COVID-19 կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 43 միլիոնը: Այդ մասին վկայում են ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները: Գրում է Gazeta.ru-ն։
Նվշում է, որ ընդհանուր առմամբ, համալսարանի տվյալներով, աշխարհում հայտնաբերվել է COVID-19-ով վարակված 43009 938 հիվանդ:
Կորոնավիրուսի զոհերի թիվն աշխարհում հասել է 1,153,861-ի:
Ավելի վաղ ԱՀԿ-ի ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը հայտարարել էր, որ հաջորդ մի քանի ամիսները շատ դժվար կլինեն և կանցնեն կորոնավիրուսի համաճարակի դեմ խիստ պայքարի պայմաններում: