f

Անկախ

«Փաստ». «Եթե հայ-իրանա-ռուսական եռամիասնությունը ձեւավորվի, Թուրքիան շանս չի ունենա, չափավորվելու է»


«Փաստ» թերթը գրում է. «Հերթական անգամ համոզվեցինք, որ մենք գործում ենք թուրքական սովորույթի դեմ: Արդեն երրորդ անգամ հրադադարը խախտելու ադրբեջանա-թուրքական վարքագիծն այսկերպ է մեկնաբանում քաղաքագետ Հայկ Սուքիասյանը: «Պայմանավորվել եւ առաջինը խախտել պայմանավորվածությունը, պայմանավորվել, բայց մտքում ունենալ հակառակը: Ընդհանրապես, հնարավոր ամեն բան խախտելը թուրքական ավանդույթ է: Հետեւապես, այլ բան ակնկալելը պարզապես միամտություն է: Եթե թուրքն ինչ-որ բան է ասում, մտածեք հակառակը, եւ դուք միշտ ճիշտ կլինեք»,«Փաստի» հետ զրույցում ընդգծում է քաղաքագետը:

Հայկ Սուքիասյանը «քաղաքակիրթ աշխարհ» կոչվածի մասին վկայակոչեց, բայց միաժամանակ հետեւյալ հարցադրումն արեց. «Քաղաքակիրթ աշխարհն իր քաղաքական վարքագծում արդյոք քաղաքակի՞րթ է: Շատ մեծ հարցական է սա: Եթե աշխարհը քաղաքակիրթ լիներ, հակաքաղաքակրթությունը կրող Թուրքիային վաղուց պետք է չափավորած լիներ: Ժամանակին աշխարհի առաջավոր հումանիստները, գրականագետներն ու գիտության մարդիկ ասում էին՝ ի հայտ եկան թուրքերը՝ որպես քաղաքակրթության հակոտնյա: Թուրքերը քաղաքակրթության թշնամի են, իսկ մեր պատկերացրած «քաղաքակիրթ աշխարհը», որը պետք է աջակցեր հայ ժողովրդին, որից քրիստոնեական աշխարհի լույսն է գալիս, ստացվում է, որ աջակցում է հակաքաղաքակրթությանը»:

Նրա խոսքով, վերոնշյալ համատեքստում կան պարզապես գերտերություններ, որոնց ասածը թուրքերը չեն անում: «Այդ վարքագիծն են դրսեւորում՝ հավանաբար մտքում ունենալով դարերով փաստարկված այն հիմքը, ըստ որի՝ աշխարհը հետեւողական չէ իր իսկ վարած քաղաքականությանը, եւ աշխարհը հետեւողական չէ իր որդեգրած արժեքներին: Այսօր, օրինակ՝ ազգերի, ժողովուրդների ինքնորոշման եւ իրավահավասարության սկզբունքը համաշխարհային իրավական մտքի ամենաբարձր գլուխգործոցն է, բայց չէ՞ որ այսօր աշխարհն այդ իրավունքը չի հարգում: Հետեւապես, գործում է հոտառությունը. ընդհանրապես թյուրքական էթնոսի հոգեբանությունը մի քիչ ուրիշ է: Լավ հոտառություն ունի եւ հավանաբար լավ գիտի աշխարհի քաղաքական պատկերը: Միգուցե լավ հասկանում են, որ իրենց չեն նեղելու, ու դրա համար շարունակում են խախտել ամեն հնարավոր բան»,-ընդգծեց մեր զրուցակիցը՝ նկատելով, որ հրադադար, մեծ հաշվով, չի լինելու, ու մեր բանակը պետք է շարունակի գործել այնպես, ինչպես մինչ օրս է գործում: Քաղաքագետի խոսքով, առհասարակ, պետությունների եւ հատկապես գերտերությունների քաղաքականությունը ազգային շահերի վրա է հիմնված:

«Մենք, որպես ժողովուրդ, առաջնային ենք համարում այն, որ քաղաքականության մեջ քիչ թե շատ պետք է բարոյական բաղադրիչը լինի: Բայց, օրինակ՝ գերմանացիներն ասում են, որ աշխարհում իրենց ազգային շահերից բարոյական ոչինչ չկա: Յուրաքանչյուր պետություն իր ազգային շահն է համարում բարոյական: Պետությունները թե՛ միջազգային իրավունքը, թե՛ ազգերի ինքնորոշման իրավունքը իրենց համար հարմար պահերի են կիրառում: Մեր պարագայում դեռ հարմար չէ այն կիրառել: Մենք միջազգային իրավունքը լավ գիտենք, բայց հստակ մի բան պետք է իմանանք. որպեսզի իրավունքն աշխատի, յուրաքանչյուր իրավունքի հետեւում պետք է հզոր բանակ լինի: Այսօր կարող եմ փաստել, որ մեր բանակը լավագույններից մեկն է աշխարհում: Մեր դիվանագետները պետք է բանակցեն, անգամ երկարաձգեն այդ բանակցությունները, որ մեր բանակը կարողանա ազատագրել այն տարածքները, որոնք որ պետք է: Իրավունքին տեր լինելու համար կարեւոր է հզոր բանակը, որը եւ կա: Որքան բանակն առաջ գնա, այդքան էլ իրավունքը կաշխատի»,-շեշտեց Հ. Սուքիասյանը:

Անդրադառնալով Թուրքիայի պահվածքին՝ նա նշեց, որ նպատակը, մեծ հաշվով, Հայաստանի պետականությունը փլուզելն է: «Մեր տարածքը կոչվում է «սեպ՝ խրված գորշ գայլի սիրտը»: Այն ռազմավարական մեծ նշանակություն ունի, որն իրենց խանգարում է: Եվ տեսնում ենք, որ այդ թուրքն իր նախնիների կանչով, իրենց Օսմանի երազով նորից սկսում է վերականգնել իր պանթուրքիզմը, եւ պարզ է, որ այստեղ մենք խոչընդոտ ենք: Ու քանի որ Արցախի հարցը տաք հարց, տաք կոնֆլիկտ է, որի վրա միշտ կարելի է ձեռքերը տաքացնել, խարդավանքներ անել, դրա համար սկսել են Արցախից:

Եթե Արցախը չլիներ, Հայաստանի վրա էին ինչ-որ բան ման գալու: Այս համատեքստում պետք է նկատի ունենանք նաեւ այն, որ Թուրքիան աշխարհի տարբեր ծայրերում է խառնակչություններ սկսել ու հիմա էլ եկել է այստեղ: Սրանք անընդհատ որոնում ու փորձում են ինչ-որ մի տեղից օգուտ քաղել: Անընդհատ գործընթացի մեջ են, ինչը եւս թուրքական ավանդույթի տիրույթում է: Թուրքն ասում է՝ մտնենք պատերազմի մեջ՝ հետո կտեսնենք, միգուցե մի տեղից օգուտ ունենանք: Հիմա մտել է ու փորձում է Հարավային Կովկասը արյան բաղնիքների վերածել: Բայց իրականում դեմ են առել հայկական պատնեշի, որը լավագույնս է աշխատում: Ես մի բան կարող եմ վստահեցնել՝ հեռանկարի մեջ Թուրքիան չափավորվելու է: Վստահեցնում եմ՝ Թուրքիային չափավորելու են: Իհարկե, կան այլ տեսակետներ եւս:

Ասում են՝ ՆԱՏՕ-ին ձեռնտու է, որ Թուրքիան այստեղ ուժեղանա, որովհետեւ այդպես Ռուսաստանի դիրքերն են թուլանում: Բայց եթե Թուրքիան այստեղ ուժեղացավ կամ շարունակեց խժդժությունները, դեմ է առնելու Ռուսաստանի միջուկային զենքին, մեզ օգնելու է նաեւ Իրանը, որովհետեւ պանթուրքիզմի արեալի ձգումը Իրանի սահմաններ Իրանի համար մահ է: Թուրքիան Ադրբեջանին անուղղակի ձեւով կօգնի, բայց ուղիղ պայքարի մեջ չի կարող մտնել: Հասկանալով, որ արդբեջանցին այլեւս մեր դեմ կռվելու ոչ մի շանս չունի, կչափավորվի, բայց այս պատերազմի մեջ ուրիշ դերակատար էլ կա: Դա Իսրայելն է՝ Հոլոքոստ տեսած պետությունը, որն այսօր հովանավորում է ցեղասպանության գյուտարարին՝ Թուրքիային:

Հետեւապես, Իսրայելը եւս ցեղասպան պետություն է: Սա նշանակում է, որ մեր բանակն այսօր շատ ավելի մեծ բանի դեմ է կռվում, քան պարզապես թուրք-ադրբեջանական տանդեմն է: Դժվար է, բայց մեր բանակը լավագույնս է կռվում: Մեր բանակը չեզոքացրեց նրանց բլից-կրիգի նպատակը: Մեծ հաշվով, եթե հայ-իրանա-ռուսական եռամիասնությունը ձեւավորվեց, Թուրքիան շանս չունի, չափավորվելու է: Բայց ամենակարեւորը կռվելն է, ամենակարեւորը բանակն է: Ամեն բան ճիշտ է՝ դիվանագիտությունը եւս, բայց մեր գերխնդիրն այս պահին բանակը առաջ մղելն է»,-ասաց նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հայաստան Իրան Ռուսաստան պատերազմ դիվանագիտություն

Այլ հոդվածներ հեղինակից

Դիմում ենք ձեզ՝ պատերազմի հետևանքով Ադրբեջանում անմարդկային, դաժան ու բիրտ ստրկության մեջ հայտնված Հայաստանի ռազմագերիների փրկության համար.Արմեն Ամիրյան
«Ժողովուրդ». ՍԴ -ի որոշումը հայտնի է. ինչ է սպասվում Գագիկ Ծառուկյանին
«Հրապարակ». Փոխգնդապետին ստիպել են, համոզել են հրաժարվել Անդրանիկ Քոչարյանի դեմ ցուցմունքից
«Իրատես». Մակունցն ու Հայրապետյանը Փաշինյանից պահանջել են հաշվետու լինել
«Ժողովուրդ». Ովքեր էին թիմին միայնակ թողած պատգամավորները. երեկվա նիստի նկարագիրը
«Իրատես». Արմեն Սարգսյանը սեփական խաղն է սկսել. Նա թիմ է հավաքում
«Հրապարակ». Ռուսական լրատվականների տվյալներով՝ Կարմիր խաչում 150 հայ գերիների մասին տվյալներ կան
Ես արդեն վստահ եմ, որ Նիկոլը ՀՀ-ից էլի տարածքներ հանձնելու գաղտնի պայմանավորվածություն ունի Ալիևի հետ...
Այսքան անձեռահաս կառավարություն Հայաստանը երբեւէ չի ունեցել.Հակոբ Ասատրյան
Ինձ չի հետաքրքրում ինչ-որ մեկի ասկոլչնիով վիրավորվելը. Սամսոնյանը հիշել է Փաշինյանի խոսքերը
Վերջին մեկ ժամվա ընթացքում երկու անգամ հեռախոսազրույց ունեցա ՌԴ նախագահի հետ. Փաշինյան
Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ չի ճանաչում ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը
Դեկտեմբերի 1-ին Կուբաթլուն հանձնելուց հետո հավանական է, որ թշնամին թույլ չի տալու օգտվել Գորիս-Կապան ճանապարհից.Ասլանյան
Սոթքի հանքը խորհրդային տարիներից մշտապես շահագործվել է միայն «Հայ ոսկի» ՊՓԲԸ-ի կողմից. փաստաբան
Մի խեղճ ու կրակ զինվորականի ուղարկեք, որ ռազմական քարտեզներով ինչ-որ բաներ փորձի բացատրել, ուղղակի բացեք Կադաստրի կոմիտեի մի կես տարի առաջ հաստատված կանոնադրությունը
Ինքս ամեն ինչ անելու եմ մեր երկիրն այս արհավիրքից ազատելու համար։ Սա այլևս ազգային–ազատագրական պայքար է։ Ներքին թուրքի դեմ
Փաշինյան, պրիվետ ենք պերեդատ անում, աչքդ լույս լինի. վարդենիսցիները վրդովված են
Վերադարձրու զարդերս ու վճարիր պատվիրածդ հագուստի գումարը. Աննա Հակոբյանի նախկին վարսավիրը` Աննային. Hraparak.am
«Ինչո՞ւ եղավ այդպես». «Պուտինի» բացատրական նամակը Զորի Բալայանին
Մենք վարչապետի հետ հանդիպել ենք, բայց այդ հանդիպումից ոչ մի բան չհասկացանք, քանի որ մեր հարցերին կոնկրետ պատասխաններ չտրվեց. անհետ կորած զինծառայողի ծնող
Զինծառայողների հարազատները փորձեցին փակել վարչապետի ավտոշարասյան ճանապարհը
Չկա՛ Արցախը, չկա՛ անվտանգության գոտին, չկա՛ տնտեսական ողնաշարը, չկա՛ն պետականաստեղծ համակարգերի, ինստիտուտների մեծ մասը ու չկան հազարավոր լուսավոր տղերքը,
Հենց հիմա Կառավարության շենքի առջև
Վտանգի տակ է Հայաստանի 4-րդ խոշոր հարկատուի՝ Սոթքի հանքավայրի գործունեությունը. Սուրեն Պարսյան
«Այսօր ՀՀ-ում իշխանություն գոյություն չունի»․ հայ մտավորականները բողոքի ակցիա են կազմակերպում
Ավելին
Ավելին