РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան դեմ է Լեռնային Ղարաբաղում հակամարտության ռազմական լուծմանը և կոչ է անում ռազմական սցենար չշրջանառել: Գրում է Gazeta.ru-ն:
«Չենք թաքցնում, որ չենք սատարում այս խնդրի ռազմական լուծման հնարավորության և ընդունելիության վերաբերյալ դիրքորոշմանը», - ասել է Լավրովը:
Նախարարն ընդգծել է, որ Ռուսաստանը երկու ժողովուրդներին էլ համարում է բարեկամական ու եղբայրական: Նա նաև կոչ է արել «սառեցնել հույզերը» և վերսկսել խաղաղ գործընթացը: