f

Անկախ

Ալիևի խոսքին ոչ ոք չի հավատում․ Կոնստանտին Զատուլին


Իրական հրադադարը, այժմ արդեն երրորդը, ուժի մեջ չի մտնում։ Ադրբեջանն այս ֆոնին խոսում է մինչեւ վերջ գնալու ցանկության մասին։ Ընդ որում՝ երբ կողմերը պայմանավորվում են հրադադարի շուրջ, Բաքուն հայտարարում է, որ այն ժամանակավոր է, տեխնիկական, այլ ոչ թե տեւական։ Այդ հրադադարը չի չեղարկում Ղարաբաղի պատկանելության հարցի ռազմական ուժով լուծումը։ Այս մասին ՖԱՆ-ին ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ եւ հայրենակիցների հարցերով կոմիտեի անդամ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։

«Հիմա արդեն խոսքը վերաբերում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի շուրջ գրավված շրջանների վերադարձին, մարտերն արդեն ընթանում են Լեռնային Ղարաբաղի տարածքում»,- նշել է Զատուլինը։

Նա հավելել է, թե Ալիեւի հանդարտեցնող հավաստիացումները, որ Լեռնային Ղարաբաղում հայերը, ինչպես ադրբեջանցիները, ապրելու են Ադրբեջանի կազմում՝ առանց որեւէ խնդրի, իրականությանը չի համապատասխանում։ Ալիեւի խոսքին ոչ ոք չի հավատում։ «Կարծում եմ՝ դրան չի հավատում նաեւ Ալիեւն ինքը, որը բազմիցս ապացուցել է հայ ժողովրդի հանդեպ իր իսկական վերաբերմունքը, այդ հարցում ամոթ չի ունեցել։ Ես շատ կզարմանայի, եթե Հայաստանում եւ Ղարաբաղում հնարավոր համարեին Ադրբեջանի կազմում հայերի համագոյակցությունը։ Դա ուղղակի ֆանտազիա է, որը կոչված է հանդարտեցնելու հանրային կարծիքը, ինչպես նաեւ հրադադարի վերաբերյալ մյուս ժեստերը»,- հավելել է Կոնստանտին Զատուլինը։

Զատուլինի կարծիքով՝ Ադրբեջանը ձգտում է հարցը ռազմական ճանապարհով լուծելուն եւ չի ցանկանում, որ որեւէ մեկն իրեն խանգարի։ Ընդ որում՝ քաղաքական գործիչը դժվարացել է պատասխանել հարցին՝ կամք կդրսեւորվի՞ Ադրբեջանին խաղաղության հարկադրելու, չնայած եւ այս սցենարը չի բացառել։

«Հարձակվող կողմը համն առել է։ Առանց դրա էլ, որպեսզի Ադրբեջանին կոշտ փաստարկներ ներկայացվեն, որոնք նրան հետ կպահեն այդ ծրագրից, նա այդ ճանապարհից հետ չի դառնա։ Եթե Ադրբեջանը մենակ լիներ եւ չզգար Թուրքիայի աջակցությունը, գուցե դրան հնարավոր լիներ հասնել, ինչպես եղավ 2016 թվականին։ Բայց ներկայումս այդպիսի հեռանկար չեմ տեսնում։ Կա՛մ Ադրբեջանին խաղաղություն պարտադրելու կամք կդրսեւորվի, կա՛մ մենք կտեսնենք պատերազմի ծրագրի հետեւանքները՝ մինչեւ հաղթական ավարտ»,- ամփոփել է Զատուլինը։

Կոնստանտին Զատուլին

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին