Բայց հաղթանակը օդից չի ընկնելու:
Հաղթանակի համար հարկավոր է բեկում:
Բեկելու ենք: Առաջինը պետք է ժամ շուտ վերջ տրվի ցաք ու ցրիվ վիճակին: Ցաք ու ցրիվ ենք` անգամ մեր էմոցիաներն են ցաք ու ցրիվ: Մեզ հարկավոր է զինվորական կարգապահություն և համակարգվածություն: Ազգ-բանակ-միասնություն ու համակարգված մոբիլիզացիա ամենուր: Բեկումը հենց այստեղ է լինելու` համակարգված ու կարգապահ: Իրական մոբիլիզացիա` ինչպես զինվորականների, այնպես էլ ուղեղների, դիվանագիտական ու տեղեկատվական կորպուսների և թիկունքում անելիքների:
Ժամ շուտ պետք է վերջ տանք ցաք ու ցրիվ մոտեցումներին ու լծվենք իրավիճակը բեկելուն: #Հաղթելուենք: