f

Անկախ

"Մեր ապագան մեր ձեռքերում ա" արտահայտությունը հենց հիմա ակտուալ ա. թշնամին բառիս բուն իմաստով արդեն հասել ա շատերիս դռան շեմին. Անժելա Էլիբեգովա


Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Թևաթափ չլինեք։ Չի կարելի։ Էդ սաղ լայվեր, ստատուսներ, հաթաթաներ էլ էական չեն։ Տրիվիալ բան կասեմ, բայց "մեր ապագան մեր ձեռքերում ա" արտահայտությունը հենց հիմա ակտուալ ա, քան երբևէ։ Թշնամին բառիս բուն իմաստով արդեն հասել ա շատերիս դռան շեմին։

Երբ Քարինտակ գյուղի ինքնապաշտպանության մասին պրոյեկտ էինք անում, մի տուն մտանք, որտեղ տան տիկինը հանգիստ ձայնով պատմում էր, որ թշնամին մտավ գյուղ, ինքը 3 տարեկան տղայի հետ մտավ նկուղ, վերցրեց կացինը ու սպասում էր ամուսնուն, որը դիրքավորվել էր իրենց գոմի կտուրին հրացանով։ Ամուսինը եկավ, ասեց տան մեջ են արդեն։ Ձայները լսվում էր, պատուհանից ոտքերն էին երևում։ Տունը վառեցին։ Այդ կինը թթվի դույլը մոտիկ քաշեց, որ հանկարծ կրակը հասնի նկուղ, երեխու վրա լցնի գոնե հեղուկը։ Ադրբեջանցիներից մեկը իջավ նկուղը ստուգի, ամուսինը անձայն սպանեց, ավտոմատը վերցրեց, հրացանը տվեց կնգան։ Էդպես մարդա նկուղի մի մուտքի մոտ, 3 տարեկան երեխան էլ արանքում թթվի դույլը գրկած իրենց տունը պաշտպանեցին։ Հետո հարցրեցի, վախ չկար՞։ Ասաց չէ, չէին գիտակցում էդ պահին, վախը հետո էկավ, երբ գյուղը ազատագրված էր արդեն։

Ու նման պատմություններ Արցախյան պատերազմից շատ եմ լսել։ Հիմա մեր հերթն ա չվախենալու։

Անժելա Էլիբեգովա ՖԲ Գրառում

Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Ավելին
Ավելին