Լոս Անջելեսում սպանել են 20-ամյա ռեփեր Pop Smoke-ին: Այդ մասին հայտնել է Rolling Stone ամսագիրը՝ վկայակոչելով տեղական ոստիկանության ներկայացուցչին: Գրում է Russian.rt.com-ը;
Նշվում է, որ Լոս Անջելեսի ոստիկանությունը վաղ առավոտյան պատասխանել է շտապ օգնության կանչին «այն բանից հետո, երբ զինված դիմակավորված անձինք ներխուժել են այն տուն, որտեղ ռեփերն ապրում էր»:
Ամսագրի տվյալներով՝ ռեփերը հոսպիտալացվել է, բայց հիվանդանոց ժամանելուն պես մահացել է:
Դեկտեմբերի 8-ին 21 տարեկան հասակում կյանքից հեռացել էր նաև ամերիկացի ռեփեր Ջարեդ Հիգինսը, որը հայտնի էր Juice WRLD կեղծանվամբ: