f

Անկախ

Մոդրիչը չի վերադառնա «Տոտենհեմ»


Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան խորվաթ Լուկա Մոդրիչը բացառել է Լոնդոն վերադառնալը.

«Ես չափազանց մեծ եմ «Տոտենհեմ» վերադառնալու համար: Ես Մադրիդում դեռ մեկ տարի ունեմ, իսկ հետոն ժամանակը ցույց կտա: Ես ինձ լավ եմ զգում ու դեռ ցանկանում եմ մի քանի տարի ևս ֆուտբոլ խաղալ, իսկ թե որտեղ կխաղամ, դեռ չեմ մտածել: Այս պահին կենտրոնացած եմ «Ռեալում» ելույթներիս վրա՝ հաջողություն գրանցելու համար, իսկ հետո յուրաքանչյուրիս համար լավագույն տարբերակը կգտնվի»,-ասել է խորվաթ կիսապաշտպանը:

Ինը մրցաշրջան անցկացնելով «Ռեալի» կազմում՝ Մոդրիչը նվաճել է՝ 4 Չեմպիոնների լիգայի գավաթ, 4 Աշխարհի ակումբային առաջնության գավաթ, 3 ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթ, 2 Լա լիգայի գավաթ, 1 Արքայական գավաթ և 3 Իսպանիայի Սուպերգավաթ:

Մոդրիչը 350 հանդիպում «Ռեալի» կազմում անցկացրել է 6 մրցաշարերում՝ 237-ը Լա լիգայում, 75-ը՝ Չեմպիոնների լիգայում, 22-ը՝ Արքայական գավաթում, 6-ը՝ Իսպանիայի Սուպերգավաթում, 6-ը՝ ԱԱԱ-ում, 4-ը՝ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթում: Մոդրիչն ամենաշատ հանդիպումներն անցկացրել է 2012-13 մրցաշրջանում(53): Խորվաթն ընդհանուր 23 գոլ է խփել «Ռեալում»:

Մոդրիչ Ռեալ Մադրիդ Տոտենհեմ

Այլ հոդվածներ հեղինակից

Նեթանյահուն գաղտնի հանդիպել  է Սաուդյան Արաբիայի թագաժառանգին․ ԶԼՄ-ներ
Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 45 հազարը
Ես եւ իմ ընտանիքն ապրում եւ շարունակելու ենք ապրել Հայաստանի Հանրապետությունում. Զոհրաբ Մնացականյանը՝ Aysor.am-ին
Փաշինյանն այցելել է Ռազմարդյունաբերական կոմիտեի սպառազինության արտադրությամբ զբաղվող ընկերություններ
Նայեք ադրբեջանցիների տարածած տեսանյութը գերիների մասով ու գլուխներդ մտցրեք. պետություն չկա. Արփինե Հովհաննիսյան
Քաշաթաղում եւ Քարվաճառում թալանել են «Արմաթ» լաբորատորիաները, գողացել են համակարգիչներն ու ռոբոտի հավաքածուն. Aravot.am
Նստել եք ձեր կառավարական աթոռներին ու արհամարհում եք մեզ. անհետ կորած զինծառայող եղբայրների մայրը՝ վարչապետի օգնականին
Ոստիկանությունը մեծ թվով ուժեր է կենտրոնացրել ՊՆ շենքի դիմաց
Կառավարության անտարբեր վերաբերմունքը. Զինվորները պատերազմից հետո քնում են բետոնի վրա. «Փաստինֆո»
Քուվեյթի ազգային պատվիրակությունը պահանջել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը
Կառավարությունը պետք է սկսի իրական արդյունքին միտված աշխատանք գերիների ու անհետ կորածների հարցերով․ ՄԻՊ
Ողջ երեխաներ ունենք, որոնց կարողացել ենք որոշ հատվածներից գտնել. Ծնողները տեղյակ են. ՊՆ ներկայացուցիչ
Թալինի Կաթողիկե եկեղեցին կվերականգնվի
Փաշինյանը հանդիպումներ կունենա անհետ կորած եւ գերեվարված անձանց ընտանիքների ներկայացուցիչների հետ
24 ժամվա ընթացքում 2.334 փախստական է Հայաստանից վերադարձել Լեռնային Ղարաբաղ
Իրանի դեսպանի հետ եմ հանդիպել, քննարկել ենք երկկողմ հարաբերությունների հեռանկարները. Մարուքյան
Դիլիջանի մի շարք փողոցներում 23 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը
Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում, Կապանի ավտոճանապարհներին՝ անձրև
Մարտունու Բերդաշենում մարդկանց այգիների միջով սահման են գծում. հայկական կողմից մարդ չկա. armeniasputnik.am
Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Սեյրան Օհանյանի նկատմամբ. Արթուր Ղազինյան
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը. բնակիչները պաշտպանում են գյուղը. Wargonzo
Արայիկ Հարությունյանը ազատվեց ԿԳՄՍՆ նախարարի պաշտոնից
ՃՏՊ Գավառ-Մարտունի ավտոճանապարհին․ կան տուժածներ
Ախուրյանի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել
Մեղրի-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած
Ավելին
Ավելին