News.am-ը գրում է․
«Հումորի լիգա»-յից հայտնի Հովիկ Հովսեփյանն (Դանդաղ Հովո) այն երիտասարդն է, որն իր պսակադրությունը կազմակերպել է Շուշիի հրթիռակոծված Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարում։
Արարողությանը ներկա է եղել նաեւ նախագծի ժյուրիի անդամ Արամ Մելիքյանը։ Նա նույնպես լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում, որին կից գրել է․ «Առաջնագծից դեպի Հարսանիքը Շուշիում: Թշնամին տվեց մեզ պատերազմ մենք պատասխանեցինք հարսանիքով»։