f

Անկախ

Կճանաչի՞ Վատիկանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը. Ստանիսլավ Ստրեմիդլովսկի


Ելույթ ունենալով Հռոմում նոր ուսումնական տարվա բացման ժամանակ՝ Արևելյան ինստիտուտի կանցլեր, կարդինալ Լեոնարդո Սանդրին հիշեց աշխարհաքաղաքական իրողությունների մասին: «Մենք վերստին դիմում ենք և նորոգում մեր խաղաղության և հաշտության կոչը,- ասել է հոգևոր պետը,- հատուկ նշելով Կովկասի այն հատվածը, որտեղ բարեկամ հայ և ադրբեջանցի ժողովուրդները կրկրին զենք են առել ձեռքները և հակամարտություն են բորբոքել, որը զերծ չէ տարբեր տերությունների շահերից ու աջակցությունից»: Ինչպես հաղորդում է Vatican News-ը, կարդինալը հավելել է, որ աշխարհը կարծես ոչ մի դաս չի քաղել այն ժամանակաշրջանից, երբ Առաջին համաշխարհային պատերազմից հետո տեղի ունեցավ մերձավորարևելյան տարածաշրջանի վերաձևում: Սանդրին ընդգծել է նաև, որ «թեպետ համավարակը կանգնեցրեց կամ առնվազն սահմանափակեց որոշ պատերազմական երևույթներ, պատերազմն առաջվա պես մնում է մեր տխուր իրականությունը և դրաման աշխարհի բազմաթիվ մասերում, հատկապես բոլորիս համար թանկ Արևելքում»:

Մոնսինյորի հղումը Առաջին համաշխարհային պատերազմին վերլուծության կարիք ունի: Դրա գլխավոր հետևանքներից մեկը Մերձավոր Արևելքի համար Սայքս-Պիկոյի համաձայնությունն է համարվում, որը Օսմանյան կայսրության փլուզման տեղում նոր պետություներ էր գծում արհեստական սահմաններով՝ հաշվի չառնելով տարածաշրջանի էթնիկական և կրոնական քարտեզը: Ժամանակակից հետազոտողները համարում են, որ անգլո-ֆրանսիական կարտելը հող էր նախապատրաստում ներկայիս  արյունալի իրադարձությունների համար Մերձավոր Արևելքում, ներառյալ «Իսլամական պետության» երևան գալը:

Վատիկանը մշտապես դատապարտում է այդ տխուր հետևանքները: Բայց ի՞նչն էր անհանգստացնում Սուրբ Աթոռին հարյուր տարի առաջ: Ըստ երևույթին Հռոմի վարչական մարմինն այն ժամանակ ճկունություն և լայնախոհություն ցուցաբերեց: Երբ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը 1917 թ. հունվարի 22-ին հանդես եկավ ճառով ապագա համաշխարհային դասավորության մասին, Վատիկանը դառնացած էր «հատկապես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի շեշտադրումից»: Ինչպես հաջորդ օրը գրեց L'Osservatore Romano թերթը, այդ սկզբունքը ենթադրում էր  կենտրոնական տերությունների վերակազմավորում, հատկապես՝ Ավստրո-Հունգարիայի:

Այսուհանդերձ Հռոմի պապ Բենեդիկտոս XV-ի 1917 թ. օգոստոսի 1-ի գրության մեջ կարելի է հանդիպել այսպիսի տողերի. «… Հավասարության և արդարության ոգին պետք է գերակայի մնացած բոլոր տարածքային և քաղաքական հարցերին, հատկապես որոնք վերաբերում են Հայաստանին, բալկանյան պետություններին և այն երկրներին, որոնք կազմում են հին Լեհական թագավորությունը, որի առաքինի պատմական ավանդույթները և կրած տառապանքները մասնավորապես ներկայիս պատերազմի ընթացքում, պետք է իրավամբ ժողովուրդների համակրանքն առաջացնեն»: Ընդ որում, հայրապետը չի ճշտել, թե հատկապես որ պետությունները նկատի ունի և որտեղ են անցնում հիշյալ սահմանները: Կարելի է ենթադրել, որ գլխավորն այստեղ հայ, բալկանյան և լեհ ժողովուրդների քրիստոնեական ինքնութույնն է եղել: Կրոնական բաղադրիչն է թելադրել Սուրբ Աթոռի դիրքորոշումը նաև Մերձավոր Արևելքի առնչությամբ: Ինչպես նշում է Հրեական վիրտուալ գրադարանը (JVL), Վատիկանն ամենավաղ փուլում տեղյալ է եղել Սայքս-Պիկոյի համաձայնությանը, որը տարածաշրջանը բաժանում էր Ֆրանսիայի և Անգլիայի միջև և միջազգային պրոտեկտորատ էր սահմանում Պաղեստինի վրա: Առանցքային խնդիրը նրա համար եղել է սուրբ վայրերի ստատուսը՝ քրիստոնյաների իրավունքների պահպանմամբ, առաջին հերթին՝ Սուրբ Աթոռի:

Քրիստոնյաների համար երաշխիքները կարևոր են եղել Վատիկանի համար նաև Կովկասի առնչությամբ: Իտալացի պատմաբան Սիմոնա Մեռլոյի կարծիքով` այդ տարածաշրջանը Բենեդիկտոս XV-ի դիվանագիտական ջանքերի և հովվական հոգածության առարկան է եղել, որը հարաճուն հետաքրքրություն էր ցուցաբերում դրա նկատմամբ, թեպետ դա «ծայրամասային տարածք» էր կայսրությունների «մեծ խաղի» համար և կաթոլիկ աննշան ազդեցությամբ վայր էր: Այդուհանդերձ Սուրբ Աթոռը հետաքրքրվում էր Կովկասում թե՛ հայերով (որոնց մեջ գոնե կաթոլիկներ կային), թե՛ ուղղափառ Վրաստանի պատրիարքությամբ: Այդ ուշադրությունը չի թուլացել նաև այսօր: Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այցելել է Ադրբեջան, Հայաստան և Վրաստան: Աշխատանքային այցերով տարածաշրջան են գործուղվել նաև  Սուրբ Աթոռի պետական քարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինը և պետությունների հետ հարաբերությունների գծով քարտուղար արքեպիսկոպոս Պոլ Գալլահերը: Սակայն այդ ամենը տեղի է ունեցել Կովկասում հարաբերականորեն կայուն աշխարհաքաղաքական իրավիճակում՝ բաժանված քրիստոնեական Վրաստանի և Հայաստանի (գումարած չճանաչված Լեռնային Ղարաբաղը) և մուսուլմանական Ադրբեջանի միջև:

Լեռնային Ղարաբաղի վրա Թուրքիայի աջակցությամբ Բաքվի հարձակումից հետո որոշ փորձագետներ սկսեցին խոսել Կովկասում քրիստոնեությանը սպառնացող վտանգի մասին: Ֆրանսիացի աշխարհաքաղաքագետ Ալեքսանդր Դել Վալը ամերիկյան կաթոլիկ National Catholic Register-ին տված հարցազրույցում ընդգծում է. եթե հայերը Անատոլիայում և Կովկասում անհետանան, ոչ մի քրիստոնեական ժողովուրդ չի մնա քաղաքակրթական խոչընդոտ հանդիսանալու «եղբայրական» Թուրքիայի և Ադրբեջանի միավորման  համար:

Բուն հակամարտությունը նա «եռիմաստ» է համարում: Առաջին՝ գոյություն ունի կրոնական կողմը: Երկրորդ՝ էթնիկ: Երրորդ՝ աշխարհագրական-տարածքային: «Հայաստանը գտնվում է երկու մուսուլմանական երկրների միջև և բնական խոչընդոտ է թուրքերի միավորման համար, դրանով է բացատրվում, թե ինչու են Ադրբեջանը և Թուրքիան աշխարհի այն միակ երկու երկրները, որոնք  կտրականապես ժխտում են Հայոց ցեղասպանությունը,- ասում է Դել Վալը:- Թուրքիան թիրախավորել է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հայերին, Թուրքիան թիրախավորել է ողջ Հայաստանը՝ կիրառելով նրա նկատմամբ էմբարգո, որը գործում է 1990-ական թվականներից: Նրանց նպատակն է ազատվել հայերից կրոնական, քաղաքական, տնտեսական, սոցիալական առումով»:

Նշենք նաև, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անկումը սպառնալիք կդառնա նաև Վրաստանի քրիստոնեական ինքնության և պատմության համար, որի նկատմամբ հենց հիմա էլ ոտնձություններ է անում Բաքուն (մասնավորապես Դավիդ Գարեջի մենաստանի առնչությամբ): Եթե Վատիկանը պաշտպանի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և նրանց հանրապետության անկախության հռչակումը, ապա Կովկասում կհայտնվի երեք քրիստոնեական պետություն մեկ մուսուլմանականի դեմ: Բայց կարո՞ղ է նման բան թույլ տալ իրեն Սուրբ Աթոռը, որը Թբիլիսիի հետ երկխոսության մեջ առաջնորդվում է տարածքային ամբողջականության սկզբունքով: Դժվար հարց է Վատիկանի դիվանագիտության համար:

Ստանիսլավ Ստրեմիդլովսկի

Աղբյուրը՝ ИА REGNUM

 

 

Աշխարհում Վատիկան արցախյան պատերազմ Արցախի ճանաչում

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին