TRT- հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի առաջնորդներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը կարող են Սիրիայի Իդլիբ նահանգում իրավիճակի սրման խնդրի քննարկման նպատակով հանդիպել: Գրում է Gazeta.ru-ն:
Թուրքիայի արտգործնախարարության ղեկավարը նշել է, որ նախորդ բանակցություններում կողմերին դեռևս չի հաջողվել հասել անհրաժեշտ կետին:
«Միգուցե մեր առաջնորդները բանակցություններ վարեն: Ռուսները մեզ տրամադրեցին իրենց քարտեզները, մենք նրանց փոխանցեցինք մեր քարտեզները, որտեղ նշված է մեր բոլոր դիտակետերի գտնվելու վայրը», - հայտարարել է Չավուշօղլուն:
Նա նաև ընդգծել է, որ Իդլիբում անհրաժեշտ է դադարեցնել «սիրիական ռեժիմի գրոհները»:
Նախարարը կարծում է, որ տարածաշրջանում սիրիական բանակի հարձակումը վնասում է Սիրիայում իրավիճակը կարգավորելու Աստանայի գործընթացին: