ԱՄՆ-ում անցած մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսային վարակի ռեկորդային 83,757 դեպք է հայտնաբերվել: Այդ մասին վկայում են ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները: Գրում է Gazeta.ru-ն։
Վերջին 24 ժամվա ընթացքում COVID-19-ից մահացել է 943 մարդ: Վերջին անգամ վարակվածների թվի ռեկորդը գրանցվել էր հուլիսին, այն ժամանակ մեկ օրում ավելի քան 77 հազար մարդ էր վարակվել:
Համաճարակի սկզբից մինչ այժմ ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսի 8,493,747 դեպք, ընդհանուր առմամբ 223,998 հիվանդներ դարձել են վարակի զոհ, մինչդեռ ապաքինվել է 3,375,427 մարդ:
Հիշեցնենք, որ ներկայումս ամբոողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցում է 41 միլիոնը։