f

Անկախ

Ինչպիսին են հասարակական տրամադրություններն Ադրբեջանում․ ներկայացնում  է Ադրբեջանի հարցերով փորձագետը


Ինչպիսի՞ն են հասարակական տրամադրությունները թշնամական Ադրբեջանում․ այս մասին է «Անկախը» զրուցել Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանի հետ։


-Տիկին Ադիբեկյան, պատերազմի մեկնարկից ի վեր ադրբեջանական կողմից մի քանի նյութեր են հայտնվել համացանցում, որոնք ի ցույց են դնում որոշակի դժգոհություններ Ադրբեջանի գործող իշխանություններից և պատերազմական քաղաքականությունից։ Դրան զուգահեռ կան նաև լուրեր, որ անգամ մարդասիրական հրադադարի կամ զինադադարի լուրերը այդ երկրում բացասաբար են ընդունվում։ Իրականում ի՞նչ տրամադրություններ են Ադրբեջանի ներսում։


-Դրանք հին տեսանյութեր էին ու առկա իրավիճակի հետ կապ չունեին։ Ադրբեջանական հասարակությունը տեղյակ չէ, թե ինչ գին է վճարում այս պատերազմի համար, և այդ պատճառով չափազանց ոգևորված է տեղի ունեցածով։


-Հաշվի առնելով սոցցանցերի սահմանափակվածությունը՝ ադրբեջանական հասարակությունը որքանո՞վ է տեղյակ ռազմաճակատում տիրող իրավիճակից և իրենց ռազմական կորուստներից։


-Նրանք ծանոթանում են պաշտոնական աղբյուրներից մատուցվող իրականությանը և շատ մեծ ոգևորություն են ապրում։ Հայկական կողմի տվյալների նկատմամբ նրանք գրեթե անտարբեր են։ Որովհետև նախ, մենք ընկալվում ենք որպես թշնամի, ով մոլորության մեջ է ուզում գցել նրանց, նաև հայկական տեղեկատվությունը դասվում է որպես քարոզչություն, որը ներս բերել ադրբեջանական տեղեկատվական տիրույթ օրենսդրորեն արգելված է։ Զոհերի քանակը հրապարակելը ևս  օրենքով արգելված է։


-Ըստ լուրերի՝ զոհվածների մեծամասնությունն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ ինչպիսի՞ տրամադրություններ են ազգային փոքրամասնությունների մոտ։


-Մահացածի ազգային պատկանելությունը որոշելը բավականին բարդ է։ Լավագույն դեպքում կարելի է իմանալ, թե որ զինկոմիսարիատից է նա զորակոչվել և ըստ այդմ ենթադրել, որ այս կամ այն գրոհայինը պատկանում է ազգային փոքրամասնություններին։ Սակայն այս պահին Ադրբեջանի ներսում ազգային տարանջատման մասին խոսք չկա։ Քարոզչությունն առնվազն այս ուղղությամբ փայլուն աշխատում է՝ ցույց տալով, թե ինչպես են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները կողք-կողքի կռվում և զոհվում ադրբեջանցի թուրքերի հետ։ Բավական է վերհիշել Պրոնին (Ալիև) ազգանունով ռուս երիտասարդի պերճաշուք հուղարկավորությունը։ Այն պարագայում, երբ զոհերի մասին խոսելն արգելվում է, նրա համար հանրային հուղարկավորություն կազմակերպեցին, հուղարկավորությունից լուսանկարներ հրապարակեցին։ Նույնը վերաբերում է և մնացած էթնիկական խմբերին։ Խնդիրները կսկսվեն հետագայում, երբ պատերազմից հետո հետ չեն վերադառնա հազարավոր զինվորներ և սպաներ, և նրանց մայրերը հարց կբարձրացնեն, թե որտեղ են  իրենց որդիները։ Եվ հենց այդ ժամանակ էլ կհաշվարկվի, թե ազգային փոքրամասնություններից որն է ավելի շատ կորուստներ ունեցել և ինչու։ Այս ամենը, սակայն, չի նշանակում, որ հայկական կողմը չպետք է աշխատի այս ուղղությամբ և թեման միշտ տաք պահի։


- Հնարավո՞ր է, որ որոշակի փուլում ազգային փոքրամասնությունները բողոքի ձայն բարձրացնեն, Ադրբեջանի ներսում իրավիճակն ապակայունացնեն։ Ի՞նչ է պետք նման զարգացման համար։


-Դժվար թե։ Առավել ևս հիմա։ Գործող ռեպրեսիվ համակարգի և տոտալիտար քարոզչության պայմաններում դժվար թե կարելի է որևէ լուրջ բան ակնկալել։ Իսկ ոչ լուրջ դժգոհությունները կճնշվեն, ինչպես և արվել է մինչև այժմ։


-Ինչպե՞ս է անդրադարձել պատերազմն Ալիևի և նրա ընտանիքի վարկանիշի վրա։ Եվ ինչպե՞ս կանդրադառնա, եթե չկարողանա կատարել իր հասարակությանը տրված մեծամեծ խոստումներն Արցախը գրավելու մասին։


-Ալիևի և նրա ընտանիքի վարկանիշի մասին խոսելու համար նա պետք է նման տվյալներ ունենալ նախորդ տարիների վերաբերյալ։ Իսկ Ադրբեջանում նման հետազոտություններ չեն իրակականացվել։ Թվերն իմաստալից են միայն համեմատության մեջ, այս պարագայում համեմատելու ոչինչ չունենք։  Կարող եմ միայն ենթադրել, որ ադրբեջանական հասարակությունը ակտիվորեն համախմբվել է Ալիևի շուրջը որպես երկրի ղեկավարի։ Եվ դա բնական է։ Իսկ ռազմի դաշտում որոշակի հաջողություններ հասնելու և դրանք ամրացնելու պարագայում նրա  բարձր վարկանիշը կպահպանվի, գոնե պատերազմից հետո որոշ ժամանակ։ Հետո արդեն մարդիկ կհիշեն, որ սնվելու կարիք ունեն, կհետաքրքրվեն, թե ուր կորան իրենց հարազատները, կպահանջեն իրենց իրավունքների և ազատությունների ապահովում և այդպես շարունակ։  


-Տեսակետ կա, որ Ալիևը համառորեն ռազմական լուծումն է առաջ մղում, քանի որ պարտության դեպքում կարող է իշխանափոխության վտանգ առաջանալ։ Որքանո՞վ է հիմնավոր այս տեսակետը։


-Այս առումով տարբեր կարծիքներ կան։ Սա վարկածներից մեկն է, որը լիովին հնարավոր է։ 


 

Արմինե Ադիբեկյան խմբագրի ընտրանի

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին