Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի 17 347 դեպք է հայտնաբերվել, ինչը ռեկորդային է դարձել համաճարակի սկզբից ի վեր։ Այդ մասին հայտնել են կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբից: Գրում է Gazeta.ru-ն։
Նշվում է, որ հիվանդների 27,7% -ը ախտանիշներ չեն ունեցել: Հայտնաբերված դեպքերի մեծ մասը գրանցվել է Մոսկվայում (5,244), Սանկտ Պետերբուրգում (715) և Մոսկվայի մարզում (499):
Ընդհանուր առմամբ, երկրում վարակվածների թիվը հասել է 1.531.224-ի, ապաքինվածներին՝ 1.146.096-ի, մահացածներին՝ 26.269-ի:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերով՝ երկիրն աշխարհում դեպքերի թվով 40-րդ տեղում է 100 հազար քաղաքացու հաշվարկով, իսկ մահվան դեպքերի թվով՝ 100-րդը: Բացի այդ, Ռուսաստանի Դաշնությունն աշխարհում առաջին երկիրն էր, որը գրանցեց COVID-19- ի դեմ պատվաստանյութը: Դեղը մշակվել է Գամալեայի անվան գիտահետազոտական կենտրոն ի և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի համատեղ ջանքերով: Այն ստացել է Sputnik V անվանումը: