f

Անկախ

Մերօրյա հերոսները. մեկ տասնյակից ավելի զինծառայողներ կպարգևատրվեն


Հմուտ ու կազմակերպված գործողությունների, ճշգրիտ հաշվարկների շնորհիվ փոխգնդապետ Ալեքսեյ Կամոյի Դավթյանը կարողացել է մեծաթիվ կորուստներ պատճառել թշնամական ուժերին և հրետանու հասցեական կրակով նպաստել վերջինիս առաջխաղացման փորձերը կանխելուն: Ներկայացված է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի: Այս մասին  տեղեկանում ենք ՊԲ ֆեյսբուքյան էջից։

«Մարտական անչափ բարդ իրավիճակում, թշնամական մեկական տանկ խոցելու համար, «Արիության համար» մեդալներով կպարգևատրվեն կրտսեր սերժանտ Ռոման Վոլոդյայի Հակոբջանյանը, սերժանտ Հենրիկ Դավիթի Թորոսյանը, ավագ լեյտենանտ Կարեն Վիտալիի Սահակյանը:

Նույն կարգի խրախուսանքի են ներկայացվել նաև շարքայիններ Զոհրաբ Սպարտակի Հովհաննիսյանն ու Էդգար Արտեմի Մամիկոնյանը, կրտսեր սերժանտ Արման Գնելի Պառավյանը՝ ներդաշնակ ու համարձակ գործողությունների շնորհիվ թշնամու տանկը շարքից հանելու համար:

Հրետանային մարտկոց ու կայանքներ խոցելու համար էլ մայոր Արտակ Յուրիի Դադամյանը, կապիտան Զորի Արմիկի Բադունցը, ավագ լեյտենանտ Սասուն Դավիթի Ասրյանը, կապիտան Գևորգ Սերգեյի Պողոսյանը, կապիտան Կամո Սլավիկի Պետրոսյանն ու ավագ լեյտենանտ Գասպար Ռազմիկի Օհանյանը կպարգևատրվեն «Մարտական ծառայություն» մեդալներով:

Տղաները շարունակում են նշաձողային նոր բարձունքներ սահմանել մարտական ամենաբարդ իրավիճակներում և օր-օրի հարստացնել մեր հերոսամարտի տարեգրության էջերը:

Փառք նորօրյա մեր հերոսներին»,-ասվում է հաղորդագրությունում:

պատերազմ պարգևատրում զինծառայողներ

Այլ հոդվածներ հեղինակից

Նեթանյահուն գաղտնի հանդիպել  է Սաուդյան Արաբիայի թագաժառանգին․ ԶԼՄ-ներ
Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 45 հազարը
Ես եւ իմ ընտանիքն ապրում եւ շարունակելու ենք ապրել Հայաստանի Հանրապետությունում. Զոհրաբ Մնացականյանը՝ Aysor.am-ին
Փաշինյանն այցելել է Ռազմարդյունաբերական կոմիտեի սպառազինության արտադրությամբ զբաղվող ընկերություններ
Նայեք ադրբեջանցիների տարածած տեսանյութը գերիների մասով ու գլուխներդ մտցրեք. պետություն չկա. Արփինե Հովհաննիսյան
Քաշաթաղում եւ Քարվաճառում թալանել են «Արմաթ» լաբորատորիաները, գողացել են համակարգիչներն ու ռոբոտի հավաքածուն. Aravot.am
Նստել եք ձեր կառավարական աթոռներին ու արհամարհում եք մեզ. անհետ կորած զինծառայող եղբայրների մայրը՝ վարչապետի օգնականին
Ոստիկանությունը մեծ թվով ուժեր է կենտրոնացրել ՊՆ շենքի դիմաց
Կառավարության անտարբեր վերաբերմունքը. Զինվորները պատերազմից հետո քնում են բետոնի վրա. «Փաստինֆո»
Քուվեյթի ազգային պատվիրակությունը պահանջել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը
Կառավարությունը պետք է սկսի իրական արդյունքին միտված աշխատանք գերիների ու անհետ կորածների հարցերով․ ՄԻՊ
Ողջ երեխաներ ունենք, որոնց կարողացել ենք որոշ հատվածներից գտնել. Ծնողները տեղյակ են. ՊՆ ներկայացուցիչ
Թալինի Կաթողիկե եկեղեցին կվերականգնվի
Փաշինյանը հանդիպումներ կունենա անհետ կորած եւ գերեվարված անձանց ընտանիքների ներկայացուցիչների հետ
24 ժամվա ընթացքում 2.334 փախստական է Հայաստանից վերադարձել Լեռնային Ղարաբաղ
Իրանի դեսպանի հետ եմ հանդիպել, քննարկել ենք երկկողմ հարաբերությունների հեռանկարները. Մարուքյան
Դիլիջանի մի շարք փողոցներում 23 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը
Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում, Կապանի ավտոճանապարհներին՝ անձրև
Մարտունու Բերդաշենում մարդկանց այգիների միջով սահման են գծում. հայկական կողմից մարդ չկա. armeniasputnik.am
Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Սեյրան Օհանյանի նկատմամբ. Արթուր Ղազինյան
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը. բնակիչները պաշտպանում են գյուղը. Wargonzo
Արայիկ Հարությունյանը ազատվեց ԿԳՄՍՆ նախարարի պաշտոնից
ՃՏՊ Գավառ-Մարտունի ավտոճանապարհին․ կան տուժածներ
Ախուրյանի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել
Մեղրի-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած
Ավելին
Ավելին