РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որն առաջադրվել է երկրորդ ժամկետի համար, հայտարարել է, որ իր մրցակից Ջո Բայդենը «Աստծո դեմ է»: Գրում է Gazeta.ru-ն։
«Նա Աստծո դեմ է ... Հիշեք՝ զենք, նավթ և Աստված: Ես այս կողմում եմ, նա՝ մյուս», - հայտարարել է Թրամփը Փենսիլվանիայում ունեցած ելույթի շրջանակներում:
Բայդենը կաթոլիկ է և կանոնավորաբար հաճախում է եկեղեցի:
Բացի այդ Սպիտակ տան ղեկավարը քննադատել է Բայդենին ոչ բավականաչափ աշխատելու համար և հիշեցրել, որ իր մրցակիցը բանավեճից առաջ հինգ օր արձակուրդ էր վերցրել: Ամերիկացի առաջնորդը նշել է, որ Բայդենը ցանկանում էր պատրաստվել դրանց, բայց այնուամենայնիվ պարտություն կրեց: