ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Յորքի նախկին քաղաքապետ և միլիարդատեր Մայքլ Բլումբերգի ելույթը Միացյալ Նահանգների նախագահի թեկնածուների համապետական հեռուստատեսային բանավեճերի պատմության մեջ Դեմոկրատական կուսակցությունից վատթարագույն է անվանել: Այդ մասին նա գրել է թվիթերյան իր միկրոբլոգում: Գրում է Gazeta.ru-ն;
«Այսօր Մինի Մայք Բլումբերգի ելույթը թերևս վատթարագույնն էր բանավեճերի պատմության մեջ <...> Նա կորցրեց հավասարակշռությունը, անտեղին խոսում էր և անկոմպետենտ էր», - ասել է Թրամփը:
Թրամփը նաև կարծիք է հայտնել, որ բանավեճը մեծապես խարխլեց ընտրարշավը շարունակելու միլիարդատիրոջ հնարավորությունները:
Թեկնածուների հեռուստատեսային բանավեճերը տեղի են ունեցել չորեքշաբթի՝ փետրվարի 19-ին: