ՀՀ ազգային ժողովի հերթական քառօրյա նիստը սկսելու համար քվորում չապահովվեց:
Գրանցվեց 64 պատգամավոր, քվորում ապահովելու համար անհրաժեշտ է, որ նիստին գրանցվի առնվազն 67 պատգամավոր:
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հայտարարեց 20 րոպե ընդմիջում, մինչև պատգամավորները կհասնեն նիստերի դահլիճ:
Խորհրդարանի շատ պատգամավորներ այս օրերին Արցախում են: ԱԺ նիստերի դահլիճում նախքան գրանցումը պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին մարտում ընկած հերոսների հիշատակը, նաև հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը: