f

Անկախ

Կոսովո, Ղրիմ՝ կարգավիճակի գերադասման միտումներ. Շահան Գանտահարյան


Հրադադարի հաստատման ամերիկյան նախաձեռնությունը ենթարկվում է նախորդ երկու մարդասիրական հրադադարների խախտման ճակատագրին։ Բաքուն փաստորեն չի կարողանում տեր կանգնել իր հանձնառությանը։ Այստեղ մեկնդմիշտ պետք է ըմբռնել, որ զինադադար հարգել կամ չհարգելն Անկարան է կայացնում Բաքվի փոխարեն։ Բաքուն ռազմաքաղաքական մարզում ամբողջովին հանձնվել է Անկարային։ 

Այս իրողությանը էապէս ծանոթ են բոլոր այն կողմերը, որոնք նախաձեռնում են միջնորդությամբ զինադադար հաստատելու աշխատանքը։ Երեք համանախագահող երկրները հերթով կատարեցին իրենց փորձը։ Որոշ նրբություններ պետք է նկատել այս վերջին նախաձեռնության դեպքում։ Կան փորձեր հրադադարը փրկելու։  

ԱՄՆ պետքարտուղարը հորդորում էր հայերին պատերազմել եւ հաջողությամբ պաշտպանողական  մարտեր կիրառել։ Նախագահ Թրամփն էր, որ ընտրական արշավների ընթացքում հատուկ կենտրոնացավ արցախյան պատերազմի վրա։ Մի պահ շրջանցելով զուտ ընտրական նպատակով կատարված հայտարարությունների բաժինը, նկատենք մի քանի արտահայտություն, որն այս առիթով կատարեց նախագահ Թրամփը։ 

Հայկական զանգվածային քվեին տիրանալու նպատակով  հայտարարություն անող ԱՄՆ նախագահն  ակնարկություն արեց ինչ որ ծրագրի, որի ուղղությամբ աշխատում է իր վարչակարգը։ Հավելեց, որ դյուրին լուծելի խնդիր է կարգավորումը եւ զուգահեռ գծեց Սերբիայի եւ Կոսովոյի պարագաների հետ։   

Համեմատություն անելու  այս երեւույթը անմիջապես մտաբերել է տալիս այս անգամ նախագահ Պուտինի արցախյան պատերազմի բնութագրման ընթացքում հայտարարած «Թուրքիան չի ճանաչում Ղրիմը, չի ճանաչում Ղարաբաղը»  նախադասությունը։ Արցախը համեմատվում է Կոսովոյի եւ Ղրիմի հետ։ Առանց խորանալու Ղրիմի եւ Կոսովոյի կարգավիճակների տարբերությունները վերլուծելու փորձի մեջ, արագ նկատենք, որ երկու դեպքերում էլ, ըստ էության, Արցախի կարգավիճակի հարցն է, որը գերադասվում է։ Կարգավիճակի գերադասման հիմնավորումները Պուտինի պարագայում ավելի հստակ են։ Արցախը ենթարկվել է ցեղային զտման Ադրբեջանի կողմից  ավելի հեռու  անցյալում   ենթարկվել է Ցեղասպանության՝ պատերազմը հրահրած Թուրքիայի կողմից։ Ռուսաստանը բոլորից ավելի շահագրգռված է խնդրի լուծմամբ, հետեւաբար ուզում է ասել՝ բոլորից առաջ պատրաստ է երաշխավորելու Արցախի ժողովրդի անվտանգությունը։ Թէ՝  ի՞նչ կարգավիճակով, պարզ չէբայց Ղրիմի  օրինակը  բերելը որոշ պատկերացման ուղղորդում կարող է ենթադրել։ 

Մինչդեռ, Թրամփի թեկուզ ընտրական, այնուամենայնիվ ենթադրաբար ներվարչակարգային  քննարկումների իբրեւ արդյունք՝ ծրագիրն ու Կոսովոյի հիշեցումը կարող են  այլ պատկերացումներ հրապարակելու մեկնակետ հանդիսանալ։ 

ԱՄՆ պետքարտուղարը իրազեկ լինելով որ Արցախը պատերազմում է թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի եւ թե՛ Թուրքիայի կողմից այս պատերազմում ներմուծված ահաբեկիչների դեմ, հայկական կողմին հորդորում է լավ կռվել, ակնկալելով նաեւ՝ լավ պաշտապանական մարտեր կիրառել։  

Ստացվում է այն, որ ԱՄՆ պետքարտուղարը  հայկական կողմին արդյունավետ պատերազմ էր  մաղթում, մինչ նույն երկրի նախագահի անվտանգության հարցերի խորհրդականը զինադադարի նախաձեռնությամբ է հանդես գալիս։ Զուտ քաղաքագիտական ակնոցով Պոմպեոն ի վերջո համանախագահող միջնորդ երկրի ներկայացուցիչ է, եւ հրադադարի փոխարեն հաջող մարտերի մաղթանք էր կատարում կողմերից մեկին։ Այս բոլորի արանքում պատժամիջոցների սպառնալիքով վերստին լարվում են Անկարա-Վաշինգտոն հարաբերությունները եւ Թրամփը  ընտրական կետեր արձանագրելու համար խոստանում է շատ արագ, հեշտությամբ լուծել արցախյան հակամարտությունը, հիշելով Կոսովոն։ 

Կոսովոյի հուշումը ընտրական խոստում է՝ Արցախի Հանրապետությունը ճանաչելու։ Ղրիմի օրինակի զուգակցումը Արցախին, սկսելու համար Արցախը Ադրբեջանի տարածքից դուրս ընկալելու մոտեցում է՝ ռուսական ազդեցությունը հզորացնելու շահից մեկնելով։ Ի՛նչ էլ լինեն շարժառիթները համանախագահող երկու գերտերությունները այսպիսով գերադասում են Արցախի կարգավիճակի խնդիրը։ Երրորդ համանախագահող երկրի խորհրդարանը, ուր ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները արդեն մեկնել են Արցախ,  պատրաստվում է քննարկելու Արցախի ճանաչման օրինագիծը։ 

Քաղաքական իրատեսությունը հուշում է, որ այս հանգրվանին՝ անմիջական առումով  ո՛չ Կոսովոյի օրինակը կաշխատի, ո՛չ Ղրիմի  կարգավիճակին կհետեւի Արցախը ո՛չ էլ Ֆրանսիայի խորհրդարանը կճանաչի Արցախի անկախությունը։ Բայց որ Արցախի կարգավիճակի քննարկումները կտեղափոխվեն միջազգային հարթություն, դա միանշանակ համոզում է։ Արցախի կարգավիճակի արծարծումը Թուրքիայի դեմ միջազգային ճնշամիջոց կդառնա։ Իսկ Անկարան միջազգային հանրությանը առիթավորվելու բազմաթիվ պատճառներ է տրամադրում։ 

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Հայաստան Շահան Գանտահարյան  

Այլ հոդվածներ հեղինակից

Երկրի ռազմաքաղաքական ղեկավարության քաղաքական անմեղսունակության շքերթը շարունկվում է
ԱԳՆ հայտարարությունը Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևի վերաբերյալ
ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 60 միլիոնը
ԶԼՄ-ները հայտնում են, որ Իսրայելը պատրաստվում է Իրանի վրա ԱՄՆ-ի հարվածին
Այսքանից հետո կարող եմ ասել, որ երկրորդ «Նեմեսիսը» անխուսափելի է. Արշավիր Ղարամյան
Կյանքից հեռացել է Դիեգո Մարադոնան
Ավստրիան կրկին  COVID-19- ի զանգվածային թեսթավորումներ կիրականցնի
Դավաճան Նիկոլ ու յուր կողմնակիցներ, կարդացեք ու եթե կարող եք քնեք.
Ֆրանսիայի Սենատը ճանաչեց Արցախի անկախությունը
Պատերազմի օրերին Հայաստանը ինքն է հրաժարվել անօդաչուների դեմ պայքարի ռուսական համակարգերից
Ենթադրում եմ, որ վարչապետը պատրաստ է անվերջ ձգել ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ, քանի դեռ Սյունիքը չի հանձնել և անդառնալիորեն պարտության չի մատնել բոլորիս։
Մեր վախկոտ տեսակը հաղթանակ տարավ մեր քաջ տեսակի նկատմամբ, մանավանդ, որ այդ քաջերի բանակից հինգ հազարից ավել զոհ տվեցինք այս դավադրություն - պատերազմի մեջ
Կոտայքի մարզում ոստիկանները մի մեքենայի ստուգմամբ պայթուցիչով նռնակ են հայտնաբերել
Ինչո՞ւ զոհերի ցուցակները չեն հրապարակվում․ պարզաբանում են ՊՆ-ից. NEWS.am
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ
Ֆրանսիայի Սենատում սկսել է Լեռնային Ղարաբաղի ճանաչման նախաձեռնության քննարկումը. ուղիղ
Իմ անձի դեմ ուղղված գործողություններ են. Արա Սաղաթելյանը ՀՔԾ-ում հրաժարվել է ցուցմունք տալ
Պրոֆիլային հանձնաժողովում քննարկել են Հայաստանում ռազմական դրության ռեժիմի պահպանման նպատակահարմարությունը
Անկախ նրանից թե այս պահին հրապարակում իր հրաժարականն են պահանջում 100 թե 100 հազարավոր քաղաքացիներ, իր իշխանությանը հաշված շաբաթներ են մնում
Բաքվում հաղթանակի զորահանդեսի նախապատրաստություններ են.կցուցադրվեն ոչ միայն հայկական բանակից առգրավված զինտեխնիկան, այլև փողոցներով կքայլեն հայ ռազմագերիներ։
Գերմանիան 2 միլիոն եվրո է հատկացրել ԿԽՄԿ-ին՝ Լեռնային Ղարաբաղում նրա գործունեության համար
Ռուսաստանում չեն բացառել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև «սառցե պատերազմը»
Ի՞նչ ես ուզում դու մեր երկրից, ժողովրդից, էլ ինչ դժբախտություն կա որ դեռ չես բերել, բայց խոստացել ես կամ ուղղակի մտքիդ է. Աբրահամյանը՝ Փաշինյանին
Մարդիկ ֆեյսբուքում են բեռնատար փնտրում, որ գույքը տեղափոխեն. Մարուքյանը ներկայացրեց իրենց ճանապարհային քարտեզը
Ավելին
Ավելին