CBC News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջոզեֆ Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանին Ամերիկայի համար գլխավոր սպառնալիք, իսկ Չինաստանին հիմնական մրցակից է համարում է: Գրում է Gazeta.ru-ն:
«Ես հավատում եմ, որ այս պահին Ռուսաստանն ամենամեծ սպառնալիքն է մեր անվտանգության և դաշինքների խաթարման առումով», - հայտարարել է Բայդենը:
Այնուհետև Բայդենը կարծիք է հայտնել, որ Չինաստանը Միացյալ Նահանգների ամենամեծ մրցակիցն է:
Ավելի վաղ տեղի էր ունեցել նախագահ Դոնալդ Թրամփի ու Բայդենի վերջին հեռուստաբանավեճը: CNN- ի հարցման համաձայն, դեմոկրատների թեկնածուն հաղթել է ներկայիս պետության ղեկավարի հետ հեռուստաբանավեճերի վերջին փուլում:
ԱՄՆ-ում ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 3-ին: Ընտրությունների շրջանակներում կընտրվեն նախագահը, 13 նահանգների նահանգապետերը, Ներկայացուցիչների պալատի բոլոր անդամներն ու Կոնգրեսի Սենատի 1/3-ը: