f

Անկախ

ԱԺ պատգամավորները Թրամփի ելույթում Արցախի անկախության ճանաչման ակնարկ են տեսնում


ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար, Հայաստան-ԱՄՆ խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Լիլիթ Մակունցը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հոկտեմբերի 25-ին Նյու Հեմշիրրում ելույթի` հայերին առնչվող հատվածը ԱՄՆ-ի կողմից Արցախի անկախության ճանաչման ակնարկ է:

Նույնական տեսակետ է հայտնել նաև ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
«Դոնալդ Թրամփն այսօր Նյու Հեմշիրում ակնարկեց, որ ԱՄՆ-ն կարող է ճանաչել Արցախի անկախությունը»,- նշել են պատգամավորներն ու բառացի մեջբերում արել Թրամփի ելույթից.

«Այստեղ ներկա է Հայաստանը, նայեք հայերին: Նրանք հիասքանչ մարդիկ են, նրանք կատաղի կռվողներ են, և, գիտե՞ք ինչ, մենք մի բան կանենք նրանց օգնելու համար: Նրանք դժվար օրեր են ապրում, բայց ես երեկ Օհայոյում էի, մենք Օհայոյում հանդիպեցինք հիանալի հայերի խմբի հետ, ովքեր դրոշով էին և իրենց ոգով: Այն խնդիրները, որոնք նրանք ունեն, մահերը, մարտերը այդ ամբողջը կկարգավորվի: Ես կարծում եմ, որ հեշտ կկարգավորվի: Վերադարձեք և ասեք ձեր ժողովրդին, որ հարցը կլուծվի: Եթե գիտես ինչ ես անում, ապա ամեն ինչ հեշտ է, ինչպես Կոսովոյի դեպքում՝ Սերբիայում: Մենք դա արել ենք Կոսովոյի հետ. դուք կարո՞ղ եք ինձ հավատալ»:

Հոկտեմբերի 26-ի առավոտյան 08։00-ից ուժի մեջ էր մտել ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված կրակի դադարեցման համաձայնությունը։  Սակայն ադրբեջանական կողմը, ժամը 08:45-ի սահմաններում, կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը, հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը հրադադարը խախտել է նաև 09:10-ի սահմաններում` թիրախավորելով հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ:

Հայաստան Դոնալդ Թրամփ Արցախի Հանրապետություն

Այլ հոդվածներ հեղինակից

Արդեն 400-ից ավելի հայ զինծառայողի մարմին է հանվել կամ փոխանակվել տարբեր վայրերից. Արցախի ՄԻՊ (տեսանյութ)
Վաղը ժամը 14.00-ին Շառլ Անձնավուրի հրապարակում մտավորականների կոչով հավաք տեղի կունենա
ՄԻԵԴ են ներկայացվում Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ նոր փաստեր. ՀՀ-ում ՄԻԵԴ ներկայացուցիչ
Տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ
Ինձ ու իմ մի շարք ընկերների այսօր մեղադրանք առաջադրվեց՝ հող հանձնող վիժվածքի ճանապարհին կանգնելու համար. Նարեկ Մալյան
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչներին
Պարոն վարչապետ, էդ նույնը քո ընտանիքի հետ է լինելու․ զինծառայողի ծնող
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա
Ավտովթար՝ Վարդենիս-Սոթք ավտոճանապարհին․ կան տուժածներ
Հայկ Չոբանյանը հերքում է լուրերը, թե Տավուշի մարզի որոշ գյուղեր անցնում են Ադրբեջանին
Սամվել Բաբայանը «ֆեյսբուքում» վերահրապարակել է իր՝ 2018 թվականի նամակը Նիկոլ Փաշինյանին
Դեկտեմբերի 1-ից Բագրատաշեն-Սադախլո եւ Գոգավան-Գուգութի անցակետերը կբացվեն բեռնատար տրանսպորտային միջոցների համար
Հայկական PR ասոցիացիայի կոչը հաղորդակցության մասնագետներին
Ինձ հավաստիացրեցին, որ հիմա այնպիսի դիրքերում ենք, որ ամբողջ ծավալով հանքը կշահագործվի․ պատգամավոր
ՌԴ ԱԻՆ-ը քննարկում է երկաթգծով Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն տեղափոխելու հարցը
Իրավապաշտպան. Ներկայիս ռեժիմը շատ ավելի հանցավոր է, քան նախորդ երեք ռեժիմներն իրար գումարած
Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է  1 միլիոնը
ԱՄՆ-ն ցանկանում է Ռուսաստանում սահմանափակել կենտրոնական իշխանությունը․ Լուկաշենկո
ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսի ավելի քան 110 հազար նոր դեպք է հայտնաբերվել
Սա պայմանավորված, ի սկզբանե վաճառված պատերազմ էր, բոլոր հանգամանքները հենց դա են ապացուցում
Այսուհետ հավաքի որևէ մասնակցի բերման ենթարկելով` ոստիկանը կկատարի հանցագործություն. Արսեն Բաբայան
Տավուշի 7 գյուղ նույնպես կհանձնվեն Ադրբեջանին. ադրբեջանցի հայտնի լրագրող Իբրահիմ Նեբիօղլու. Yerkir.am
Փաշինյանի տխրահռչակ հեռուստաուղերձը եւս մեկ անգամ ի ցույց դրեց նրա ավարտված քաղաքական ապագան. Արթուր Վանեցյան. Aysor.am
Կանխվել է նույն անձին թմրամիջոց փոխանցելու 3-րդ դեպքը. Քրեակատարողական ծառայություն
Ամեն ինչ տանում էր նրան, որ շնորհակալ եղեք, որ ձեր երեխաները ողջ են. ծնողները դուրս եկան վարչապետի հետ հանդիպումից
Ավելին
Ավելին