Էրդողանին, որին այսօր անվարան կարելի է համարել ահաբեկչությունը բուծող ու սնող, այն իր քաղաքական ու ծավալապաշտական նկրտումների իրականացման հիմնական գործիքը դարձրած թիվ մեկ մարդն աշխարհում: Ուկրաինա վերադառնալով էլ Զելենսկին պարծանքով հայտարարեց, որ թուրք-ուկրաինական հարաբերություններն աննախադեպ  մակարդակի են բարձրացել, հատկապես՝ ռազմարդյունաբերության ոլորտում:

Ընդունենք, որ երկրի ղեկավարն առաջնորդվում է իր երկրի տնտեսական ու քաղաքական շահերով, ընդունենք, որ թուրքական բայրաքթարներն այնքան են շլացրել նրան, որ լրիվ կուրացրել են և մտքից հանել ամեն տեսակ բարոյական ու մարդասիրական նորմերը, այնպես որ թքած ունի արդեն դրանցով Արցախում զոհվող խաղաղ բնակիչների կյանքի վրա:    

Հիշենք, որ որևէ երկրի իշխանությունն ու ժողովուրդը միշտ չէ, որ նույնական են, նույն մտածելակերպն ունեն կամ նույն արժեքների կրողն են: Այնպես որ հեռու ենք այս տպավորությունը ուկրաինացի ժողովրդին վերագրելու մտայնությունից:

Բայց ինչ ասես, երբ այդ երկրի մտավոր հատվածը հանդես է գալիս այսօր մեր թշնամու դիրքերից, ընդ որում, շատ ավելի կրքոտ, քան թշնամին է: Ահավասիկ, Ուկրաինայի DemocracyHouse վերլուծական կենտրոնի քաղաքական փորձագետ Անատոլի Օկտիսյուկը, հիմնվելով միայն և  միայն Ադրբեջանի տեղեկատվության վրա, որին ինչպես խոստովանում է, հետևում է օնլայն ռեժիմով, առանձնակի հաճույքով արձանագրում է, որ հայերը պարտվում են, հայերի երգը երգված է, և  կարծում է, որ այդպես էլ պետք է լիներ, քանի որ հայերը ադրբեջանական ժամանակակից տեխնիկայով զինված բանակի դեմ կռվում են խղճուկ սովետական զենքերով: Հեղինակը քննադատում է հայ զինվորականների տակտիկան, հատուկ շեշտում է, որ  Մոսկվան հրաժարվել է ռազմական և տնտեսական առումով Երևանին օգնելուց, և  կանխատեսում է, որ Ադրբեջանը կվերադարձնի կորցրած տարածքները:

«Այնուհետև կլինի Ադրբեջանի բանակի հարձակումը Շուշիի վրա, իսկ հետո Մարտունի և Խոջավենդ: Եվ վերջ, ի ցավ պարտվողների»,- ամփոփում է այս զառանցանքի հեղինակը, որի տակ  անկասկած կստորագրի յուրաքանչյուր ադրբեջանցի:

Մենք, Ռուսաստանի դաշնակիցը լինելով հանդերձ, հասկանում ենք, որ ուկրաինացիների համար ցավոտ հարց է տարածքային ամբողջականությունը, Ղրիմի կորուստը, պատերազմը Դոնեցկում և այլն, փորձել ենք հասկանալ  ուկրաինացիների ատելության պատճառը Ռուսաստանի նկատմամբ, աշխատել ենք զսպվածություն պահպանել ռուս-ուկրաինական հակամարտության մեկնաբանություններում, առավել ևս, երբեք այսպես հրճվանքով չենք արձանագրել այդ հակամարտության որևէ կողմի հաղթանակը կամ պարտությունը: Հիմա ուզում ենք հասկանալ՝ ինչի՞ց է այս ատելությունը հայերիս նկատմամբ, միայն նրա համար, որ Ռուսաստանին դաշնակի՞ց ենք: Ռուսաստանի այլընտրանքն ընդամենը իրենց Թուրքիա՞ն չի: Ուզում ես հասկանալ՝ այս մարդիկ գիտե՞ն, թե ինչ բան է հայրենիքը, հայրենի հողը, հայրենի տունը, ինչ բան է հարազատներին ու հայրենակիցներին պաշտպանելու համար կյանքը զոհաբերելը: Թե՞ միայն արևմտյան աղբյուրներից սնվող տաքուկ կենտրոններում նստած՝ այսպիսի ապուշություններ գրելն ու Թուրքիայի խոստումներով վեր-վեր թռչելը գիտեն:

Իրենց մեղքն իրենց գլուխը: Բայց մեզ համար մի հարց է ծագում: Ինչո՞վ է զբաղված Ուկրաինայում Հայաստանի դեսպանը,  և ի՞նչ գործ ունի Ուկրաինայի դեսպանը Հայաստանում, եթե հայ-ուկրաինական հարաբերություններն այսպիսի մակարդակում են, որոնք իսկապես կարելի է աննախադեպ  համարել բացասական իմաստով:

Անահիտ Հարությունյան

 

Աշխարհում Ուկրաինա Վլադիմիր Զելենսկի արցախյան պատերազմ

Բեգոյանը կորոշի կարգապահական տույժ կիրառել այն աշխատակցի նկատմամբ, որը «լայքել է» իրեն վիրավորող գրառումը
Սամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգման դեպքի առթիվ տեղի կունենա Սամվել Վարդանյանի պաշտպաններ Ռուբեն Մելիքյանի և Վարազդատ Հարությունյանի հրատապ մամուլի ասուլիսը
Առողջապահության նախարարությունից բերման են ենթարկել Լիլիթ Ավետիսյանին . «Հրապարակ»
Հունաստանում վառվեց 33-րդ ամառային օլիմպիական խաղերի կրակը
ՔՊ–ական պատգամավորին վիրավորած անձին ճանապարհին դաժան ծեծի են ենթարկել. փաստաբան
ՊՎԾ-ն Երևանի քաղաքապետարանում կգտնի ֆինանսական մսխումներ. Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ամիսը 24 մլն դրամի ցախավել եք առնում, 60 հազար հատ. Ավագանու ձեր անդամներին էլ եք բաժանո՞ւմ. Պեդրո Զարոկյան
Ազատեկ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
Երևանի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության մասով աուդիտ կանցկացվի, որի համար կվճարվի մայրաքաղաքի միջոցներից
Հայաստանի ֆուտբոլի գավաթի եզրափակիչը կկայանա մայիսի 12-ին
Positive Peace 2024. Հայաստանի ցուցանիշը բարելավվել է 9,2 տոկոսով
UFC․ Արման Ծառուկյանը դասակարգման առաջին համարն է
«Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել հայերին»․ Եղիշե Կիրակոսյանը Հաագայի դատարանում
Քննչական կոմիտեն խուզարկում է «Ուիգմոր» ԲԿ-ն
Մենք բնականոն աշխատում ենք. ՔԿ-ի, ասածին ավելացնելու բան չունենք.ԱՆ խոսնակը՝ նախարարությունում խուզարկությունների մասին
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողությունների համար 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ
«Դեմս փակեց ու սկսեց վիրավորել. ես միայն հրել եմ ու անցել» Հակոբ Ասլանյանը ներկայացրեց տրանսպորտում տեղի ունեցածը
Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոնում
Չէի պատկերացնում որ կունենանք մի իշխանություն, որը կասկածելի, խիստ վտանգավոր թեզեր է հրապարակ նետում. Գեղամ Մանուկյան
Մալաթիայի գյուղմթերքների շուկայի տաղավարում հայտնաբերվել է տղամարդու դի
Փորձագետ. Փախստականների հարցով հայ-բրիտանական հնարավոր գործարքը չի բխում Հայաստանի շահերից
Հաագայի դատարանում շարունակվում են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումները. ուղիղ
Ստեղծվել է նոր հարթակ` Ադրբեջանի տարածող ապատեղեկատվությունը կանխելու նպատակով
40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում շահառուների նոր խմբերի դիմումներն արդեն ընդունվում են
Ավելին
Ավելին